Սեղմել Esc փակելու համար:
{05.01.2019 - 09.12.2023} «ԹԱՆԳԱՐԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.01.2019 - 09.12.2023} «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2019  -ից մինչեւ   09.12.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 05.01.2019 - 09.12.2023

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 48-Ն

 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

i

2. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թանգարանների գործունեության մասին» Ձև թիվ 1 թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 184-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

i

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

Ձև 1-թանգարան

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա փետրվարի 15-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Թանգարանի ֆոնդերը

 

միավոր

._________________________________________________________________________.

|Տողի|Ցուցանմուշների|Հիմ|դրանցից` ցուցադրվել են      |Գիտա- |Վերա- |Վերա- |

|հա- |տեսակները     |նա-|հաշվետու տարում             |կան   |կանգ- |կանգ- |

|մարը|              |կան|____________________________|մշա-  |նման  |նման  |

|    |              |ֆոն|ըն-|      այդ թվում`        |կում  |ենթակա|առար- |

|    |              |դե-|դա-|________________________|անցած |առար- |կաների|

|    |              |րի |մե-|մշտա-|ժամա |այլ   |թանգա|առար- |կաների|քանակը|

|    |              |քա-|նը |կան  |նակա-|նպատակ|րանից|կաների|քանակը|հաշ-  |

|    |              |նա-|   |ցու- |վոր  |ներով |դուրս|քանակը|      |վետու |

|    |              |կը |   |ցադ- |ցու- |      |     |      |      |տարում|

|    |              |   |   |րու- |ցադ- |      |     |      |      |      |

|    |              |   |   |թյուն|րու- |      |     |      |      |      |

|    |              |   |   |ներ  |թյուն|      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

| 1  |      2       | 3 | 4 |  5  |  6  |   7  |  8  |   9  |  10  |  11  |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|101 |Ընդամենը      |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|102 |այդ թվում`    |   |   |     |     |      |     |      |      |      |

|    |գեղանկարչու-  |   |   |     |     |      |     |      |      |      |

|    |թյան առարկաներ|   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|103 |գծանկարներ    |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|104 |քանդակներ     |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|105 |կիրառական     |   |   |     |     |      |     |      |      |      |

|    |արվեստի       |   |   |     |     |      |     |      |      |      |

|    |առարկաներ     |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|106 |նումիզմատիկայի|   |   |     |     |      |     |      |      |      |

|    |առարկաներ     |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|107 |հնագիտական    |   |   |     |     |      |     |      |      |      |

|    |առարկաներ     |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|108 |կենցաղի և     |   |   |     |     |      |     |      |      |      |

|    |ազգագրական    |   |   |     |     |      |     |      |      |      |

|    |առարկաներ     |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|109 |լուսանկարներ  |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|110 |փաստաթղթեր    |   |   |     |     |      |     |      |      |      |

|____|______________|___|___|_____|_____|______|_____|______|______|______|

|111 |այլ առարկաներ |   |   |     |     |      |     |      |      |      |

._________________________________________________________________________.

 

2. Ցուցադրական աշխատանք

 

._____________________________________________________________________.

|Հաշվետու տարում   |                   այդ թվում`                     |

|բացված ժամանակավոր|__________________________________________________|

|ցուցադրությունների|թանգարանում             |    թանգարանից դուրս     |

|քանակը            |________________________|_________________________|

|                  |սեփական    |այլ կազմա-  |հանրապետու- |հանրապետու- |

|                  |ցուցանմուշ-|կերպության  |թյունում    |թյունից     |

|                  |ներով      |ցուցանմուշ- |            |դուրս       |

|                  |           |ներով       |            |            |

|__________________|___________|____________|____________|____________|

|          1       |    2      |     3      |     4      |      5     |

|__________________|___________|____________|____________|____________|

|                  |           |            |            |            |

|                  |           |            |            |            |

|                  |           |            |            |            |

._____________________________________________________________________.

 

3. Զանգվածային աշխատանքներ

 

._________________________________________________________________________.

|Այցե-|Այցե- |                  այդ թվում`                  |Էքս-  |Դասա- |

|լու- |լու-  |______________________________________________|կուր- |խոսու-|

|ների |ների  |վճարովի|անվճար|   անհատներ    |էքսկուրսանտներ |սիա-  |թյուն-|

|համար|ընդհա-|       |      |_______________|_______________|ների  |ների  |

|բաց  |նուր  |       |      |ընդա- |նրանցից`|ընդա- |նրանցից`|ընդհա-|ընդհա-|

|օրերի|թվաքա-|       |      |մենը  |սովորող-|մենը  |սովորող-|նուր  |նուր  |

|քանա-|նակը, |       |      |      |ներ     |      |ներ     |քանա- |քանա- |

|կը   |մարդ  |       |      |      |        |      |        |կը,   |կը,   |

|     |      |       |      |      |        |      |        |միավոր|միավոր|

|_____|______|_______|______|______|________|______|________|______|______|

|  1  |   2  |   3   |   4  |   5  |    6   |   7  |    8   |   9  |  10  |

|_____|______|_______|______|______|________|______|________|______|______|

|     |      |       |      |      |        |      |        |      |      |

|     |      |       |      |      |        |      |        |      |      |

|     |      |       |      |      |        |      |        |      |      |

._________________________________________________________________________.

