Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2019 - 05.12.2023} «ԱՎՏՈՄՈԲԻԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2019 - 05.12.2023} «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2019  -ից մինչեւ   05.12.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.01.2019 - 05.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 62-Ն

 

i

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին «օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 62-Ն որոշման

 

ՁԵՎ N 1-ավտո

(ամսական)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

20 թ._____________ (ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը

 

.__________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                     |Տողի  |Չափի    |Ցուցանիշի|

|                                        |համարը|միավորը |մեծու-   |

|                                        |      |        |թյունը   |

|________________________________________|______|________|_________|

|                    Ա                   |  Բ   |     գ  |   1     |

|________________________________________|______|________|_________|

|Փոխադրվել են բեռներ, ընդամենը           |110   |հազար   |         |

|                                        |      |տոննա   |         |

|________________________________________|______|________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |111   |-»-     |         |

|ներհամայնքային                          |      |        |         |

|________________________________________|______|________|_________|

|   ներմարզային                          |112   |-»-     |         |

|________________________________________|______|________|_________|

|   միջմարզային                          |113   |-»-     |         |

|________________________________________|______|________|_________|

|   միջպետական                           |114   |-»-     |         |

|________________________________________|______|________|_________|

|որից` Եվրասիական տնտեսական միության     |114.1 |-»-     |         |

|երկրներ (այսուհետ` ԵԱՏՄ)                |      |        |         |

|________________________________________|______|________|_________|

|Բեռնաշրջանառություն, ընդամենը           |120   |հազար   |         |

|                                        |      |տոննա-կմ|         |

|________________________________________|______|________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |121   |-»-     |         |

|ներհամայնքային                          |      |        |         |

|________________________________________|______|________|_________|

|   ներմարզային                          |122   |-»-     |         |

|________________________________________|______|________|_________|

|   միջմարզային                          |123   |-»-     |         |

|________________________________________|______|________|_________|

|   միջպետական                           |124   |-»-     |         |

|________________________________________|______|________|_________|

|որից` ԵԱՏՄ երկրներ                      |124.1 |-»-     |         |

.__________________________________________________________________.

 

2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                     |Տողի  |Չափի      |Ցուցանիշի|

|                                        |համարը|միավորը   |մեծու-   |

|                                        |      |          |թյունը   |

|________________________________________|______|__________|_________|

|                    Ա                   |  Բ   |     գ    |   1     |

|________________________________________|______|__________|_________|

|Փոխադրվել են ուղևորներ,  ընդամենը       |210   |հազար     |         |

|                                        |      |ուղևոր    |         |

|________________________________________|______|__________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |211   |-»-       |         |

|ներհամայնքային                          |      |          |         |

|________________________________________|______|__________|_________|

|   ներմարզային                          |212   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջմարզային                          |213   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջպետական                           |214   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|որից` ԵԱՏՄ երկրներ                      |214.1 |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |220   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |221   |-»-       |         |

|ներհամայնքային                          |      |          |         |

|________________________________________|______|__________|_________|

|   ներմարզային                          |222   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջմարզային                          |223   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջպետական                           |224   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|որից` ԵԱՏՄ երկրներ                      |224.1 |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|Ուղևորաշրջանառություն,  ընդամենը        |230   |հազար     |         |

|                                        |      |ուղևոր-կմ |         |

|________________________________________|______|__________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |231   |-»-       |         |

|ներհամայնքային                          |      |          |         |

|________________________________________|______|__________|_________|

|   ներմարզային                          |232   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջմարզային                          |233   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջպետական                           |234   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|որից` ԵԱՏՄ երկրներ                      |234.1 |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |240   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |241   |-»-       |         |

|ներհամայնքային                          |      |          |         |

|________________________________________|______|__________|_________|

|   ներմարզային                          |242   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջմարզային                          |243   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջպետական                           |244   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|որից` ԵԱՏՄ երկրներ                      |244.1 |-»-       |         |

.____________________________________________________________________.

 

3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                     |Տողի  |Չափի      |Ցուցանիշի|

|                                        |համարը|միավորը   |մեծու-   |

|                                        |      |          |թյունը   |

|________________________________________|______|__________|_________|

|                    Ա                   |  Բ   |     գ    |   1     |

|________________________________________|______|__________|_________|

|Փոխադրվել են ուղևորներ,  ընդամենը       |310   |հազար     |         |

|                                        |      |ուղևոր    |         |

|________________________________________|______|__________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |311   |-»-       |         |

|ներհամայնքային                          |      |          |         |

|________________________________________|______|__________|_________|

|   ներմարզային                          |312   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջմարզային                          |313   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջպետական                           |314   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|որից` ԵԱՏՄ երկրներ                      |314.1 |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|Ուղևորաշրջանառություն,  ընդամենը        |320   |հազար     |         |

|(հաշվարկվում է վճարովի վազքով)          |      |ուղևոր-կմ |         |

|________________________________________|______|__________|_________|

|այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների  |321   |-»-       |         |

|ներհամայնքային                          |      |          |         |

|________________________________________|______|__________|_________|

|   ներմարզային                          |322   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջմարզային                          |323   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|   միջպետական                           |324   |-»-       |         |

|________________________________________|______|__________|_________|

|որից` ԵԱՏՄ երկրներ                      |324.1 |-»-       |         |

.____________________________________________________________________.

 

4. Ֆինանսական ցուցանիշները (առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի)

 

.____________________________________________________________________.

|                        |Տողի|Չափի   |Ընդա- |այդ թվում` ըստ         |

|                        |հա- |միավորը|մենը  |փոխադրումների տեսակների|

|                        |մարը|       |հաշ-  |_______________________|

|                        |    |       |վետու |ներ- |ներ- |միջ- |միջ- |

|                        |    |       |ամսում|հա-  |մար- |մար- |պետա-|

|                        |    |       |      |մայն-|զային|զային|կան  |

|                        |    |       |      |քային|     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|          Ա             | Բ  |   Գ   |  1   |  2  |  3  |  4  |  5  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|Բեռնափոխադրումներից     |    |       |  x   |  x  |  x  |  x  |  x  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|հասույթ                 |410 |հազար  |      |     |     |     |     |

|                        |    |դրամ   |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|ծախսեր                  |411 |-»-    |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|Ուղևորափոխադրումներից   |    |       |  x   |  x  |  x  |  x  |  x  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|հասույթ                 |420 |հազար  |      |     |     |     |     |

|                        |    |դրամ   |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|ծախսեր                  |421 |-»-    |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|որից` միկրոավտոբուսներով|    |       |  x   |  x  |  x  |  x  |  x  |

|ուղևորափոխադրումներից   |    |       |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|հասույթ                 |430 |հազար  |      |     |     |     |     |

|                        |    |դրամ   |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|ծախսեր                  |431 |-»-    |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|Թեթև  մարդատար          |    |       |  x   |  x  |  x  |  x  |  x  |

|տաքսիներով ուղևորա-     |    |       |      |     |     |     |     |

|փոխադրումներից          |    |       |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|հասույթ                 |440 |հազար  |      |     |     |     |     |

|                        |    |դրամ   |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|ծախսեր                  |441 |-»-    |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|Օժանդակ և  լրացուցիչ    |450 |հազար  |      |  x  |  x  |  x  |  x  |

|ավտոտրանսպորտային       |    |դրամ   |      |     |     |     |     |

|գործունեությունից       |    |       |      |     |     |     |     |

|ստացված հասույթը,       |    |       |      |     |     |     |     |

|ընդամենը                |    |       |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|այդ թվում` բեռների      |451 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|բեռնման և  բեռնաթափման  |    |       |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|բեռների պահման և        |452 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|պահեստավորման           |    |       |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|ավտոկայարանների և       |453 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|ավտոկայանների           |    |       |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|մաքսային միջնորդային    |454 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|երթակարգավարական        |455 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|մաքսային տերմինալների   |456 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|այլ                     |457 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|Այլ գործունեությունից   |460 |հազար  |      |  x  |  x  |  x  |  x  |

|ստացված հասույթը        |    |դրամ   |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|որից` նշել              |    |       |  x   |  x  |  x  |  x  |  x  |

|գործունեության տեսակը   |    |       |      |     |     |     |     |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|                        |461 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

|________________________|____|_______|______|_____|_____|_____|_____|

|                        |462 |-»-    |      |  x  |  x  |  x  |  x  |

.____________________________________________________________________.

 

5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը

 

._________________________________________________________________________.

|                       |Տողի |Չափի   |Ընդա-|որից`|այդ թվում` ըստ         |

|                       |հա-  |միավորը|մենը |աշխա-|փոխադրումների տեսակների|

|                       |մարը |       |հաշ- |տան- |(510-540 տողերը ըստ    |

|                       |     |       |վետու|քում |2-րդ սյունակի, 550-580 |

|                       |     |       |ամ-  |     |տողերը ըստ 1-ի         |

|                       |     |       |սում |     |սյունակի)              |

|                       |     |       |     |     |_______________________|

|                       |     |       |     |     |ներ- |ներ- |միջ- |միջ- |

|                       |     |       |     |     |հա-  |մար- |մար- |պետա-|

|                       |     |       |     |     |մայն-|զային|զային|կան  |

|                       |     |       |     |     |քային|     |     |     |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|          Ա            |  Բ  |  Գ    |  1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Բեռնատար ավտոմեքենաներ |510  |միավոր |     |     |  x  |  x  |  x  |  x  |

|(ներառյալ հատուկ       |     |       |     |     |     |     |     |     |

|բեռնատար ավտոմեքենաներ)|     |       |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ավտոբուսներ            |520  |-»-    |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Միկրոավտոբուսներ       |530  |-»-    |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Թեթև  մարդատար տաքսիներ|540  |-»-    |     |     |  x  |  x  |  x  |  x  |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Բեռնատար ավտոմեքենաների|550  |-»-    |     |  x  |     |     |     |     |

|կատարած երթերը         |     |       |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ավտոբուսների կատարած   |560  |-»-    |     |  x  |     |     |     |     |

|երթերը                 |     |       |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Միկրոավտոբուսների      |570  |-»-    |     |  x  |     |     |     |     |

|կատարած երթերը         |     |       |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Թեթև  մարդատար         |580  |-»-    |     |  x  |     |     |     |     |

|տաքսիների պատվերների   |     |       |     |     |     |     |     |     |

|քանակը                 |     |       |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________.

