Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 356-Ա ...

 

 

040.1170.231018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1170-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 356-Ա ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1498-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 356-Ա և 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 1498-Ա որոշումները:

i

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, «Բանաձև մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպության և «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել համապատասխանաբար 2016 թվականի փետրվարի 3-ին կնքված N 13/0016 և 2013 թվականի հունիսի 14-ին կնքված N 89/0013 ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր)` դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման «Բանաձև մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպության և «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1170-Ա
Որոշում