Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 10 ...

 

 

040.1299.211118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1299-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանելու մասին» N 1058-Ն որոշման 1-ին կետով հաստատված`

i

1) «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «5.1» ենթակետով`

«5.1) կենտրոնի մասնագետների` օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը.».

i

2) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «5.1» ենթակետով`

«5.1) ապահովում է օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին իր մասնագետի ներկայությունը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2018
N 1299-Ն
Որոշում