 

4. Թանգարանային շենքեր և շինություններ

 

._____________________________________________________________________.

|Թանգարանի    |այդ թվում`                              |Թանգարանի     |

|շենքի        |                                        |շինություն-   |

|մակերեսը,    |                                        |ների քանակը,  |

|քառ. մ       |                                        |միավոր        |

|_____________|________________________________________|______________|

|ընդա-|այդ    |մշտական|ժամանա-|ֆոնդա- |վերա- |լուսա-   |ընդա- |դրանցից|

|մենը |թվում` |ցուցադ-|կավոր  |րանների|կանգ  |նկարչական|մենը  |ենթակա |

|     |բացօթյա|րության|ցուցադ-|       |նման  |լաբորատո-|      |են     |

|     |       |       |րության|       |արվես-|րիաների  |      |կապիտալ|

|     |       |       |       |       |տանոց-|         |      |վերանո-|

|     |       |       |       |       |ների  |         |      |րոգման |

|_____|_______|_______|_______|_______|______|_________|______|_______|

|  1  |   2   |   3   |   4   |   5   |  6   |    7    |  8   |   9   |

|_____|_______|_______|_______|_______|______|_________|______|_______|

|     |       |       |       |       |      |         |      |       |

|     |       |       |       |       |      |         |      |       |

._____________________________________________________________________.

 

5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

 

մարդ

._________________________________________________________________________.

|Թանգա-|                        այդ թվում`                                |

|րանի  |__________________________________________________________________|

|աշխա- |բարձ- |գիտա-|էքսկուրսավարներ        |նկարիչ վերականգնողներ        |

|տող-  |րա-   |կան  |_______________________|_____________________________|

|ների  |գույն |անձնա|ընդա-|նրանցից` ըստ     |ընդա-|նրանցից` ըստ           |

|ընդհա-|կրթու-|կազմը|մենը |որակավորման կարգի|մենը |որակավորման կարգի      |

|նուր  |թյամբ |     |     |_________________|     |_______________________|

|թվաքա-|      |     |     |  I  |  II | III |     |բարձ-|  I  |  II | III |

|նակը  |      |     |     |     |     |     |     |րա-  |     |     |     |

|      |      |     |     |     |     |     |     |գույն|     |     |     |

|      |      |     |     |     |     |     |     |կարգ |     |     |     |

|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   1  |  2   |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10 |  11 |  12 |

|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|      |      |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|      |      |     |     |     |     |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________.

 

6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

հազ. դրամ

._____________________________________________________________________

|Ֆինանսական միջոցների առկայությունը                                  |

|____________________________________________________________________|

|ընդա-|                         այդ թվում`                           |

|մենը |______________________________________________________________|

|     |մնացորդը|           ընթացիկ տարվա մուտքերը                    |

|     |տարե-   |_____________________________________________________|

|     |սկզբին  |ընդամենը|            այդ թվում`                      |

|     |        |        |____________________________________________|

|     |        |        |բյու-  |բնակչու-  |նվիրատվու-|վարձակա- |այլ |

|     |        |        |ջեից   |թյանը     |թյուններ  |ձակալու- |եկա-|

|     |        |        |(պետա- |մատուցված |          |թյունից  |մուտ|

|     |        |        |կան և  |ծառայու-  |          |         |ներ |

|     |        |        |համայն-|թյուններից|          |         |    |

|     |        |        |քային) |          |          |         |    |

|_____|________|________|_______|__________|__________|_________|____|

| 1   |    2   |   3    |   4   |    5     |    6     |    7    | 8  |

|_____|________|________|_______|__________|__________|_________|____|

|     |        |        |       |          |          |         |    |

|     |        |        |       |          |          |         |    |

._____________________________________________________________________

._____________________________________________________________________.