 

6. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (լրացվում է տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)

 

.__________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                    |Տողի  |Չափի   |Ցուցանիշի  |

|                                       |համարը|միավորը|մեծությունը|

|_______________________________________|______|_______|___________|

|                    Ա                  |  Բ   |   Գ   |     1     |

|_______________________________________|______|_______|___________|

|Ընդամենը                               |610   |մարդ   |           |

|_______________________________________|______|_______|___________|

|այդ թվում` բեռնափոխադրումներով զբաղվող |611   |-»-    |           |

|_______________________________________|______|_______|___________|

|ուղևորափոխադրումներով  զբաղվող         |612   |-»-    |           |

|(ավտոբուսներով և  միկրոավտոբուսներով)  |      |       |           |

|_______________________________________|______|_______|___________|

|թեթև  մարդատար տաքսիներով              |613   |-»-    |           |

|_______________________________________|______|_______|___________|

|օժանդակ և  լրացուցիչ ավտոտրանսպորտային |614   |-»-    |           |

|գործունեությամբ զբաղվող                |      |       |           |

|_______________________________________|______|_______|___________|

|այլ գործունեությամբ զբաղվող            |615   |-»-    |           |

.__________________________________________________________________.

 

    Ղեկավար`                   ___________________  _________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 62-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:

6. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

7. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս,

2) երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ,

3) կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում,

4) ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,

5) ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,

6) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,

7) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,

8) երթ (ուղերթ)` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի անցած ճանապարհը:

10. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), ՈՒղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5), Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (բաժին 6):

11. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների, աղբատար ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:

12. Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ: Ներհամայնքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները: Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով: Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով: Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով: Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:

13. Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները: Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներհամայնքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:

14. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): ՈՒղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:

15. ՈՒղևորների թվաքանակը ներհամայնքային փոխադրումներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:

16. Ներմարզային փոխադրումներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:

17. Միջմարզային և միջպետական փոխադրումներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

18. Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներհամայնքային և ներմարզային փոխադրումներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային փոխադրումներում երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը: Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:

19. Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներհամայնքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Երևան քաղաքում ուղևորափոխադրումների հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:

20. ՈՒղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.

1) ներհամայնքային փոխադրումներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով,

2) ներմարզային փոխադրումներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.

ա. երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ,

բ. առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով:

Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`

Օրինակ` ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.

I երթուղի` հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 =300 կմ,

II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ,

III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ:

Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`

(300 + 500 + 180): (15 + 20 + 6) = 980: 41 = 23.9 կմ,

3) միջմարզային և միջպետական փոխադրումներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով,

4) պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.

ա. ներհամայնքային և ներմարզային փոխադրումներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,

բ. միջմարզային և միջպետական փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով,

5) թեթև մարդատար տաքսիների ներհամայնքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումների ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:

21. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը: Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:

22. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:

23. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:

24. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.

1) բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից,

2) բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն,

3) ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն,

4) մաքսային միջնորդային (բրոքերային) (տող 454)` մաքսային բրոքերների ծառայությունն է տրանսպորտում, որը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված անձն է, որը գործում է օրենքով սահմանված կարգով ապրանքներ փոխադրող անձանց հանձնարարությամբ` իր անունից: Բրոքերային ծառայությունները ներառում են մաքսային պահեստներից բեռների ստացման պատվիրատուի հասցեով, բեռների առաքման մաքսատուրքերի ձևակերպում, սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման ծառայություններ,

5) երթակարգավարական (տող 455)` տրանսպորտի երթևեկությունը որևէ կենտրոնական կետից կարգավորման ծառայություններ,

6) մաքսային տերմինալների (տող 456)` ներառում է բաց և փակ վերաբեռնման գոտիների, ժամանակավոր պահպանման պահեստի, սառնարանային պահեստների, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռքի, ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածքի, գրասենյակային տարածքների, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգերը և այլ,

7) այլ ծառայություններ (տող 457)` այլ օժանդակ տրանսպորտային ծառայություններ, որոնք ներառված չեն նշված խմբավորումներում:

25. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն): Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:

26. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:

27. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:

28. Հաշվետվության VI բաժնում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.11.2018
N 62-Ն
Որոշում