Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2019 թվականի N 39-Լ

 

i

ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 17-ի

N 39-Լ որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսական, սոցիալական և էկոլոգիական համընթաց զարգացում և այդ ենթատեքստում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու պահպանումը, որպես կարևորագույն ոլորտ, կոչված է ապահովելու երկրի այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար` միաժամանակ նվազեցնելով ջրօգտագործման կորուստների մակարդակը:

3. Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգում ներկայացվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, կօժանդակեն ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը:

4. Սույն հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 6-րդ կետի պահանջից:

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

5. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հարավային Կովկասում և զբաղեցնում է Հայկական ընդարձակ լեռնաշխարհի հյուսիս-արևելյան ոչ մեծ հատվածը մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսային եզրում: Այն հեռու գտնվելով օվկիանոսներից, ունի համեմատաբար չոր, ցամաքային կլիմա, իրենից ներկայացնում է բարդ ռելիեֆով խիստ մասնատված մի շրջան, որտեղ միմյանց զուգակցվում են հրաբխային լեռնազանգվածներն ու սարահարթերը, ծալքավոր և ծալքաբեկորային լեռնաշղթաները, միջլեռնային գոգավորություններն ու նեղ հովիտները և փռված է ծովի մակարդակից 375 մ-ից (Դեբեդ գետի հովիտ) մինչև 4090 մ (Արագած լեռ) բարձրությունների միջև:

6. Ֆիզիկաաշխարհագրական պայմաններն իրենց խորն ազդեցությունն են թողել գետային հոսքի առաջացման, ձևավորման, տարածական տեղաբաշխման, գետային ցանցի խտության, գետերի ու լճերի սնման ու հոսքի ջրային ռեժիմի վրա:

7. Հայաստանի Հանրապետության գետերը, որպես կանոն ունեն լեռնային գետերին հատուկ բնույթ. մեծ անկումներ ու թեքություններ, ջրվեժներ ու սահանքներ, հեղեղային-սելավային ժամանակավոր գործող գետակներ ու հուներ, հոսքի անձրևային, ձյան հալոցքային ու ստորերկրյա սնում, գարնանային վարարումներ: Առանձնապես հատկանշական է, որ հոսքը հիմնականում առաջանում է բարձրադիր գոտիներում:

8. Հանրապետության գետերը հանդիսանում են Հարավային Կովկասի խոշոր գետերի` Արաքսի և Կուրի վտակները: Հանրապետության տարածքում ձևավորվում է ամբողջ գետային հոսքի ավելի քան 80 տոկոսը (չհաշված Սևանա լճի ավազանը): Մակերևութային հոսքի մնացած մասը կազմում է սահմանային գետերի` Արաքսի և Ախուրյանի տարանցիկ հոսքը:

 

IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Այսօր շրջակա միջավայրի պահպանության հարցերն առանձնակի հրատապ են: Մարդն անխնա սպառում է բնական պաշարները, որի հետևանքով նվազում են օգտակար հանածոները, աղտոտվում է բնական միջավայրը: Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային, դեպի ծով ելք չունեցող երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորայնությամբ, ակտիվ արտածին ու անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Այս ֆոնի վրա առավել խոցելի են ջրային ռեսուրսները: Հայաստանի գետային հոսքի կանխատեսվող փոփոխությունները 2030 թ., 2070 թ. և 2100 թ. համար (Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրություն)

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում

 

10. Թեպետ շատ երկրների համեմատ մենք մեզ կարող ենք համարել ջրառատ երկիր, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ` ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և համակարգերում ջրակորուստների կրճատմանը:

11. Ջրային ռեսուրսները կարևորագույն դեր ունեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար, հատկապես այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, որտեղ մշակաբույսերի 80 տոկոսը ոռոգելի է, և հիդրոէներգետիկան` 1,330 ՄՎտ դրվածքային հզորությամբ:

