Սեղմել Esc փակելու համար:
{01.03.2019 - 30.01.2024} «ԱՎՏՈՄՈԲԻԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.03.2019 - 30.01.2024} «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.2019  -ից մինչեւ   30.01.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.03.2019 - 30.01.2024

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 65-Ն

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 19-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մարտի 1-ից:

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 65-Ն որոշման

 

ՁԵՎ N 1-տրանսպորտ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա փետրվարի 20-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Առկա շարժակազմը տարվա վերջի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը           |Տողի  |Ընդամենը|որից`   |Ընդհանուր |

|                                 |համարը|        |տեխնիկա-|բեռնա-    |

|                                 |      |        |պես     |տարողու-  |

|                                 |      |        |սարքին  |թյունը,   |

|                                 |      |        |        |տոննա,    |

|                                 |      |        |        |(ուղևորա- |

|                                 |      |        |        |տարողու-  |

|                                 |      |        |        |թյունը,   |

|                                 |      |        |        |միավոր)   |

|                                 |      |        |        |ըստ 1     |

|                                 |      |        |        |սյունակի  |

|                                 |      |        |        |մեքենաների|

|_________________________________|______|________|________|__________|

|                Ա                |  Բ   |    1   |    2   |    3     |

|_________________________________|______|________|________|__________|

|Մեքենաներ-ընդամենը (ըստ 1        |100   |        |        |    X     |

|սյունակի 101, 129, 137, 140, 150 |      |        |        |          |

|տողերի գումարը) (ըստ 2 սյունակի  |      |        |        |          |

|նույն տողերի գումարը)            |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|Բեռնատար մեքենաներ (ըստ 1        |101   |        |        |          |

|սյունակի 102-108 տողերի գումարը, |      |        |        |          |

|109-114 տողերի գումարը, 117-121  |      |        |        |          |

|տողերի գումարը) (102-108, 117-121|      |        |        |          |

|տողերի գումարը ըստ 2 սյունակի),  |      |        |        |          |

|(102-108, 117-121 տողերի գումարը |      |        |        |          |

|ըստ 3 սյունակի) *                |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|Մեքենաների խմբավորումը 101 տողից |102   |        |        |          |

|ըստ թափքի կառուցվածքի կողային    |      |        |        |          |

|մեքենաներ                        |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|ինքնաթափեր                       |103   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|բեռնատար ֆուրգոններ              |104   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|ռեֆրիժերատորներ                  |105   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|ցիստեռններ                       |106   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|փայտակիրներ                      |107   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|թափքի կառուցվածքի այլ մեքենաներ  |108   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|Ըստ բեռնատարողության մինչև  1499 |109   |        |        |    X     |

|կգ (101 տողից)                   |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|1500-4999                        |110   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|5000-6999                        |111   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|7000-9999                        |112   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|10000-14999                      |113   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|15000 և  ավելի                   |114   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|Ինքնաբեռնողներ (101 տողից)       |115   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|Թամբային քարշիչներ (101 տողից)   |116   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|101 տողից` ըստ կառուցվածքի, որը  |117   |        |        |          |

|թույլ է տալիս օգտագործել միայն`  |      |        |        |          |

|բենզին                           |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|դիզելային վառելանյութ            |118   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|նավթային հեղուկացված գազ         |119   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|բնական սեղմված գազ (անկախ փաստացի|120   |        |        |          |

|օգտագործվող վառելանյութից)       |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|դիզելային վառելանյութ և  բնական  |121   |        |        |          |

|սեղմված գազ (գազադիզելային       |      |        |        |          |

|ավտոմեքենաներ)                   |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|Թամբային քարշակների              |122   |        |        |          |

|կիսակցորդիչներ (կցված և          |      |        |        |          |

|պահեստային) - ընդամենը           |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|այդ թվում` ըստ բեռնատարողության, |123   |        |   X    |    X     |

|կգ, մինչև  19999                 |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|20000 և  ավելի                   |124   |        |   X    |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|Կցորդներ - ընդամենը              |125   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|այդ թվում` ըստ բեռնատարողության, |126   |        |   X    |    X     |

|կգ, մինչև  4999                  |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|5000-14999                       |127   |        |   X    |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|15000 և  ավելի                   |128   |        |   X    |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|ՈՒղևորատար  ավտոբուսներ          |129   |        |        |          |

|ՈՒղևորատար  ավտոբուսներ (ներառյալ|      |        |        |          |

|միկրոավտոբուսներ-ընդամենը)       |      |        |        |          |

|(132-136 տողերի գումարը ըստ 1, 2,|      |        |        |          |

|3 սյուների)                      |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|որից` 32 նստատեղից ավելի         |130   |        |        |          |

