(ուժը կորցրել է 30.05.00 թիվ ՆԿ-582 կարգադրություն)
i
031.0549.110400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Միջպետական լիզինգի մասին» կոնվենցիան քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
11 ապրիլի 2000թ.
ՆԿ-549