12. Ընդհանուր ջրային հաշվեկշռում կարևոր դեր ունեն ստորերկրյա ջրային ռեսուրսները: Խմելու ջրի մոտ 96 տոկոսը և ընդհանուր ջրառի շուրջ 40 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրային ռեսուրսները, որոնց գերակշիռ մասն օգտագործվում է ոռոգման, ձկնաբուծության և այլ կարիքների համար: Մասնավորապես, 2014 թվականին ոռոգման, ձկնաբուծության և այլ կարիքների համար օգտագործվել է ջրի 86 տոկոսը, իսկ 2015 թվականին` 90 տոկոսը (Հայաստանի վիճակագրական տարեգիրք. 2016 թ.):

13. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում, կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների և Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի աննախադեպ սպառման հետ, ստեղծվել է ջրային ռեսուրսների խիստ դեֆիցիտ, որը զգալի բացասական ազդեցություն է թողնում գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն ջրամատակարարման վրա: Ներկայումս, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1059-Ն որոշման, առկա ոռոգելի 208.3 հազ. հեկտարից 154,8 հազ. հեկտարը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, որոնք ամբողջությամբ չեն ոռոգվում ջրային պաշարների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով` ոռոգման ջրի կորուստները հասնում են մոտ 50 տոկոսի:

14. Ձկնաբուծությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից խթանվող գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկն է: Ներկայումս Հայաստանում առկա են ավելի քան 250 ձկնաբուծարաններ, որոնց մեծամասնությունը (76 տոկոս) գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում, իսկ մնացած մասը (24 տոկոս)` Հայաստանի Հանրապետության մնացած 8 մարզերում, հիմնականում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքում, Լոռիում և Շիրակում: Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալների, ներկայումս արդյունաբերական ձկնաբուծության համար օգտագործվում է 2,670 հեկտար ջրային մակերես: Արդյունաբերական ձկնաբուծարանների համար օգտագործվող ջրի 60 տոկոսը ստորերկրյա է, իսկ 40 տոկոսը` մակերևութային: Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1,1 մլրդ մ3/տարի, մինչդեռ` 2016 թվականին, երկրի տնտեսության համար կարևորագույն դեր ունեցող Արարատյան դաշտում, ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառը կազմել է 1.67 մլրդ մ3: Դրանք օգտագործվել են խմելու ջրի մատակարարման, ոռոգման, ձկնաբուծության և այլ տնտեսական գործունեության համար: Մասնավորապես, Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսությունների շահագործման համար` օգտագործվող օրինական հորերից տարեկան դուրս է մղվել մոտ 809 մլն մ3 քաղցրահամ ջուր, ինչն էլ, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է ունեցել ստորերկրյա ջրային ավազանի և՛ մակարդակի, և՛ ճնշման վրա: Արդյունքում, արհեստական չորացման են ենթարկվել վերին հողաշերտերը, նկատելի են դարձել բնական էկոհամակարգերի փոփոխության միտումներ` անապատացման երևույթների զարգացմանը զուգահեռ ֆլորայի և ֆաունայի տեսակափոխության տեմպերի արագացում: Մյուս կողմից տարածքի որոշ հատվածներում սկսվել են ճիմակալման և ճահճացման, սեյսմիկ վտանգի առաջացման գործընթացներ: Սակայն այս երևույթի իրական մասշտաբը և հետևանքները դեռևս ուսումնասիրված չեն, այստեղ անշուշտ մշտական մոնիթորինգի կարիք կա:

15. Արդյունաբերության և կոմունալ տնեսության կողմից հեռացվող կեղտաջրերի ոչ բավարար մաքրման արդյունքում այդ ջրերի հետագա օգտագործումը տնտեսության այլ ճյուղերում դառնում է աննպատակահարմար:

16. Կեղտաջրերի հավաքման և մաքրման համակարգեր կան որոշ քաղաքային բնակավայրերում և գյուղական բնակավայրերի մի մասում: Գործող 6 կեղտաջրերի մաքրման կայանները (ԿՄԿ) նախագծվել են կեղտաջրերի մեխանիկական մաքրման համար: Կեղտաջրերի հավաքման և տեղափոխման համար օգտագործվում են քաղաքային կենտրոնացված ջրահեռացման համակարգերը, այնուհետև դրանք տեղափոխվում են ԿՄԿ-ներ: Այնուամենայնիվ, չնայած հավաքման համակարգերի առկայությանը, կեղտաջրերը հիմնականում անմիջապես լցվում են գետեր և այլ ջրային տարածքներ, քանի որ չկան կեղտաջրերը հավաքելու և դեպի ԿՄԿ-ներ տեղափոխելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իսկ կեղտաջրերի մաքրման կայանների մեծամասնությունը հին են և ոչ արդյունավետ:

17. Նշված ոլորտներում առկա իրավիճակը շտկելու և գերծախսված ստորերկրյա ջրային ռեսուրսները վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջացել իրականացնել համապատասխան միջոցառումներ ոռոգելի հողատարածքներն ավելացնելու, ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունը կանոնակարգելու և հեռացվող ջրերի կրկնակի օգտագործման խնդիրների լուծման նպատակով:

18. Ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում պետության դերը տարեցտարի առավել կարևորվում է: Այն ընդգրկում է ջրային ոլորտի քաղաքականության մշակում, այդ թվում` ջրախնայող տեխնոլոգիաների արդյունավետ համակարգերի ներդրման խթանում` հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման ոլորտում առկա միջազգային փորձը:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2017 թվականին հավանության արժանացած Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին և շարունակվելու է հետագա տարիներին: Ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է: Նախատեսվում է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում պետական աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդի տեխնոլոգիաներով ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով` բարձրացնելով վարկավորման մատչելիության մակարդակը կամ փոխհատուցելով կատարված ծախսերի որոշ մասը:

20. Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարաններում և ջրօգտագործման այլ ոլորտներում ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության (ԳԱՏՕ) ծրագիրն իրականացնում է ջրի և էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագրեր` տեղական պայմաններին համապատասխանեցված ու տնտեսապես շահավետ տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նշված ծրագրերի նպատակն է արդյունավետ կառավարել Արարատյան դաշտի բնական պաշարները և կրճատել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալները: Նշված ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրականացվել է ոռոգման համակարգի բարելավման պիլոտային ծրագիր: Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ: Մասնավորապես, ոռոգման խնդրի լուծման նպատակով ձկնաբուծարանի ջրերի ելքի կետում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման ցանց, իրականացվել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով: Բացի դրանից, ծրագրի կողմից մի քանի անգամ ստուգվել է ձկնաբուծարանի ջրի որակը: Արարատյան դաշտի ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալները կրճատելու նպատակով նախատեսվում է ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում: Այդ նպատակով ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացվել է հաշվառում և 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների 15 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:

 

V. ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

21. Ջրային ոլորտի տեխնոլոգիական կարիքների գնահատման փուլում առաջնահերթություն ստացած տեխնոլոգիաների ներդրման նպատակները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում վարվող քաղաքականության նպատակներին, որոնք ներառում են ազգային ջրային պաշարի պահպանությունը` օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով, քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարումը, շրջակա միջավայրի կայունության ապահովումը, ռազմավարական ջրային պաշարների կարգավորումը և օգտագործումը, ազգային ջրային պաշարների պահպանումը, ինչպես նաև դրանցից բխող խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովումը:

22. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, մասնավորապես, տեղումների կրճատումը և մակերեսային գոլորշացման աճը, կարևոր է առավել արդյունավետ կառավարել գոյություն ունեցող ջրային ռեսուրսները, ինչպես նաև պաշտպանել մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներն աղտոտումից:

23. Ջրային ոլորտի առաջնահերթություն ստացած տեխնոլոգիաները ներառում են`

1) ձկնարդյունաբերության համար ջրի շրջանառու համակարգի ստեղծում.

2) մաքրման կոմպակտ կայանների տեղադրում և մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառում.

3) կաթիլային ոռոգման համակարգի տարածում և ընդլայնում.

4) ձկնաբուծական տնտեսություններում առցանց հոսքաչափական սարքավորումների ներդրում:

24. Տնտեսության տարբեր ճյուղերում ջրային ռեսուրսների օգտագործման ուղղությամբ ծառացած խնդիրները մասամբ կամ ամբողջությամբ լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ` ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը, կեղտաջրերի մաքրմանը և համակարգերում ջրակորուստների կրճատմանը: Եվ չնայած տնտեսության տարբեր ոլորտներում առանձին տնտեսվարողներ սկսել են օգտագործել համապատասխան ջրախնայող տեխնոլոգիաներ, սակայն, դա դեռ բավարար չէ ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ ջրօգտագործման ապահովման համար:

25. Հայեցակարգի հիմնական խնդիրներն են`

1) ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողությունը և հեռացվող ջրերի հնարավոր երկրորդային օգտագործումը գյուղատնտեսության և արդյունաբերության բնագավառներում.

2) արդյունաբերության ոլորտում հեռացվող ջրերի պատշաճ մաքրումը և հետագա օգտագործման իրականացումը.

3) բոլոր ոլորտներում ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը և ջրի խնայողությունը:

 

VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

26. Առկա իրավիճակը թելադրում է իրականացնել համապատասխան միջոցառումներ ջրային համակարգերում ջրակորուստները կրճատելու, ոռոգելի հողատարածքներն ավելացնելու, ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունը կանոնակարգելու և հեռացվող ջրերի կրկնակի օգտագործումն ապահովելու նպատակով: Սույն նպատակներին հասնելու և առկա խնդիրները լուծելու համար հայեցակարգով առաջարկվում է նորագույն ջրախնայող տեխնոլոգիաների կիրառում խնդրակիր ոլորտներում:

27. Ստորև ներկայացվում են ջրային ոլորտում առաջնահերթություն ստացած ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման ուղղությունները`

1) ձկնարդյունաբերության համար ջրի շրջանառու համակարգի ստեղծում: Հայաստանի Հանրապետությունում հիմնականում շահագործվում են ավանդական հոսքով ձկնաբուծարաններ, որտեղ ջուրը հոսում է ձկնաբուծարանի միջով միայն մեկ անգամ, այնուհետև արտահոսում է շրջակա միջավայր: Ձկնաբուծարանով հոսելիս ջուրը ձկներին է հասցնում թթվածին և հեռացնում է լուծված կամ կախված մասնիկները: Հոսքային համակարգ օգտագործող ձկնաբուծարանների շահագործման արդյունքում տարեկան 650 մլն մ3 ջուր հոսում է Արարատյան արտեզյան ավազանից դեպի Արաքս գետ, այնտեղից` հարևան երկրներ: Անցումը շրջանառու կիսափակ և փակ մատակարարման համակարգերի թույլ կտա կրճատել ջրի սպառումը մի քանի անգամ և օգտագործել ջրային ռեսուրսներն ավելի արդյունավետ (կիսափակ շրջանառու համակարգի պարագայում թարմ ջրի ծավալը մոտ 30 տոկոս է, իսկ փակ համակարգի դեպքում` 3-5 տոկոս).

2) մաքրման կոմպակտ կայանների տեղադրում և մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառում: Հայաստանում չի իրականացվում կենցաղային և արդյունաբերական և (կամ) արտադրական կեղտաջրերի ամբողջական մաքրում, իսկ արդյունքում կեղտաջրերը հիմնականում առանց մաքրման թափվում են մակերևութային ջրային ռեսուրսներ, ոռոգման համակարգեր, հողատարածքներ` աղտոտելով և դեգրադացնելով էկոհամակարգերը, վնաս հասցնելով մարդու առողջությանը: Կեղտաջրերի մաքրման բացակայության արդյունքում գետերի վերին հոսանքներում գտնվող հանգստի, զբոսաշրջության, սննդի օբյեկտների գործունեության արդյունքում վնասը հիմնականում հասցվում է ջրային էկոհամակարգերին: Այդ գետերի ստորին հոսանքները նույնպես օգտագործվում են որպես հանգստի գոտիներ, որտեղ մարդիկ անմիջապես շփվում են աղտոտված ջրի հետ: Նման օբյեկտներում մաքրման կոմպակտ կայանների տեղադրումը հնարավորություն կտա ոչ միայն բացառել ջրային էկոհամակարգերի աղտոտումը, այլ նաև օգտագործել մաքրված կեղտաջրերը` ոռոգման կամ տեխնիկական նպատակով: Խնդրի մեկ այլ լուծում է մաքրման բնական կամ համակցված համակարգերի կիրառումը: Բնական և համակցված համակարգերում, կախված կլիմայական պայմաններից, հասանելի հողերի մակերեսից, կեղտաջրի ծավալից և որակից, մաքրման մակարդակից, օգտագործվում են բնական և ավանդական մաքրման համակարգերի որոշակի տարրեր: Համակարգերը բաղկացած են արհեստականորեն աէրացվող լճակից, որտեղ օդը մղվում է օդափոխիչներով և կեղտաջրի աէրացման արդյունքում քայքայվում են օրգանական միացությունները: Այնուհետև կախված մասնիկները նստում են նստեցման լճակում, առաջացնելով տիղմ: Կախված մասնիկներից մաքրված կեղտաջուրը հոսում է դեպի բնական աէրացիայով լճակ, որտեղ այն ենթարկվում է լրացուցիչ մաքրման` ջրային բույսերի միջոցով: Այնուհետև այս ջուրը կարող է օգտագործվել այգիների, զբոսայգիների, սիզամարգերի և այլ տարածքների ոռոգման համար: Նստեցման լճակներում առաջացող տիղմը տեղափոխվում է տիղմահրապարակ, որտեղ այն չորացվում է և օգտագործվում որպես պարարտանյութ կամ տեղափոխվում աղբավայր: Տիղմի մի մասը երբեմն տեղափոխվում է աէրացվող լճակ` կենսաբանական գործընթացն արագացնելու համար.

3) կաթիլային ոռոգման համակարգի տարածում և ընդլայնում: Հայաստանի Հանրապետության չոր մերձարևադարձային և մայրցամաքային կլիմայական գոտիներում առկա են մոտ 12 հազ. հեկտար անօգտագործելի հողեր: Այդ տարածքները հիմնականում չեն օգտագործվում ոռոգման ջրի պակասի և հողի ցածր բերրիության պատճառով: Հստակ է, որ ոռոգման ջրի պակասի և հողի բերրիության նվազման խնդիրները կշարունակեն խորանալ, քանի որ Հայաստանում կլիմայի փոփոխությունը հիմնականում կհանգեցնի տեղումների կրճատման և օդի միջին ջերմաստիճանի աճի: Իրականում, այս գործընթացները Հայաստանում արդեն ավելի զգալի են, քան աշխարհի մեծ մասում, քանի որ վերջին տասնամյակներում տեղումները կրճատվել են ավելի քան 10 տոկոս, իսկ օդի ջերմաստիճանն աճել է ավելի քան 1.10 C: Այնուամենայնիվ, նորատունկ այգիներում տեղային մելիորացիայի և փոքրածավալ տարողություններով կաթիլային ոռոգման առաջարկվող տեխնոլոգիան գյուղատնտեսությունը հնարավոր է դարձնում անգամ անապատներում: Տեխնոլոգիան ներառում է կաթիլային ոռոգման կիրառմամբ ջերմասեր մրգատու տեսակների այգու հիմնում` կիրառելով միայն ծառի արմատներին հասանելի շրջագծով տեղային մելիորացիա: Հայաստանում նման տարածքներ կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի մարզերում, որոնց օգտագործումը կարող է ապահովել կլիմայի փոփոխության նկատմամբ լանդշաֆտների հարմարվողականության մակարդակի բարձրացում և կունենա տնտեսական, սոցիալական և բնապահպանական նշանակություն: Այս տեխնոլոգիայի մյուս կարևոր բաղադրիչները ներառում են չոր մերձարևադարձային և խիստ մայրցամաքային կլիմա ունեցող տարածքներում ծառերի բնի հատվածից քարերի, ավազի և հումուս չպարունակող հողի հեռացումը և բերրի հողով մելիորացիան, տնկիների ոռոգումը և սնուցումը կաթիլային ոռոգման համակարգի միջոցով, որի խողովակներն ամրացված են փոքր բաքերին.

4) ձկնաբուծական տնտեսություններում առցանց հոսքաչափական սարքավորումների ներդրում: Հայաստանի Հանրապետության ձկնաբուծական տնտեսություններում առցանց հոսքաչափական սարքավորումների ներդրման նպատակն է արդի տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել ջրօգտագործողների կողմից օգտագործված ջրի քանակության ավտոմատ, առցանց հաշվառում` ապահովելով ընդհանրական կտրվածքով Արարատյան դաշտի ջրօգտագործման ռեժիմի ծավալների հաշվառումը, հավաքագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցումը` ըստ առանձին ջրաղբյուրների, ջրօգտագործողների, ջրահավաք ավազանների և ապահովել շահառուների համար տեղեկատվության հասանելիությունը, օգտատերերի համար տեղեկատվության հասանելիություն: Համակարգը հնարավորություն կտա խուսափել ապօրինություններից և ջրային ռեսուրսների գերշահագործումից:

 

VII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28. Ջրային ոլորտը սերտորեն փոխկապակցված է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի հետ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հիմնված է էկոհամակարգային մոտեցման վրա, որը պահանջում է առաջնահերթություն տալ հավասարակշռված գործողություններին: Էկոհամակարգային մոտեցումը համարվում է Հայաստանի հարմարվողականության ռազմավարության առանցքային հիմնասյուներից մեկը և համապատասխանում է երկրի բնապահպանական քաղաքականությանը` համապատասխան միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի հետ ապահովելով ներդաշնակություն: Հաշվի առնելով ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման ոլորտում առկա միջազգային փորձը, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման արդյունքում կխնայվի օգտագործվող ջրի քանակը, կավելանան ոռոգվող հողատարածքները և կլուծվեն շատ բնապահպանական խնդիրներ` կապված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանման հետ:

29. Ձկնարդյունաբերության համար ջրի կիսափակ կամ փակ շրջանառու համակարգի կիրառումը հնարավորություն կտա նույն մակերեսն օգտագործելով արտադրել շատ ձուկ, մեծացնելով դրա տարեկան արտադրանքը, միևնույն ժամանակ կրճատելով ջրօգտագործման ծավալը 60-65 տոկոսով: Համակարգից հեռացվում է ձկների արտաթորանքը, որը վերամշակելու պարագայում ձկնարդյունաբերողների համար կարող է հանդիսանալ լրացուցիչ եկամտի աղբյուր:

30. Լոկալ մաքրման կոմպակտ կայանների տեղադրումը և մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառումը նպատակահարմար է, քանի որ համակցված մաքրման կայանների կառուցման ծախսերը դասական մաքրման կայանների համեմատ ցածր են 4-5 անգամ, իսկ շահագործման ծախսերը` մի քանի տասնյակ անգամ: Մաքրված կեղտաջուրը կապահովի ոռոգման համար հաստատուն ջրաքանակ (անկախ եղանակային պայմաններից ու կլիմայի փոփոխությունից), ջրային ու ցամաքային էկոհամակարգերի պաշտպանություն աղտոտումից, համայնքների սանիտարական վիճակի բարելավում, բնակչության առողջական ռիսկերի նվազեցում (ջրով փոխանցվող հիվանդությունների նվազում), մարդկանց սննդային անվտանգություն:

31. Կաթիլային ոռոգումը թույլ է տալիս տնտեսել ջուր, պարարտանյութեր, էներգիա և աշխատանքային ծախսեր: Բացի դրանից, կաթիլային ոռոգումն ունի մի շարք կարևոր առավելություններ` վաղ բերք, հողի քայքայման և երկրորդային աղակալման կանխում, հիվանդությունների և մոլախոտերի տարածման հավանականության նվազում: Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման արդյունքում տեղի է ունենում ջրի անկորուստ տեղափոխում և 30-60 տոկոս տնտեսում` մակերեսային ջրման համեմատությամբ, նվազում են ջրի ֆիլտրացիոն և գոլորշիացման կորուստները, լուծելի պարարտանյութերը ջրի հետ տալու շնորհիվ սննդատարրերի յուրացման արդյունավետությունը մշակաբույսերի կողմից հասնում է 80 տոկոսի, բարձրանում է ջրվորի արտադրողականությունը մինչև 90 տոկոսով (ակոսային ոռոգման պարագայում պահանջվող 2-4 ժամ/հեկտարի փոխարեն` 0.2-0.5 ժամ/հեկտար), բերքատվությունն աճում է 20-50 տոկոսով, գրանցվում է եկամուտների աճ: Համակարգի տեղադրման կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը 2-3 տարի է: Բնապահպանական և սոցիալան տեսանկյունից կապահովվի ջրանցքների համար անհասանելի հողատարածքների ոռոգում, սոցիալական վիճակի բարելավում, աղտոտված ջրով ոռոգման բացառում, բնակչության սննդային անվտանգության ապահովում, ջրային էկոհամակարգերի պահպանություն, հողերի էրոզիայի և գրունտային ջրերի մակարդակի բարձրացման վտանգի կանխում:

32. Ձկնաբուծական տնտեսություններում առցանց հոսքաչափական սարքավորումների կիրառումը հնարավորություն կստեղծի ունենալու մի շարք առավելություններ`

1) փաստացի օգտագործված ջրաքանակի օպերատիվ կերպով առկայություն, ինչը կհեշտացնի ջրօգտագործողի կողմից վճարվող բնավճարների գործընթացը.

2) անհրաժեշտություն չի առաջանա տարեկան մեկ անգամ մասնագիտացված ջրաերկրաբանական կազմակերպության միջոցով իրականացնել խորքային հորի ծախսի և մակարդակի չափում.

3) ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում.

4) ջրային պաշարների վերականգնում.

5) կոռուպցիոն ռիսկերի նվազեցում` ստուգումների իրականացման անհրաժեշտության աստիճանական նվազեցում և հետագայում դրանց բացառում.

6) ջրօգտագործման ծավալների ավտոմատ, առցանց հաշվառում` ապահովելով ստույգ տվյալների առկայությունը:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

33. Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման ֆինանսական խնդիրների լուծման համար պետք է ներգրավվեն ջրային ոլորտի հետ առնչություն ունեցող պետական կառավարման մարմինները, միջազգային դոնոր կազմակերպությունները, շրջանառու ներդրումային հիմնադրամները և տնտեսվարող սուբյեկտները:

 

IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Հայեցակարգի ներդրումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնմանը` ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները և մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 17-ի

N 39-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|  Միջոցառման  |   Ակնկալվող   |Պատաս- | Համակատարողը |Կատարման|Ֆինանսա|

