ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2018 թվականի N 1673-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 3-րդ կետը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 1668-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի` սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի վրա:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