Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-61-Ն-5

2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-385-Ա, նոյեմբերի 14-ի թիվ ՆՀ-487-Ա և դեկտեմբերի 11-ի թիվ ՆՀ-513-Ա հրամանագրերը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունները և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48, նոյեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-49-Ո-139, դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշումները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «միջոցառումներ» բառից հետո լրացնել «, անչափահասների գործեր» բառերը.

2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 15-րդ կետի «Դատավոր» սյունակի «Աբրահամյան Վարդան Ալբերտի» բառերը փոխարինել «Գաբրիելյան Արտուշ Վաչագանի» բառերով.

3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 21-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Վարդան Լևոնի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/անչափահասների գործեր/» բառերը.

4) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 22-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Գաբրիելյան Արտուշ Վաչագանի» բառերը.

5) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 10-րդ և 12-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Քաղաքացիական» բառերով.

6) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 16-րդ կետի «Դատավոր» սյունակի «Բաբայան Արսեն Արտուշի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արթուր Միշայի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերով.

7) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 20-րդ կետի «Նստավայր» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Էրեբունի» բառով.

8) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 23-րդ և 24-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Քաղաքացիական» բառերով.

9) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 25-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թադևոսյան Սամվել Եփրեմի» բառերը փոխարինել «Սարգսյան Լիլիթ Տիգրանի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերով.

10) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 39-րդ կետի «Դատավոր» սյունակի «Չիչոյան Արմեն Գառնիկի» բառերը փոխարինել «Զարգարյան Հայարփի Արթուրի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը փոխարինել «Քաղաքացիական/ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/» բառերով.

11) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 40-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կուբանյան Արա Լևոնի» բառերը փոխարինել «Դավթյան Աիդա Մելիքսեթի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը փոխարինել «Քաղաքացիական/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերով.

12) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել 42-րդ, 43-րդ, 44-րդ և 45-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

42.   Աջափնյակ   Երևան քաղաքի վարչական տարածք  Պետրոսյան Արշակ Վոլոդյայի  Քաղաքացիական  
43.   Էրեբունի   Երևան քաղաքի վարչական տարածք  Հովհաննիսյան Դիանա Ռոմանի  Քաղաքացիական  
44.       Երևան քաղաքի վարչական տարածք      Քաղաքացիական  
45.       Երևան քաղաքի վարչական տարածք      Քաղաքացիական  

 

13) Հավելվածի 2-րդ աղյուսակի «Ընդհանուրը` 66 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 62 դատավոր» բառերով.

14) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Փոլադյան Տիգրան Ռոբերտի» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

15) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

16) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Հովհաննիսյան Արտաշես Ալֆրեդի» բառերը.

17) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել 7-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

7.  քաղաք Վեդի        Քաղաքացիական 

 

18) Հավելվածի 5-րդ աղյուսակի «Ընդհանուրը 11 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 12 դատավոր» բառերով.

19) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

20) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

6.  քաղաք Էջմիածին Էջմիածնի վարչական տարածք    Քաղաքացիական 

 

21) Հավելվածի 6-րդ աղյուսակի «Ընդհանուրը 8 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 9 դատավոր» բառերով.

22) Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Նարինյան Գևորգ Գրիշայի» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

23) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Գրիգորյան Վարդան Լևոնի» բառերը.

24) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Միքայելյան Հայկանուշ Գաբրիելի» բառերը.

25) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Մկրտչյան Բագրատ Սերգեյի» բառերը.

26) Հավելվածի 8-րդ աղյուսակի «Ընդհանուրը 13 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 12 դատավոր» բառերով.

27) Հավելվածի 9-րդ աղյուսակի «Ընդհանուրը 13 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 12 դատավոր» բառերով.

28) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

29) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

30) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերով.

31) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

i

2. Որոշման Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ կետերը, Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 9-րդ կետը, Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

2018 թ. դեկտեմբերի 26

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. դեկտեմբերի 26-ի թիվ

ԲԴԽ-61-Ն-5 որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 9-ի թիվ

ԲԴԽ-23-Ն-1 որոշման

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

Նստավայրի անվանում Սպասարկման տարածք  Դատավոր
 1.   քաղաք Երևան  Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ    Ավագյան Գարիկ Կարոյի 
 2.    քաղաք Երևան   Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ      Կատվալյան Լիլիթ Մարատի 
3.  քաղաք Երևան  Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ   Նարինյան Գևորգ Գրիշայի
 4.   քաղաք Երևան  Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ    Թադևոսյան Սամվել Եփրեմի
 5.    քաղաք Երևան   Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ      Փոլադյան Տիգրան Ռոբերտի 
6.   քաղաք Երևան   Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու,Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ    Կուբանյան Արա Լևոնի  
7.   քաղաք Երևան   Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու,Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ    Աթաբեկյան Արթուր Լյուդվիգի 
8.   քաղաք Երևան   Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու,Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ    Մկրտչյան Բագրատ Սերգեյի 
9.   քաղաք Երևան   Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ     Չիչոյան Արմեն Գառնիկի  
10.   քաղաք Երևան   Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ     Բաբայան Արսեն Արտուշի 
11.   քաղաք Գյումրի   Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու,Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ    Խաչատրյան Արմեն Օնիկի 
12.   քաղաք Վեդի   Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ     Հովհաննիսյան Արտաշես Ալֆրեդի 
   Ընդհանուրը` 12 դատավոր        

»:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
26.12.2018
N ԲԴԽ-61-Ն-5
Որոշում