041.1533.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2018 թվականի N 1533-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Մ. Թանդիլյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հ. Սիմիդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Ա. Խառատյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերը փոխարինել «Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ» բառերով,
գ. «Ա. Ղուկասյան - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ղուկասյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերով.
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
«Ն. Հարությունյան - Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «է. Խաչատրյան - «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