Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1420-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ» բառերով, իսկ ամբողջ տեքստը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

i

2) նախաբանում և 2-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) նախաբանը և 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

3) որոշման ամբողջ տեքստում և հավելվածներում` բացառությամբ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը` «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով.

4) 1-ին կետի 8-րդ ենթակետում և N 8 հավելվածի վերնագրում ու 1-ին կետում «հանրապետական գործադիր մարմինների համակարգերում» բառերը փոխարինել «մարմիններում» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) նախաբանում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 18-րդ մասի» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 18-րդ մասի» բառերով, իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

3) որոշման ամբողջ տեքստում և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը` «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) նախաբանը և 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով».

2) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «կառավարման» բառը փոխարինել «իշխանության» բառով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 738-Ն որոշման նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 739-Ն որոշման նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը սահմանելու մասին» N 950-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) նախաբանը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

i

2) 2-րդ կետի 1-ին ենթակետը «պետական պաշտոն» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոն» բառերով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1074-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) վերնագրում, նախաբանում և տեքստում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

2) նախաբանից հանել «, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ա», «բ» և 8-րդ կետի «գ» ենթակետերով ամրագրված նպատակները, խնդիրներն ու գործառույթները» բառերը, իսկ «պետական պաշտոն» բառերից հետո նախաբանը լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

3) տեքստում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների ու տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը և այդ վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) վերնագիրը, ամբողջ տեքստը, N 1 հավելվածի վերնագիրը և N 1 հավելվածի տեքստը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

i

2) նախաբանը «մասը» բառից հետո լրացնել «, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը» բառերով.

3) նախաբանում, N 1 հավելվածի 1-ին կետում և 8-րդ կետի 2-րդ ենթակետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:».

5) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

i

6) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) նախաբանից հանել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով,» բառերը, իսկ նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

2) որոշման 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1.2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի V գլխով նախատեսված պարգևատրումները պետական ծառայողներին տրվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, իսկ պետական ծառայող չհանդիսացող աշխատողներին տրվում են տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` առկայության դեպքում:».

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերը.

i

4) որոշման ամբողջ տեքստում և հավելվածում «պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «պետական մարմին» բառերով.

5) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի), Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (այսուհետ` մարմին), ինչպես նաև այդ մարմիններում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ` աշխատող) աշխատանքային ծրագրերի կազմման, մարմնում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ` համակարգ)` աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, աշխատանքային ծրագրերի կատարման արդյունքներով կատարողականների (այսուհետ` կատարողական) գնահատման սկզբունքները և համակարգով կատարողականների գնահատման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:».

6) հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարմնում քաղաքական (բացառությամբ նախարարի տեղակալների), վարչական (բացառությամբ պետական մարմինների ղեկավարների տեղակալների), հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:».

i

7) հավելվածի ամբողջ տեքստում «աշխատակազմի ղեկավար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «աշխատակազմ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մարմին» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով, «կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներ և գրասենյակներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը` «կառուցվածքային ստորաբաժանումներ կամ գրասենյակներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

8) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը մարմնի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները և գրասենյակները կազմում և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի գործունեության ոլորտը համակարգող պաշտոնատար անձանց հետ (այսուհետ` համակարգող) (համակարգողի առկայության դեպքում) համաձայնեցնելով` մարմնի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակում` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին, այն տեսչական մարմնում, որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, տեսչական մարմնի ղեկավարին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարին են ներկայացնում իրենց հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերի նախնական տարբերակները:».

9) հավելվածի 10-կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ը համապատասխան պաշտոնատար անձանց հետ քննարկում է տարեկան նախնական աշխատանքային ծրագիրը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:».

i

10) հավելվածի 18-րդ կետը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «, գրասենյակների» բառով.

i

11) հավելվածի 26-րդ կետում «առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների» բառերով.

i

12) հավելվածի 33-րդ կետում «ստորաբաժանումների» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակի» բառերով.

13) հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«41. Մարմիններում յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը կատարողականները գնահատում է տվյալ աշխատողի անմիջական ղեկավարը: Մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի ղեկավարի կատարողականը գնահատելիս անմիջական ղեկավարը հաշվի է առնում կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կատարման որակի համար համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) կարծիքը:».

i

14) հավելվածի 43-րդ կետը «3,» թվից հետո լրացնել «3.1,» թվով, իսկ «պայմանագրային հիմունքներով աշխատողների» բառերը փոխարինել «պետական ծառայող չհանդիսացող աշխատողների» բառերով.

15) հավելվածի 44-րդ կետում`

i

ա. «Կրտսեր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող` անմիջական փաստացի մեկ ենթակա ունեցող և առհասարակ ենթակա չունեցող աշխատողների համար» բառերը փոխարինել «Մասնագիտական պաշտոնների խմբի 1-8-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաև ղեկավար պաշտոնների խմբի անմիջական փաստացի մեկ ենթակա ունեցող և առհասարակ ենթակա չունեցող աշխատողների համար» բառերով,

բ. «Ընդ որում, ԿԸԳ=ՄԳX90%+ԿՀԳX10%» բառերը փոխարինել «Ընդ որում, ղեկավար պաշտոնների խմբի անմիջական փաստացի մեկ ենթակա ունեցող և առհասարակ ենթակա չունեցող աշխատողների համար` ԿԸԳ=ՄԳX90%+ԱԿՀԳX10%» բառերով, իսկ «ԿՀԳ-ն` կառավարչական հմտությունների գնահատականը» բառերը` «ԱԿՀԳ-ն` անձնային և կառավարչական հմտությունների գնահատականը» բառերով.

16) հավելվածի 44.1-ին կետի`

i

ա. առաջին պարբերության մեջ «ԿՀԳ» բառը փոխարինել «ԱԿՀԳ» բառով,

բ. երկրորդ պարբերության մեջ «որտեղ n-ը ղեկավար աշխատողների» բառերը փոխարինել «որտեղ n-ը ենթակա աշխատողների» բառերով.

17) հավելվածի 50-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը.

i

18) հավելվածի 57-րդ կետից հանել «, ինչպես նաև այն պետական ծառայողները, ովքեր գնահատման համար հիմք հանդիսացող կիսամյակի ընթացքում (ամբողջությամբ կամ որոշակի ժամանակահատվածում) պաշտոն են զբաղեցրել պայմանագրային հիմունքներով,» բառերը.

i

19) հավելվածի 57.1-ին կետում «մարմնի աշխատակազմում» բառերը փոխարինել «մարմնում» բառով.

20) հավելվածի N 1 ձևի վերնագիրը և նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԿՏ

(համապատասխան պետական մարմնի անվանումը)».

i

21) հավելվածի N 1 ձևում «Պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Պետական մարմնի գլխավոր քարտուղար» բառերով.

i

22) հավելվածի N 2 ձևի վերնագրում «(ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

i

23) հավելվածի N 3 ձևի վերնագրում «(ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

i

24) հավելվածի N 3.1-ին ձևի վերնագրում «ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՄԵԿ ԵՆԹԱԿԱ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԵՆԹԱԿԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

i

25) հավելվածի N 4 ձևի վերնագրում «(ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

i

26) հավելվածի N 5 ձևի վերնագրում «(ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 6-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.

27) հավելվածի N 6 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-8-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՄԵԿ ԵՆԹԱԿԱ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԵՆԹԱԿԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ».

i

28) հավելվածի N 7 ձևի վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառերով:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 16-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայող,» բառերը.

2) 18-րդ կետը «պատգամավորի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

 

«._____________________________________________________________________.

|18.1|վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ`       |    4   |        |

|    |բացառությամբ Հայաստանի Հանրապետության         |        |        |

|    |սահմանադրական դատարանի դատավորների, Հայաստանի |        |        |

|    |Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի,  |        |        |

|    |Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ և |        |        |

|    |առաջին ատյանի դատարանների դատավորների,        |        |        |

|    |դատախազների, Հայաստանի Հանրապետության քննչական|        |        |

|    |կոմիտեի ծառայողների և  Հայաստանի              |        |        |

|    |Հանրապետության հատուկ քննչական ծառայության    |        |        |

|    |ծառայողների                                   |        |        |

._____________________________________________________________________.

«.

4) 19-րդ կետում «հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «հայեցողական պաշտոն զբաղեցնող» բառերով.

5) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«._____________________________________________________________________.

|20. |դատական ծառայող                               |    4   |        |

._____________________________________________________________________.

«.

6) ուժը կորցրած ճանաչել 45-րդ կետը:

i

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանելու մասին» N 2138-Ն որոշման նախաբանը «1-ին մասին» բառերից հետո լրացնել «, Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 10-րդ կետի 14-րդ, 19-23-րդ ենթակետերի և 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի:

14. Սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերի գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

15. Սույն որոշման 10-րդ կետի 14-րդ, 19-23-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

16. Սույն որոշման 11-րդ կետի 5-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, իսկ 6-րդ ենթակետը` 2019 թվականի ապրիլի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2018
N 1420-Ն
Որոշում