040.1308.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1308-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետում`
i
ա. «ա» ենթակետի 6-րդ պարբերությունից հանել «կամ քաղաքացիությունից զրկելու» բառերը, իսկ «դ» ենթակետի 1-ին պարբերության «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերով,
բ. նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին և նոտարներին տրամադրում են գրավոր կամ էլեկտրոնային հարցումների հիման վրա».
2) N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված անձի ծնողները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա երեխայի ծնունդը գրանցելու ժամանակ ծնողներից մեկը դիմում է երեխայի ծնունդը գրանցող պետական մարմին` ծնողներից որևէ մեկի հաշվառման հասցեում երեխային հաշվառելու համար:».
i
3) N 1 հավելվածի 8-րդ կետի «բ» ենթակետը «կանգնելու» բառից հետո լրացնել «կամ ռեգիստր վարող լիազոր մարմին օտարերկրյա պետությունում մշտապես կամ առավելապես բնակվելը հաստատող համապատասխան փաստաթղթեր (անձնագիր կամ օտարերկրյա պետությունում օրինական բնակությունը հավաստող այլ փաստաթուղթ և դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները) ներկայացնելու:» բառերով.
4) N 1 հավելվածի 8.1-ին կետում`
i
ա. 1-ին ենթակետը «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «կամ համասեփականատերերից մեկի» բառերով,
բ. լրացնել 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում».
i
5) N 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունը և 17.5-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
6) N 1 հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում «դիմումները» բառերը փոխարինել «փաստացի բնակության և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը» բառերով.
i
7) N 1 հավելվածի 17.1-ին կետում «հաջորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
8) N 1 հավելվածի 17.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) դիմումատուն չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ:».
i
9) N 1 հավելվածի 20.1-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններում «տեղեկանք» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) N 1 հավելվածի 21-րդ կետում`
i
ա. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Եթե օրենքով սահմանված կարգով երեխայի խնամքը հանձնված է ծնողներից մեկին, ապա նա հաշվառվում է այդ ծնողի հաշվառման հասցեով` ծնողի կողմից լիազոր մարմին դիմում և համապատասխան փաստաթուղթ (երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը) ներկայացնելու դեպքում: Երեխայի հաշվառումն իրականացնելիս ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կամ 5-րդ կետերով սահմանված` տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը չեն պահանջվում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ծնողներից մեկի գրավոր անհամաձայնությունը երեխային մյուս ծնողի հաշվառման հասցեում հաշվառելու վերաբերյալ: Այս դեպքում գրավոր անհամաձայնությանը կցվում է նաև երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթուղթ (դատարանի վճիռ կամ այլ փաստաթուղթ), որի հիմքով կատարվում է երեխայի հաշվառումը:
Երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում երեխայի բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից` սույն հավելվածի 20.1-ին կետով սահմանված կարգով: Այս դեպքում երեխայի հաշվառումն իրականացվում է ոստիկանության կողմից տրամադրված փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա` այն ծնողի հաշվառման հասցեով, որի հետ երեխան բնակվում է:».
11) N 4 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «ծնողները համատեղ դիմումի հետ միասին ներկայացնում են երեխայի հաշվառման վայրում ծնողներից որևէ մեկի` հաշվառված լինելու մասին տեղեկանք, ինչպես նաև` իրենց անձը հաստատող փաստաթուղթ» բառերը փոխարինել «ծնողներից մեկը դիմումի հետ միասին ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը» բառերով,
i
բ. 5.1-ին կետում լրացնել նոր նախադասություններ` հետևյալ բովանդակությամբ.
«Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:».
12) N 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Բնակչության պետական ռեգիստրում առկա մահացած անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են կենտրոնական ռեգիստրում` անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը) մուտքագրելուց հետո` անմիջապես:»:
2. Որոշման մեջ և որոշման հավելվածներում`
i
1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ոստիկանություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով».
2) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