040.1280.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2018 թվականի N 1280-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1342-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու, դրա կանոնադրությունը հաստատելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին» N 1342-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 3-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
2) որոշման հավելվածի`
ա. 4.2-րդ կետում «11» թիվը փոխարինել «15» թվով,
i
բ. 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.3. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ են համապատասխան ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը: Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 6-ը նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, 6-ը` մասնավոր հատվածից (գործարար միջավայրի հեղինակավոր ներկայացուցիչներ կամ այդ ոլորտում գործունեություն ծավալող հաստատությունների ներկայացուցիչներ` ի պաշտոնե)` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` գործադիր տնօրենի առաջադրմամբ:»,
i
գ. 4.10-րդ կետում «ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ» բառերը փոխարինել «ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերով,
i
դ. 4.13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերը փոխարինել «համապատասխան ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