041.1410.251018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1410-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 582-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 25-ի
N 1410-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2016 թ. հունիսի 30-ի
N 582-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Միրզոյան - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար (աշխատանքային
խմբի ղեկավար)
Դ. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին
տեղակալ
Ն. Ավետյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության տարածքային ներդրումային
քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման
վարչության պետ
Ա. Նազարեթյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և
գիտատեխնիկական վարչության պետ
Ա. Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Մուսաելյան - Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական
առաքելության ծրագրերի ավագ պատասխանատու
(համաձայնությամբ) (դիտորդ)
Հ. Գալստյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սեյսմիկ
անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար
(աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ)»: