Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2019 թվականի N 37-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման և հավելվածի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

2) որոշման 1-ին, 4-րդ և 5-րդ կետերում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով, ինչպես նաև որոշման հավելվածի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

i

3) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից» բառերը, իսկ որոշման հավելվածի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից` նորմատիվ ակտի տեսքով» բառերը փոխարինել «սույն իրավական ակտով» բառերով.

4) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հաստատել էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերի և պետական մարմինների կողմից էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության անվտանգությունն ապահովելու համար կիրառման ենթակա անհրաժեշտ միասնական փաստաթղթերի ամբողջական փաթեթը` համաձայն N 2 հավելվածի:».

i

5) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերի և պետական մարմինների կողմից էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության անվտանգությունն ապահովելու համար կիրառման ենթակա անհրաժեշտ միասնական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հնարավոր է անվճար ներբեռնել «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջից (www.ekeng.am):».

6) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Միասնական սեմանտիկ փոխգործելիությունն ապահովում է պետական մարմինների կողմից մշակվող էլեկտրոնային համակարգերում կիրառման ենթակա սեմանտիկ (իմաստաբանական) տարրերը, հասկացությունները, բառարանները, տերմինները և տվյալների մոդելների ցանկերը, որոնք նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են վերանայվել:».

i

7) որոշման հավելվածի 30-րդ կետից հանել «` այդ ուղեցույցները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ,» բառերը.

8) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 24-ի

N 37-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի օգոստոսի 31-ի

N 1093-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

 

I. ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔ)

 

1. Կառավարության փոխգործելիության հարթակի ճարտարապետություն (X-Road Architecture)

2. Անվտանգության սերվերի ճարտարապետություն (Security Server Architecture)

3. Կապուղու կարգաբերման ճարտարապետություն (Configuration Proxy Architecture)

4. Կենտրոնական սերվերի ճարտարապետություն (Central Server Architecture)

5. Իրադարձությունների լոգավորման աուդիտ (Audit Log Events)

 

II. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

6. Հաղորդագրության արձանագրություն (Message Protocol)

7. Հաղորդագրության փոխանակման արձանագրություն (Message Transport Protocol)

8. Կառավարչական ծառայությունների արձանագրություն (Protocol for Management Services)

9. Ծառայությունների մետատվյալների արձանագրություն (Service Metadata Protocol)

10. Կոնֆիգուրացիայի ներբեռնման արձանագրություն (Protocol for Downloading Configuration)

 

III. ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

 

11. Անվտանգության սերվերի օգտվողի ուղեցույց (Security Server User Guide)

12. Կենտրոնական սերվերի օգտվողի ուղեցույց (Central Server User Guide)

13. Մուտքի օգտվողի ձեռնարկ (Signer Console Users Guide)

14. Անվտանգության սերվերի տեղադրման ուղեցույց (Security Server Installation Guide)

15. Կենտրոնական սերվերի տեղադրման ուղեցույց (Central Server Installation Guide)

16. Բարձր հուսալիության տեղադրման ուղեցույց (HA installation Guide)

17. Կապուղու կարգաբերման ձեռնարկ (Configuration Proxy Manual)

18. Ստորագրված փաստաթղթի ներբեռնման և վավերացման ձեռնարկ (Signed Document Download and Verification Manual)

19. Համակարգի պարամետրեր (System Parameters)

20. Ծանրաբեռնվածության բաշխիչի տեղադրման ուղեցույց (External Load Balancer Installation Guide)

 

IV. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ

 

21. Անվտանգության սերվերի կառավարում (Security Server Management)

22. Կարգաբերման կապուղի (Configuration Proxy)

23. Կենտրոնական սերվերի կառավարում (Central Server Management)

24. Ֆեդերացիա (Federation)

25. Անդամների կառավարում (Member Management)

26. Ընդհանուր կոնֆիգուրացիայի բաշխում (Global Configuration Distribution)

27. Հավաստագրման ծառայության կառավարում (Trust Service Management)

28. Անդամների հաղորդակցում (Member Communication)

29. Ծրագրերի կառավարում (Service Management)

 

V. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈԴԵԼՆԵՐ

 

30. Անվտանգության սերվերի կարգաբերում (Security Server Configuration)

31. Կենտրոնական սերվերի կարգաբերում (Central Server Configuration)

32. Հաղորդագրության լոգավորում (Message Log)

 

VI. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

 

33. Միջավայրի մշտադիտարկման ճարտարապետություն (Environmental Monitoring Architecture)

34. Միջավայրի մշտադիտարկման հաղորդագրություններ (Environmental Monitoring Messages)

 

VII. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐ

 

35. Հարթակի MISP2 (Portal MISP2)

36. WSDL validator

37. Անձնական տվյալների մշտադիտարկիչ (Personal Data Monitor)

38. Արտադրիչ (Generator (X-tee .NET)

39. J-road

40. REST-Gateway

41. XRd4J

42. SAP PI X-Road Adapter

43. XRDv4WSDL փոխարկիչ (Converter)

44. Ադապտերի օրինակ (Adapter Example)

45. Փորձնական ծառայություն (Test Service)

46. Փորձնական օգտվող (Test Client)

47. Qure Data Management Platform»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.01.2019
N 37-Ն
Որոշում