Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ...

 

 

041.1603.291118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1603-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի`

i

ա. 1.1-ին կետը «առաջադրանքները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաստատված փաստաթղթերի փոփոխությունները» բառերով,

i

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահն է:»,

i

գ. 3-րդ կետը և 11-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական» բառից հետո լրացնել «կառավարման համակարգի» բառերով,

i

դ. 4-րդ կետը, 11-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, 12-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերը և 13-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «պլանավորման» բառից առաջ լրացնել «տարածական» բառով, իսկ 4-րդ կետի` «Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող են գումարվել արտահերթ կամ արտագնա նիստեր» բառերը հանել,

i

ե. 6-րդ կետը «նախագահը» բառից հետո լրացնել «կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը» բառերով,

զ. 9-րդ կետում «5 օր» բառերը փոխարինել «3 աշխատանքային օր» բառերով,

i

է. 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:»,

i

ը. 13-րդ կետի 1-ին ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով,

i

թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության և օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով` էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:»,

i

ժ. 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:»,

i

ժա. 16-րդ կետի 5-րդ ենթակետը «որոշումները», իսկ 18-րդ կետի 4-րդ ենթակետը «որոշումների» բառերից առաջ լրացնել «աշխատակարգային» բառով:

ժբ. 17-րդ կետը «նախագահի» բառից հետո լրացնել «և քարտուղարի» բառերով,

i

ժգ. 18-րդ կետի 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«4.1) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.

4.2) հանձնաժողովի կազմած եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում` համապատասխան մարզպետին)` նախագիծը կամ նախագծի փոփոխությունը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով.

4.3) մերժման իրավական հիմքերով համապատասխան համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, դրանց առաջադրանքների նախագծերը կամ հաստատված փաստաթղթերում փոփոխությունների առաջարկությունները:»,

i

ժդ. 19-րդ կետի 1-ին ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային հարցման եղանակով» բառերով, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «3. մասնակցում է աշխատակարգային որոշումների ընդունման և եզրակացությունների կազմման համար անցկացվող քվեարկությանը, հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ համաձայն չլինելու դեպքում գրավոր ներկայացնում է հարցի վերաբերյալ իր կարծիքը:»,

i

ժե. 20-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «20. Հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները կամ կազմված եզրակացությունները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ինտերնետային կայքում:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 29-ի

N 1603-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2009 թ. դեկտեմբերի 22-ի

N 1064-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. էլոյան          - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Հախումյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ  

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Բ. Բադալյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Գ. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Տ. Գալստյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Լ. Շահվերդյան      - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի խորհրդական

 

    Ռ. Ոսկանյան        - ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա

                         միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի

                         տնօրեն

 

    Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

 

    Ա. Դավթյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության

                         գնդապետ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ                  

 

    Ա.  Եգանյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության արդյունաբերական քաղաքականության

                         վարչության պետ

 

    Լ. Մանուկյան       - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և

                         քարտեզագրության վարչության պետ

 

    Վ. Արզումանյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ

                         պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի

                         սեյսմիկ անվտանգության դեպարտամենտի սեյսմիկ

                         մոնիթորինգի և երկրորդային վտանգների գնահատման

                         բաժնի պետ

 

    Կ. Կոստանյան       - ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն»

                         ծառայության ճանապարհային երթևեկության

                         կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության

                         փոխգնդապետ

 

- Համապատասխան ՀՀ մարզպետ

 

- Երևանում` Երևանի գլխավոր ճարտարապետ

(համաձայնությամբ)

 

- Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ),

ըստ անհրաժեշտության` համայնքին վերաբերող հարցի

քննարկման ժամանակ

 

    Գ. Գալստյան        - «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ-ի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Մինասյան        - «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Մանուկյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և

                         քաղաքաշինության վարչության պետ           

                         (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.11.2018
N 1603-Ա
Որոշում