040.1192.261018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1192-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 424-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2018 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2019 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.
3) N 1 հավելվածի`
ա. 62-րդ տողի 10-րդ սյունակում «90.0» թիվը փոխարինել «52.2» թվով, 13-րդ սյունակում «19,649,395.2» թիվը` «11,834,661.0» թվով,
բ. 70-րդ տողի 10-րդ սյունակում «43.1» թիվը փոխարինել «0» թվով, 13-րդ սյունակում «9,020,130.5» թիվը` «515,520.0» թվով,
գ. 102-րդ տողի 10-րդ սյունակում «8.1» թիվը փոխարինել «0» թվով, 13-րդ սյունակում «2,297,372.6» թիվը` «538,718.4» թվով,
դ. 146-րդ տողի 2-րդ սյունակում «Աղվանի» բառը փոխարինել «Թորգոմի» բառով,
ե. 158-րդ տողի 10-րդ սյունակում «90.0» թիվը փոխարինել «0» թվով, 13-րդ սյունակում «21,249,022.8» թիվը` «1,562,782.8» թվով,
զ. «Ընդամենը» տողի 13-րդ սյունակում «1,090,616,691.5» թիվը փոխարինել «1,052,852,454.5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