|Ֆինանսական ծախսեր                                         |Ֆինանսական|

|__________________________________________________________|միջոցների |

|ընդամենը|       այդ թվում`                                |մնացորդը  |

|        |_________________________________________________|տարեվերջին|

|        |նյութա-|ոչ նյու-|գործուղ-|աշխատա- |հիմնա- |այլ   |          |

|        |կան    |թական   |ման     |վարձ և  |վերանո-|ծախսեր|          |

|        |ծախսեր |ծառայու-|ծախսեր  |դրան    |րոգման,|      |          |

|        |       |թյուն-  |        |հավա-   |սարքա- |      |          |

|        |       |ների    |        |սարեցված|վորում-|      |          |

|        |       |վճարում-|        |վճարում |ների և |      |          |

|        |       |ներ     |        |ներ     |գույքի |      |          |

|        |       |        |        |        |ձեռք-  |      |          |

|        |       |        |        |        |բերման |      |          |

|        |       |        |        |        |       |      |          |

|________|_______|________|________|________|_______|______|__________|

|   9    |   10  |  11    |  12    |   13   |  14   |  15  |    16    |

|________|_______|________|________|________|_______|______|__________|

|        |       |        |        |        |       |      |          |

|        |       |        |        |        |       |      |          |

._____________________________________________________________________.

 

7. Տեղեկանք

 

1) Թանգարանի բնույթը _____________________

2) Գերատեսչական ենթակայությունը ______________________

 

    Ղեկավար`                  ___________________    _________________

                               (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

    Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________    _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«__»____________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են թանգարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖՈՆԴԵՐԸ

 

6. Այս բաժնում բերվում են թանգարանների ֆոնդերի մասին տվյալներ` թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերին համապատասխան:

7. Տող 101-ի սյունակ 1-ում բերվում է թանգարանի հիմնական ֆոնդերի մայր մատյաններում գրանցված թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

8. Տողեր 102-110-ում բերվում են թանգարանային առարկաների տեսակները: Թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում, իսկ տող 111-ում հաշվառվում է թանգարանային այն առարկաները, որոնք չեն ընդգրկվել մյուս տեսակներում:

9. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու տարում ցուցադրված թանգարանային առարկաների քանակը:

10. Սյունակ 5-8-ում բերվում են տարբեր նպատակներով ցուցադրված թանգարանային առարկաների քանակները:

11. Սյունակ 9-ում բերվում է հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած թանգարանային առարկաների քանակն ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների տվյալների:

12. Սյունակ 10-ում բերվում է վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

13. Սյունակ 11-ում բերվում է հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակը:

 

III. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

14. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարում թանգարանի կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունների քանակը, որից առանձնացվում են թանգարանում` սեփական ցուցանմուշներով (սյունակ 2), այլ կազմակերպության ցուցանմուշներով (սյունակ 3) և թանգարանից դուրս` հանրապետությունում (սյունակ 4), հանրապետությունից դուրս (սյունակ 5) կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակը:

 

IV. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

15. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար:

16. Սյունակ 2-ում բերվում է թանգարանի այցելուների ընդհանուր թվաքանակը:

17. Սյունակ 3-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք մուտքի համար վճարել են: Այն հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

18. Սյունակ 4-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք թանգարանի մուտքի համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն):

19. Սյունակ 9-ում բերվում է թանգարանում անցկացված էքսկուրսիաների ընդհանուր քանակը:

20. Սյունակ 10-ում բերվում է թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների քանակը (թանգարանում և թանգարանից դուրս):

 

V. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

21. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքի մակերեսը: Ընդհանուր տարածքի մեջ ներառվում են մշտական (սյունակ 3) և ժամանակավոր (սյունակ 4) ցուցադրությունների, ֆոնդադարանների (սյունակ 5), ծառայողական նպատակների համար առանձնացված տարածքները (սյունակներ 6-7): Թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների օժանդակ տարածքներն այս տվյալի մեջ չեն մտնում (դա վերաբերում է նաև բացօթյա թանգարաններին, թանգարան-արգելոցներին և զբոսայգի-համալիրներին):

22. Սյունակ 2-ում բերվում է բացօթյա թանգարանների տարածքը:

23. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի զբաղեցրած կառույցների (կառույցի) քանակը, որոնցից սյունակ 9-ում առանձնացվում է կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:

 

VI. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

24. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակը: Եթե թանգարանում կան աշխատողներ, որոնք վճարվում են թանգարանի հատուկ միջոցների հաշվին, ապա նրանց թվաքանակը նույնպես հաշվառվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակում:

25. Սյունակ 2-ում բերվում է բարձրագույն կրթություն ունեցող թանգարանի աշխատակիցների թվաքանակը:

26. Սյունակ 3-ում բերվում է թանգարանի գիտական անձնակազմի թվաքանակը, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների վարիչները, գիտական աշխատողները:

27. Սյունակ 4-ում բերվում է թանգարանի էքսկուրսավարների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 5-7-ում` ըստ որակավորման կարգի:

28. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի նկարիչ վերականգնողների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 9-12-ում` ըստ որակավորման կարգի:

 

VII. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

29. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

30. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

31. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

32. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

33. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 14-ում բերվում է թանգարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:

34. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 48-Ն
Որոշում