041.1379.161018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2018 թվականի N 1379-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի երկու տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար):».
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 16-ի
N 1379-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2013 թ. հոկտեմբերի 7-ի
N 897-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Դավթյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի օգնական
Հ. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր
քարտուղարի պաշտոնակատար
Հ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)»: