Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 17 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2018 թվականի N 1422-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի N N 1 և 2 աղյուսակների:

2. 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին 2018 թվականին հատկացնել 20,947.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածով):

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100% տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին.

2) կնքել պայմանագիր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ` 2018 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 24-ը մարզպետարանների կողմից տրամադրված` տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցուցակի հիման վրա մասնակի փոխհատուցման համար նախատեսված գումարների վճարման վերաբերյալ.

3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագրում նախատեսել դրույթ, որ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան է ներկայացնում տեղեկատվություն` հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ _________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2018
N 1422-Ն
Որոշում