Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 375-ՐԴ, 379-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵՇԴ/0125/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0125/01/14

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

Դատավորներ` Կ. Ղազարյան

Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2018 թվականի հունիսի 15-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ Վարտգեզ Լիվանի Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի մարտի 29-ի դատավճռով Վարտգեզ Լիվանի Գասպարին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով Վ.Գասպարիի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 250.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով` տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Գասպարիի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ` ամբաստանյալ Վ.Գասպարիի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 450.000 ՀՀ դրամի չափով:

2. Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Վ. Գասպարիի պաշտպաններ Լ. Հակոբյանի, Տ. Եգորյանի և Դ. Գյուրջյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Գասպարիի պաշտպան Տ. Եգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:

4. Որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը` Վ.Գասպարիի պաշտպաններ Տ. Եգորյանը և Դ. Գյուրջյանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսի 1-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և Վ.Գասպարիի պաշտպաններ Տ. Եգորյանի և Դ. Գյուրջյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ. «(...) Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 196):

6. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ. «(...) Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման մեկամսյա ժամկետը հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե դատավարության մասնակիցն ունի առնվազն 25 օր ժամանակ` բողոք ներկայացնելու համար:

(...) Ինչպես երևում է վերաքննիչ բողոքից, վերաքննիչ բողոքի կից փաստաթղթերից և քրեական գործի նյութերից` Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի օրինակը ամբաստանյալ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը ստացել են 2016 թվականի ապրիլի 4-ին, ուստի սույն գործով վերաքննիչ բողոք բերելու վերջնաժամկետը լրացել է 2016 թ.-ի ապրիլի 29-ին, մինչդեռ պաշտպանները վերաքննիչ բողոքը «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ին են հանձնել 2016թ. մայիսի 4-ին` Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման համար նախատեսված դատավարական ժամկետի խախտմամբ:

(...) Նկատի առնելով, որ ամբաստանյալ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանի, Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել առանց քննության:

(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 19-26):

7. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին որոշել է`

«1. (...)

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` հոդվածի` «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի` ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին` պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

(...)» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոքի հեղինակները նշել են, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի դատավճիռը ստացել են նույն տարվա ապրիլի 4-ին` հրապարակման պահից 6 օր անց, և դրա դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ստացման պահից 1-ամսյա ժամկետի պահպանմամբ` 2016 թվականի մայիսի 4-ին: Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վրա, դատավճռի դեմ ներկայացված բողոքը 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ. Գասպարիի պաշտպան Տ. Եգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է: Վ. Գասպարիի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1394 որոշումը, որով, ի թիվս այլնի, իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ դիմող Վ. Գասպարիի վերաքննիչ բողոքի ընդունելիության վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել են Սահմանադրական դատարանի տվյալ որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

9. Վ. Գասպարիի պաշտպաններ Տ. Եգորյանը և Դ. Գյուրջյանը որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը` Վճռաբեկ դատարանին խնդրել են բեկանել թիվ ԵՇԴ/0125/01/14 գործով կայացված դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի որոշումն ամբողջությամբ և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններում նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը հիմք է արդյոք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի դատական ակտը բեկանելու համար:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերվում է այն հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքը հաստատված է համարվում (...) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (...) դրա ուժի մեջ մտնելու պահից»:

«Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին որոշել է`

«1. (...)

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` հոդվածի` «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի` ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին` պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

(...)»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր վերոնշյալ որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները`

«(...) բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,

(...)

(...) Հիմք ընդունելով սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն այս իրավիճակում պահպանում է իր նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման հնարավորությունը:

(...)»:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի դատավճիռը Վ. Գասպարիի պաշտպանները ստացել են 2016 թվականի ապրիլի 4-ին և դրա դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ստանալու պահից 1-ամսյա ժամկետում` 2016 թվականի մայիսի 4-ին: Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վրա, դատավճռի դեմ ներկայացված բողոքը 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Գասպարիի պաշտպան Տ. Եգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 11-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայելու և վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի դատական ակտը բեկանելու հիմք է:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ, 426.9-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայել:

2. Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.06.2018
N ԵՇԴ/0125/01/14
Որոշում