|ուղևորատարողության               |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|միկրոավտոբուսներ                 |131   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|129 տողից` ավտոբուսներ, որոնց    |132   |        |        |          |

|կառուցվածքը թույլ է տալիս        |      |        |        |          |

|օգտագործել միայն` բենզին         |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|դիզելային վառելանյութ            |133   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|նավթային հեղուկացված գազ         |134   |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|բնական սեղմված գազ և  բենզին     |135   |        |        |          |

|(անկախ փաստացի օգտագործվող       |      |        |        |          |

|վառելանյութից)                   |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|դիզելային վառելանյութ և  բնական  |136   |        |        |          |

|սեղմված գազ (գազադիզելային       |      |        |        |          |

|ավտոբուսներ)                     |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|Թեթև  մարդատար ավտոմեքենաներ     |137   |        |        |    X     |

|Թեթև  մարդատար ավտոմեքենաներ     |      |        |        |          |

|(տաքսիներ և  ծառայողական         |      |        |        |          |

|մեքենաներ)-ընդամենը              |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|որից` ավտոմեքենաներ, որոնց       |138   |        |        |    X     |

|կառուցվածքը թույլ է տալիս        |      |        |        |          |

|օգտագործել բնական սեղմված գազ    |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|137 տողից - տաքսիներ             |139   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|Պիկապներ **, մոտոռոլերներ -      |140   |        |        |          |

|ընդամենը                         |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|որից` մոտոռոլերներ               |141   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|140 տողից` որոնց կառուցվածքը     |142   |        |        |          |

|թույլ է տալիս օգտագործել բնական  |      |        |        |          |

|սեղմված գազ                      |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|Հատուկ ավտոմեքենաներ             |150   |        |        |    X     |

|Հատուկ ավտոմեքենաներ -ընդամենը   |      |        |        |          |

|(1, 2 սյունակների 151-154 տողերի |      |        |        |          |

|գումարը, 155-159 տողերի գումարը) |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|այդ թվում` սանիտարական           |151   |        |        |    X     |

|առողջապահական                    |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|հրդեհային                        |152   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|ավտոկռունկներ                    |153   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|այլ հատուկ մեքենաներ             |154   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|150 տողից` ավտոմեքենաներ, որոնց  |155   |        |        |    X     |

|կառուցվածքը թույլ է տալիս        |      |        |        |          |

|օգտագործել միայն` բենզին         |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|դիզելային վառելանյութ            |156   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|նավթային հեղուկացված գազ         |157   |        |        |    X     |

|_________________________________|______|________|________|__________|

|բնական սեղմված գազ (անկախ փաստացի|158   |        |        |    X     |

|օգտագործվող վառելանյութից)       |      |        |        |          |

|_________________________________|______|________|________|__________|

|դիզելային վառելանյութ և  բնական  |159   |        |        |    X     |

|սեղմված գազ (գազադիզելային       |      |        |        |          |

|ավտոմեքենաներ)                   |      |        |        |          |

._____________________________________________________________________.

 

______________________________________

* Ներառյալ թափքի կառուցվածքին և դրանց հետ կոմպլեկտավորված ավտոկցորդներին համապատասխան թամբային քարշիչները

** Ներառյալ բեռնաուղևորատար այն ավտոմեքենաները, որոնք ունեն մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա սարքավորված թափքեր

 

2. Մեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը   |Տողի  |Բեռնատար |Ուղևորա-  |Պիկապներ|Թեթև  |

|                         |համարը|ավտոմեքե-|տար ավտո- |և  մոտո-|մարդա-|

|                         |      |նաների   |բուսների  |ռոլերներ|տար   |

|                         |      |քանակը   |քանակը    |(140    |ավտո- |

|                         |      |(101     |(ներառյալ |տողից)  |մեքե- |

|                         |      |տողից)   |միկրոավտո-|        |նաներ |

|                         |      |         |բուսներ)  |        |      |

|                         |      |         |(129      |        |      |

|                         |      |         |տողից)    |        |      |

|_________________________|______|_________|__________|________|______|

|          Ա              |  Բ   |    1    |     2    |    3   |   4  |

|_________________________|______|_________|__________|________|______|

|Ավտոմեքենաներ, որոնք     |210   |         |          |        |      |

|շահագործման մեջ են       |      |         |          |        |      |

|գտնվում թողարկված        |      |         |          |        |      |

|օրվանից` մինչև  3 տարի   |      |         |          |        |      |

|_________________________|______|_________|__________|________|______|

|3,1 - 10,0 տարի          |211   |         |          |        |      |

|_________________________|______|_________|__________|________|______|

|10,1 - 20,0 տարի         |212   |         |          |        |      |

|_________________________|______|_________|__________|________|______|

|20,1 և  ավելի տարի       |213   |         |          |        |      |

._____________________________________________________________________.

