041.1606.291118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1606-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1535-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասի 3-րդ կետի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. նոյեմբերի 29-ի
N 1606-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2017 թ. դեկտեմբերի 26-ի
N 1535-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
(հանձնաժողովի նախագահ)
Տ. Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի տեղակալ
Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Հ. Սիմիդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Տ. Ռևազյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվության
տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական
ավիացիայի կոմիտեի պետ
Ա. Մինասյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական
Ա. Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Տ. Ասողիկ քահանա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի
Կարապետյան տնօրեն (համաձայնությամբ)»: