040.1232.051118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 746 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ ստեղծելու մասին» N 746 որոշման`
1) 2.1-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
i
2) հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «կառավարության աշխատակազմն է» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմն է» բառերով,
բ. 24-րդ կետում «տասն» բառը փոխարինել «քսաներկու» բառով,
i
գ. 25-րդ կետում «Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:» բառերը փոխարինել «Հոգաբարձուների խորհրդի անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, այդ թվում` հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմքով խորհրդի նոր անդամ նշանակելու դեպքում:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