 

3. Ավտոտրանսպորտի աշխատանքը (լրացվում է հաշվետու տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս աշխատելու դեպքում)

3.1. Բեռնատար տրանսպորտ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը               |Տողի  |Բեռնատար |    որից`     |

|                                     |համարը|ավտոմե-  |______________|

|                                     |      |քենաներ  |մոտոռո-|ավտո- |

|                                     |      |(ներառյալ|լերներ |կցորդ-|

|                                     |      |պիկապներ,|       |ներ   |

|                                     |      |մոտո-    |       |      |

|                                     |      |ռոլերներ |       |      |

|                                     |      |և  ավտո- |       |      |

|                                     |      |կցորդներ)|       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|               Ա                     |  Բ   |    1    |   2   |   3  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|Փոխադրվել են բեռներ-ընդամենը, հազար  |310   |         |       |      |

|տոննա                                |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|որից` կոմերցիոն հիմունքներով         |311   |         |       |      |

|(հիմնարկների, կազմակերպությունների և |      |         |       |      |

|անհատ անձանց համար կատարված          |      |         |       |      |

|բեռնառաքումները)                     |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|Բեռնաշրջանառությունը -ընդամենը, հազար|320   |         |       |      |

|տ-կմ                                 |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|որից` կոմերցիոն հիմունքներով         |321   |         |       |      |

|(հիմնարկների, կազմակերպությունների և |      |         |       |      |

|անհատ անձանց համար)                  |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|320 տողից` ավտոմեքենաների            |322   |         |       |   X  |

|բեռնաշրջանառությունը, որոնք          |      |         |       |      |

|օգտագործում են միայն`                |      |         |       |      |

|բենզին                               |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|դիզելային վառելանյութ                |323   |         |       |   X  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|նավթային հեղուկացված գազ             |324   |         |       |   X  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|բնական սեղմված գազ (անկախ փաստացի    |325   |         |       |   X  |

|օգտագործվող վառելանյութից)           |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|դիզելային վառելանյութ և  բնական      |326   |         |       |   X  |

|սեղմված գազ                          |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|Ընդհանուր վազք-ընդամենը, հազար կմ    |330   |         |       |   X  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|այդ թվում` բենզինով                  |331   |         |       |   X  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|դիզելային վառելանյութով              |332   |         |       |   X  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|նավթային հեղուկացված գազով           |333   |         |       |   X  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|բնական սեղմված գազով                 |334   |         |       |   X  |

|_____________________________________|______|_________|_______|______|

|դիզելային վառելանյութով և  բնական    |335   |         |       |   X  |

|սեղմված գազով (գազադիզելային)        |      |         |       |      |

|_____________________________________|______|_________|_______|______|

|330 տողից-բեռով վազքը                |336   |         |       |   X  |

._____________________________________________________________________.

 

1-ին սյունակի 330-336 տողերը լրացվում են առանց ավտոկցորդների

 

3.2. Ուղևորատար և հատուկ տրանսպորտ

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը        |Տողի  |Ուղևորա-  |Ուղևորա- |Հատուկ   |

|                              |համարը|տար ավտո- |տար թեթև |ավտոմեքե-|

|                              |      |բուսներ   |մարդատար |նաներ    |

|                              |      |(ներառյալ |ավտոմեքե-|(ներառյալ|

|                              |      |միկրոավտո-|նաներ    |հատուկ   |

|                              |      |բուսներ)  |(տաքսիներ|թեթև     |

|                              |      |          |և  ծառայո|մասնագի- |

|                              |      |          |ղական    |տացված   |

|                              |      |          |մեքենա-  |ավտոմեքե-|

|                              |      |          |ներ)     |նաներ)   |

|______________________________|______|__________|_________|_________|

|          Ա                   |  Բ   |     1    |    2    |    3    |

|______________________________|______|__________|_________|_________|

|Փոխադրվել են ուղևորներ  -     |340   |          |         |    X    |

|ընդամենը, հազար ուղևոր        |      |          |         |         |

|______________________________|______|__________|_________|_________|

|ՈՒղևորաշրջանառություն  -      |350   |          |         |    X    |

|ընդամենը, հազար ուղևոր-կմ     |      |          |         |         |

|______________________________|______|__________|_________|_________|

|Ավտոմեքենաների վազք -         |360   |          |         |         |

|ընդամենը, հազար կմ            |      |          |         |         |

|այդ թվում`                    |      |          |         |         |

|______________________________|______|__________|_________|_________|

|բենզինով                      |361   |          |         |         |

|______________________________|______|__________|_________|_________|

|դիզելային վառելանյութով       |362   |          |         |         |

|______________________________|______|__________|_________|_________|

|նավթային հեղուկացված գազով    |363   |          |         |         |

|______________________________|______|__________|_________|_________|

|բնական սեղմված գազով          |364   |          |         |         |

|______________________________|______|__________|_________|_________|

|դիզելային վառելանյութով և     |365   |          |         |         |

|բնական գազով (գազադիզելային)  |      |          |         |         |

.____________________________________________________________________.

 

4. Ավտոտրանսպորտի գործունեության ֆինանսական ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը   |Տողի|Բեռնատար |Ուղևորա- |Ուղևորա |Հատուկ   |

|                         |հա- |ավտոմեքե-|տար ավտո-|տար     |ավտոմեքե-|

|                         |մարը|նաներ    |բուսներ  |թեթև    |նաներ    |

|                         |    |(ներառյալ|(ներառյալ|մարդա-  |(ներառյալ|

|                         |    |պիկապներ,|միկրոավտո|տարավտո-|հատուկ   |

|                         |    |մոտոռո-  |բուսներ) |մեքենա- |թեթև     |

|                         |    |լերներ)  |         |ներ (տաք|մասնագի- |

|                         |    |         |         |սիներ և |տացված   |

|                         |    |         |         |ծառայո- |ավտոմեքե-|

|                         |    |         |         |ղական   |նաներ)   |

|                         |    |         |         |մեքենա- |         |

|                         |    |         |         |ներ)    |         |

|_________________________|____|_________|_________|________|_________|

|          Ա              |  Բ |    1    |     2   |    3   |   4     |

|_________________________|____|_________|_________|________|_________|

|Ավտոմեքենաների           |410 |         |         |        |         |

|շահագործումից ստացված    |    |         |         |        |         |

|հասույթը (առանց ԱԱՀ),    |    |         |         |        |         |

|հազար դրամ               |    |         |         |        |         |

|Ավտոմեքենաների           |420 |         |         |        |         |

|շահագործման ծախսերը,     |    |         |         |        |         |

|հազար դրամ               |    |         |         |        |         |

|Տրանսպորտային            |430 |         |         |        |         |

|գործունեությամբ զբաղվող  |    |         |         |        |         |

|աշխատողների միջին տարեկան|    |         |         |        |         |

|թվաքանակը                |    |         |         |        |         |

._____________________________________________________________________.

 

5. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը տարվա վերջի դրությամբ (կմ-ով)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը        |Տողի  |Ընդամենը|       այդ թվում`     |

|                              |համարը|        |______________________|

|                              |      |        |կապիտալ|թեթե- |անցողիկ|

|                              |      |        |       |վացված|       |

|______________________________|______|________|_______|______|_______|

|            Ա                 |  Բ   |   1    |   2   |   3  |   4   |

|______________________________|______|________|_______|______|_______|

|Տարվա սկզբից                  |500   |        |       |      |       |

|______________________________|______|________|_______|______|_______|

|Ընդունված է հաշվեկշիռ տարվա   |510   |        |       |      |       |

|ընթացքում                     |      |        |       |      |       |

|______________________________|______|________|_______|______|_______|

|որից` նոր շինարարության հաշվին|511   |        |       |      |       |

|______________________________|______|________|_______|______|_______|

|Դուրս է գրված հաշվեկշռից տարվա|520   |        |       |      |       |

|ընթացքում                     |      |        |       |      |       |

|______________________________|______|________|_______|______|_______|

|որից` հանձնված է ճանապարհների |521   |        |       |      |       |

|ընդհանուր օգտագործման ցանցին  |      |        |       |      |       |

|______________________________|______|________|_______|______|_______|

|Հաշվետու տարվա վերջին         |530   |        |       |      |       |

|(տող 500+տող 510-տող 520)     |      |        |       |      |       |

._____________________________________________________________________.

 

6. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործած վառելիքն ըստ տեսակների, հազար լիտր

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը  |Տողի|Ընդա-|        այդ թվում`               |

|                        |հա- |մենը |_________________________________|

|                        |մարը|     |բեռնա- |ավտո-   |թեթև   |հատուկ  |

|                        |    |     |տար    |բուսներ |մարդա- |ավտոմե- |

|                        |    |     |ավտոմե-|(ներառ- |տար    |քենաներ |

|                        |    |     |քենաներ|յալ     |ավտոմե-|(ներառ- |

|                        |    |     |(ներառ-|միկրոավ-|քենաներ|յալ     |

|                        |    |     |յալ    |տոբուս- |(տաքսի-|հատուկ  |

|                        |    |     |պիկապ- |ներ)    |ներ և  |թեթև    |

|                        |    |     |ներ,   |        |ծառայո-|մասնագի-|

|                        |    |     |մոտոռո-|        |ղական  |տացված  |

|                        |    |     |լերներ)|        |մեքենա-|ավտոմե- |

|                        |    |     |       |        |ներ)   |քենաներ)|

|________________________|____|_____|_______|________|_______|________|

|            Ա           |  Բ |  1  |  2    |   3    |   4   |    5   |

|________________________|____|_____|_______|________|_______|________|

|Բենզին                  |600 |     |       |        |       |        |

|________________________|____|_____|_______|________|_______|________|

|Դիզելային վառելանյութ   |610 |     |       |        |       |        |

|________________________|____|_____|_______|________|_______|________|

|Նավթային հեղուկացված գազ|620 |     |       |        |       |        |

|________________________|____|_____|_______|________|_______|________|

|Բնական սեղմված գազ, մ3  |630 |     |       |        |       |        |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                   ___________________  _________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 65-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ)ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, հիմնարկները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` ռեսպոնդենտներ), ինչպես նաև այն ռեսպոնդենտները, որոնց հաշվեկշռում առկա են ոչ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներ, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վարձակալության տվող ռեսպոնդենտներն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ ռեսպոնդենտներին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած ռեսպոնդենտների հաշվետվությունում:

6. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած ռեսպոնդենտները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Շարժակազմի առկայության վերաբերյալ տեղեկություններ լրացնելիս հիմնական սկզբնական փաստաթուղթ է համարվում ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Շարժակազմի օգտագործման և աշխատանքի հաշվառման համար օգտվում են սկզբնական հաշվառման հետևյալ փաստաթղթերից` ուղեգրեր, ապրանքատրանսպորտային բեռնագրեր, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր:

9. Տարվա վերջի դրությամբ հաշվառման ենթակա են ռեսպոնդենտների հաշվեկշռում առկա, ինչպես նաև այլ իրավունքներով շահագործվող բոլոր մակնիշների ավտոմեքենաները` բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ առանց թափքի բեռնատար ավտոմեքենա հանդիսացող թամբային քարշիչները, որոնք սարքավորված են թամբային կցովի սարքերով` կիսակցորդների քարշիչների համար), ավտոբուսներ, պիկապներ, հատուկ և թեթև մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև ավտոկցորդներ և կիսակցորդներ:

10. Հաշվետվության մեջ ցույց են տրվում ավտոմեքենաների ցուցակային թիվը տարվա վերջի դրությամբ` անկախ ավտոմեքենայի տեխնիկական վիճակից և նրա գտնվելու վայրից (նորոգման մեջ, նորոգման համար սպասող, գործուղման մեջ, կոնսերվացիայում և այլն):

11. Տեխնիկապես սարքին ավտոմեքենաներին են պատկանում բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրսգրման ենթակա (խոտան) և ավտոդողերով չհամալրված ավտոմեքենաները:

12. Մեքենաներ-ընդամենը (տող 100) ներառվում է հաշվեկշռում առկա և այլ իրավունքներով շահագործվող ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության բոլոր տիպերի և մակնիշների ավտոմեքենաների (բեռնատար, ավտոբուս, թեթև մարդատար, պիկապներ և բեռնատար ֆուրգոններ, հատուկ ավտոմեքենաներ) քանակը:

13. Բեռնատար մեքենաներ (տող 101) լրացվում է ընդհանուր նշանակման (որոնք ունեն բաց կողային (առանց կողերի) հենահարթակ (պլատֆորմ)) և մասնագիտացված բեռնատար ավտոմեքենաների քանակը: Մասնագիտացված բեռնատար ավտոմեքենաներին են պատկանում շինարարական և գյուղատնտեսական սորուն ապրանքների տեղափոխման համար նախատեսված ինքնաթափերը, պարենային ապրանքների, հացաբուլկեղենի, կահույքի տեղափոխման համար` բեռնատար ֆուրգոնները, հավասարաջերմ թափքերով ֆուրգոնները և ռեֆրիժերատորները` շուտ փչացող մթերքների համար, ցիստեռնները` նավթամթերքների, քիմիական ակտիվ հեղուկների, կաթի և այլ հեղուկ բեռների տեղափոխման համար, ավտոբետոնախառնիչները, ցեմենտակիրները, փայտակիրները և այլ ավտոմեքենաներ` շինարարական նյութեր տեղափոխելու համար:

14. Ըստ թափքի կառուցվածքի բեռնատար ավտոմեքենաները խմբավորվում են` կողային մեքենաների (տող 102), ինքնաթափերի (տող 103), բեռնատար ֆուրգոնների (տող 104), ռեֆրիժերատորների (տող 105), ցիստեռնների (տող 106), փայտակիրների (տող 107) և թափքի կառուցվածքի այլ մեքենաների (տող 108): Բեռնատար մեքենաների մնացած բոլոր չթվարկված տեսակները, ցույց են տրվում թափքի կառուցվածքի այլ մեքենաներ տողում:

15. Բոլոր տեսակի ցիստեռնները (կաթ, ջուր, ցեմենտ փոխադրող ցիստեռնները և այլն) ներառվում են ցիստեռններ տողում:

16. Հատուկ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` ավտոցիստեռնները, վառելիքալցավորողները, յուղալցավորողները և ջրալցավորողները չեն ներառվում բեռնատար մեքենաների քանակի մեջ, այլ ցույց են տրվում հաշվետվության հատուկ ավտոմեքենաներ մասում այլ հատուկ մեքենաներ (154) տողում:

17. Թամբային քարշիչները (տող 116) ներառվում են հաշվետվության բեռնատար մեքենաներ մասում` համապատասխան տողում: Թամբային քարշիչի բեռնատարողությունը որոշվում է նրա հետ համալրվող կիսակցորդի բեռնատարողությամբ: Թամբային քարշիչների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է քարշիչների յուրաքանչյուր մակնիշի գծով համալրվող կիսակցորդների բեռնատարողությունների գումարին:

18. Ընդհանուր հանրագումարից բեռնատար մեքենաները առանձնացվում են ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ` միայն բենզին (տող 117), միայն դիզելային վառելանյութ (տող 118), նավթային հեղուկացված գազ (տող 119), բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից) (տող 120), դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոմեքենաներ) (տող 121):

19. Բեռնատար ավտոմեքենաներն ըստ բեռնատարողության խմբավորելիս պետք է առաջնորդվել թողարկող գործարանի անձնագրում նշված բեռնատարողությամբ: Ավտոմեքենաների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենաների քանակի և նրանց բեռնատարողության արտադրյալների գումարին: Թափքի կառուցվածքի այլ մեքենաների ընդհանուր բեռնատարողությունը որոշվում է ավտոմեքենաների ցուցակային թվի և նրանց միջին բեռնատարողության արտադրյալով:

20. Թամբային քարշիչներ-ավտոմեքենաքարշիչները նախատեսված են կիսակցորդիչների հետ մշտական աշխատանքի համար, և ներառվում են կողային մեքենաների, ինքնաթափերի, բեռնատար ֆուրգոնների, սառնավտոների, ցիստեռնների և այլ տիպի մեքենաների խմբերում` համալրված համապատասխան տիպերի կիսակցորդիչների հետ: Բացի այդ թամբային քարշիչների ընդհանուր քանակը հաշվետվության մեջ առանձնացվում է ինքնուրույն տողով (տող 116): Թամբային քարշիչներին կցված կիսակցորդիչները հաշվի են առնվում կոմպլեկտով թամբային քարշիչների հետ մեկտեղ և այդ տողում չեն ներառվում:

21. Թամբային քարշիչների կիսակցորդիչները հաշվառվում են թամբային քարշակների կիսակցորդիչներ ցուցանիշում (տող 122), որը հավասար է 123-124 տողերի գումարին:

22. Կցորդներ-ընդամենը (125 տող) նշվում են բոլոր ավտոկցորդները, այդ թվում կիսակցորդիչները, որոնք հարմարեցված չեն թամբային քարշիչների հետ կցված աշխատանքի համար: Կցորդներ, ընդամենը տողը հավասար է 126-128 տողերի գումարին:

23. Տրակտորային կիսակցորդները, թեթև մարդատար ավտոմեքենաների կցորդները, ցիստեռն-կցորդները, որոնք օգտագործվում են որպես տարողություն` վառելիքի պահպանման համար, և հատուկ նշանակության կցորդները (կցորդ-վագոն - հանրակացարան, կցորդ-վագոն-ճաշարան), ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությունում որպես տրանսպորտային միջոց չգրանցված կցորդները, հաշվետվության մեջ չեն ներառվում:

24. Հաշվետվության ուղևորատար ավտոբուսներ մասը լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք հաշվետու տարվա վերջում սեփականության և այլ իրավունքներով ունեն ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ):

25. Ավտոբուսների տարողությունը որոշվում է նստատեղերի քանակով: Ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս:

Հաշվետվության մեջ ավտոբուսների տարողությունը ցույց է տրվում ամբողջական թվերով:

26. ՈՒղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)-ընդամենը (129 տողում) ավտոբուսների ընդհանուր քանակի մեջ ներառվում են նաև միկրոավտոբուսները և բեռնատար ավտոմեքենաների շասսիի վրա հատուկ ավտոբուսները, որոնք նախատեսված են հերթապահ բրիգադների տեղափոխումների համար:

27. Ավտոբուսների վերասարքավորված բեռնատար ավտոմեքենաները հաշվառվում են որպես ավտոբուս միայն այն դեպքում, երբ այդ փոփոխությունը ձևակերպված է ՀՀ ճանապարհային ոստիկանությունում:

28. Հատուկ ավտոբուսները, որոնք սպասարկում են սգո արարողություններ և այն ավտոբուսները, որոնք հատուկ սարքավորված են հիվանդներին տեղափոխելու և սպասարկելու համար, ավտոբուսների թվի մեջ չեն ներառվում, այլ հաշվառվում են հատուկ ավտոմեքենաներ տողում:

29. ՈՒղևորատար ավտոբուսները հաշվետվության մեջ խմբավորվում են ըստ վառելիքի օգտագործման տեսակների` միայն բենզին (տող 132), միայն դիզելային վառելանյութ (տող 133), նավթային հեղուկացված գազ (տող 134), բնական սեղմված գազ և բենզին (տող 135), դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոբուսներ) (տող 136): 132-136 տողերի գումարը պետք է հավասար լինի ուղևորատար ավտոբուսներ ընդամենը տողին (129):

30. Ավտոբուսների ընդհանուր ուղևորատարողությունը որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսների քանակի և նրանց ուղևորատարողության արտադրյալների հանրագումարով:

31. Թեթև մարդատար ավտոմեքենաներ - ընդամենը (տող 137) ցուցանիշում հաշվառվում են այն ավտոմեքենաները, որոնց նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը:

Այս տողում չեն ներառվում հատուկ նշանակության թեթև մարդատար ավտոմեքենաները` սանիտարական, ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության, ինկասացիայի կարիքների համար և այլ ավտոմեքենաները, որոնք հաշվառվում են որպես հատուկ ավտոմեքենաներ:

32. Պիկապներին (տող 140) են պատկանում փոքր բեռնատարողությամբ բեռնատար և բեռնաուղևորատար այն ավտոմեքենաները, որոնք ունեն մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա սարքավորված թափքեր:

33. Մոտոռոլերներ` երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց` կցորդային սայլակով կամ առանց դրա:

34. Հատուկ ավտոմեքենաներ (տող 150) ցուցանիշում ներառվում են այն ավտոմեքենաները, որոնց կառուցվածքը նախատեսված է միայն հատուկ ֆունկցիաների, այդ թվում տեխնոլոգիական սարքավորումների տեղավորման, փոխադրման և շահագործման, ինչպես նաև այլ ֆունկցիաների կատարման համար, որոնք կապ չունեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ:

35. Հատուկ ավտոմեքենաներ տողում հաշվառվում են ինչպես բեռնատար, այնպես էլ թեթև մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների շասսիի վրա ավտոմեքենաները:

36. Հատուկ ավտոմեքենաները խմբավորվում են ըստ տեսակների` սանիտարական առողջապահական (տող 151), հրդեհային (տող 152), ավտոկռունկներ (տող 153) և այլ հատուկ մեքենաներ (տող 154): Հատուկ ավտոմեքենաների ընդհանուր քանակը (տող 150) պետք է հավասար լինի ըստ տեսակների ավտոմեքենաների 151-154 տողերի գումարին:

37. Սանիտարական առողջապահական ավտոմեքենաներին են դասվում շտապ բուժօգնության մարդատար ավտոմեքենաները, հիվանդներին փոխադրելու և սպասարկելու համար հատուկ սարքավորված և ՀՀ ճանապարհային ոստիկանությունում գրանցված մյուս ավտոմեքենաներն ու ավտոբուսները: Սանիտարական առողջապահական ավտոմեքենաներին են վերաբերվում նաև բաղնիքների, լվացքատների գազահանման համար չհանովի սարքավորում ունեցող ավտոմեքենաները, անասնաբուժական օգնության ավտոմեքենաները և այլն:

38. Հրդեհային ավտոմեքենաներին են վերաբերվում հրդեհ մարելու համար հատուկ կայանքով սարքավորված ավտոմեքենաները, (ավտոպոմպեր, ավտոաստիճաններ, ծխաքաշ սարքավորումով ավտոմեքենաներ, հրդեհների քիմիական մարման համար սարքավորում ունեցող ավտոմեքենաներ և այլն), ինչպես նաև օդանավակայաններում հրդեհափրկարարական ծառայություն իրականացնող ավտոմեքենաները:

39. Հատուկ ավտոմեքենաների գծով այլ հատուկ մեքենաներ տողում ներառվում են որպես հատուկ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում գրանցված (մշտական չհանովի սարքավորումով, ինչպես նաև հանովի սարքավորումով և առանց սարքավորման) մնացած բոլոր ավտոմեքենաները, գործարանային թողարկման կամ վերասարքավորված` կինոշարժական, բենզալցման, յուղաջրալցման ավտոմեքենաները, հողում հանքային պարարտանյութեր ներարկելու համար հատուկ կայանքներով սարքավորված ավտոմեքենաները, քաղաքային տնտեսության կոմունալ սպասարկման համար հարմարեցված հատուկ ավտոմեքենաները` փողոցները ջրող, ավլող, ձյուն մաքրող, աղբատար, տղմածծիչ, ավազացրիչ, ինչպես նաև վերահսկողության, շարժման անվտանգության և շահագործման լաբորատորիա-ավտոմեքենաները, հատուկ սարքավորումներ (դարակներ, կախիչներ, վաճառասեղաններ և այլ սարքավորումներ առևտրի համար) ունեցող ավտոկրպակները, ավտոնորոգման-արհեստանոց ավտոմեքենաները (բոլոր տիպի վթարային), եռակցման շարժական ագրեգատները, կոմպրեսորային սարքավորումները, ինչպես նաև սպորտային, ուսումնական և այլ ավտոմեքենաները:

40. Հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաների անվանացուցակի մեջ ներառվում են ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ խմբերի ավտոմեքենաները, բուժօգնության, վթարատեխնիկական ծառայության, փոստ փոխադրելու համար կապի կազմակերպություններին անհրաժեշտ ավտոմեքենաները, սարքավորումների վարձույթի կետերին սպասարկելու, երկրորդական հումք փոխադրելու, գանձումների կարիքների համար նախատեսված ավտոմեքենաները, ինչպես նաև այն ավտոմեքենաները, որոնց վրա, որպես կանոն, տեղակայված են ստացիոնար սարքավորումներ:

41. Հաշվետվության 150 տողից ավտոմեքենաների քանակը, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ, հավասար է 155-159 տողերի գումարին:

42. Հաշվետվության երկրորդ բաժնի ցուցանիշները լրացվում են ավտոմեքենաների տեխնիկական անձնագրերի հիման վրա: Ավտոմեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման ժամկետների, հաշվարկվում է սկսած գործարանի կողմից թողարկման պահից` ավտոմեքենայի անձնագրում կատարված գրանցումներով (այլ ոչ թե հիմնական նորոգումից կամ շարժիչը փոխելուց հետո):

43. Ըստ խմբերի բաշխում են բոլոր բեռնատար մեքենաները, որոնք հաշվառված են բեռնատար մեքենաներ ցուցանիշում (101 տող): Բեռնատար մեքենաների ընդհանուր քանակը, որը ցույց է տրված 101 տողում, պետք է հավասար լինի ըստ թափքի կառուցվածքի` 102-108, ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ` 117-121, ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 1-ին սյունակի 210-213 տողերի գումարին:

44. ՈՒղևորատար ավտոբուսների ընդհանուր քանակը (129 տող) պետք է հավասար լինի ըստ վառելանյութի օգտագործման` 132-136, ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 2-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

45. Պիկապների և մոտոռոլերների ընդհանուր քանակը (140 տող) պետք է հավասար լինի ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 3-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

46. Թեթև մարդատար ավտոմեքենաների ընդհանուր քանակը (տող 137) պետք է հավասար լինի ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 4-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.11.2018
N 65-Ն
Որոշում