ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-43-Ո-119
2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՆՀ-454-Ա հրամանագիրը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի նախագահների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետում «գլուխներով» բառից հետո լրացնել «և Օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.
i
2) Որոշման 2-րդ հավելվածի 11-րդ կետում «դատավորներին» բառից հետո լրացնել «` բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի» բառերը.
i
3) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել 12.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12.1. Եթե հիմնական դատական կազմի դատավորները փոփոխվել են, և չեն կատարվել այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կարող են ազդել դատավարական ժամկետների վրա, ապա զեկուցող դատավորի զեկուցագրի հիման վրա դատարանի նախագահի կողմից դատական կազմում ընդգրկվում են հիմնական դատական կազմի դատավորները»:
i
4) Որոշման 3-րդ հավելվածի «դ» աղյուսակի 7-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քրեական դատարան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. հոկտեմբերի 25
ք. Երևան