Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊ ...

 

 

041.1406.241018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2018 թվականի N 1406-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 115-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Ստեղծել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին հետևյալ հարցերի վերաբերյալ`

1) սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցում.

2) հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցում.

3) սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացվելու նպատակով զենքի տրամադրում.

4) դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգում.

5) սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսում:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 13-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 115-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 24-ի

N 1406-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Մանուկյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Գ. Բալայան         - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

    Հ. Ավագյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Բ. Բադալյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Գ. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Տ. Արզումանյան     - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ

 

    Ա. Բալյան          - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Լ. Առաքելյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Ա. Դավթյան         - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.10.2018
N 1406-Ա
Որոշում