|ը/|  անվանումը   |   արդյունքը   |խանատու|              |ժամկետը |վորման |

|կ |              |               |կատարո-|              |        |աղբյու-|

|  |              |               |ղը     |              |        |րը     |

|__|______________|_______________|_______|______________|________|_______|

|1.|Կաթիլային     |ջրային         |       |              |        |       |

|  |ոռոգման       |էկոհամակարգերի |       |              |        |       |

|  |համակարգի     |պահպանություն, |       |              |        |       |

|  |ներդրում      |հողերի էրոզիայի|       |              |        |       |

|  |              |և  գրունտային  |       |              |        |       |

|  |              |ջրերի մակարդակի|       |              |        |       |

|  |              |բարձրացման     |       |              |        |       |

|  |              |վտանգի կանխում |       |              |        |       |

|  |              |և  ստորերկրյա  |       |              |        |       |

|  |              |ջրային         |       |              |        |       |

|  |              |ռեսուրսներից   |       |              |        |       |

|  |              |ջրառի կրճատում |       |              |        |       |

|  |______________|_______________|_______|______________|________|_______|

|  |1.1. Կաթիլային|ջրային         |ՀՀ     |              |2019-   |ՀՀ     |

|  |ոռոգման       |էկոհամակարգերի |գյուղա |              |2022 թթ.|պետական|

|  |համակարգերի   |պահպանություն, |տնտեսու|              |շարունա-|բյուջե |

|  |ներդրման համար|ստորերկրյա     |թյան   |              |կական   |2019թ.-|

|  |տրամադրվող    |ջրային         |նախարա-|              |        |3132639|

|  |վարկերի տոկո- |ռեսուրսներից   |րու-   |              |        |հազ.   |

|  |սադրույքների  |ջրառի կրճատում |թյուն  |              |        |դրամ   |

|  |սուբսիդավորման|               |       |              |        |2020թ.-|

|  |ծրագրի        |               |       |              |        |4252083|

|  |իրականացում   |               |       |              |        |հազ.   |

|  |              |               |       |              |        |դրամ   |

|  |              |               |       |              |        |2021թ.-|

|  |              |               |       |              |        |455    |

|  |              |               |       |              |        |մլն    |

|  |              |               |       |              |        |դրամ   |

|  |              |               |       |              |        |2022թ.-|

|  |              |               |       |              |        |966875 |

|  |              |               |       |              |        |մլն    |

|  |              |               |       |              |        |դրամ   |

|  |              |               |       |              |        |(5-րդ  |

|  |              |               |       |              |        |տարում |

|  |              |               |       |              |        |սուբսի-|

|  |              |               |       |              |        |դավոր- |

|  |              |               |       |              |        |ման    |

|  |              |               |       |              |        |համար  |

|  |              |               |       |              |        |անհրա- |

|  |              |               |       |              |        |ժեշտ   |

|  |              |               |       |              |        |գումարը|

|  |              |               |       |              |        |կազմում|

|  |              |               |       |              |        |է 455,0|

|  |              |               |       |              |        |մլն    |

|  |              |               |       |              |        |դրամ,  |

|  |              |               |       |              |        |իսկ    |

|  |              |               |       |              |        |մնացած |

|  |              |               |       |              |        |511,9  |

|  |              |               |       |              |        |մլն    |

|  |              |               |       |              |        |դրամը  |

|  |              |               |       |              |        |5-րդ   |

|  |              |               |       |              |        |տարում |

|  |              |               |       |              |        |վերցված|

|  |              |               |       |              |        |վարկե- |

|  |              |               |       |              |        |րի` հա-|

|  |              |               |       |              |        |ջորդող |

|  |              |               |       |              |        |երեք   |

|  |              |               |       |              |        |տարինե-|

|  |              |               |       |              |        |րի     |

|  |              |               |       |              |        |սուբսի-|

|  |              |               |       |              |        |դավոր- |

|  |              |               |       |              |        |ման    |

|  |              |               |       |              |        |գումարն|

|  |              |               |       |              |        |է):    |

|  |______________|_______________|_______|______________|________|_______|

|  |1.2. Կաթիլային|ջրային         |ՀՀ     |ՀՀ տարածքային |2020-   |ՀՀ     |

|  |ոռոգմամբ      |ռեսուրսներից   |գյուղա-|կառավարման և  |2023 թթ.|օրենքով|

|  |ինտենսիվ      |ջրառի կրճատում,|տնտեսու|զարգացման     |        |չարգել-|

|  |այգիների      |հողերի էրոզիայի|թյան   |նախարարություն|        |ված այլ|

|  |հիմնում       |և  գրունտային  |նախարա-|ՀՀ էներգետիկ  |        |աղբյուր|

|  |              |ջրերի մակարդակի|րու-   |ենթակառուց-   |        |ներ    |

|  |              |բարձրացման     |թյուն  |վածքների և    |        |       |

|  |              |վտանգի կանխում |       |բնական        |        |       |

|  |              |               |       |պաշարների     |        |       |

|  |              |               |       |նախարարության |        |       |

|  |              |               |       |ջրային կոմիտե |        |       |

|  |              |               |       |Հայաստանի     |        |       |

|  |              |               |       |տարածքային    |        |       |

|  |              |               |       |զարգացման     |        |       |

|  |              |               |       |հիմնադրամ     |        |       |

|  |              |               |       |(ՀՏԶՀ)        |        |       |

|  |              |               |       |(համաձայնու-  |        |       |

|  |              |               |       |թյամբ)        |        |       |

|  |______________|_______________|_______|______________|________|_______|

|  |1.3. Քաղաքային|քաղաքային      |ՀՀ     |ՀՀ գյուղատնտե-|2020-   |ՀՀ     |

|  |կանաչ         |համայնքների    |մարզպե-|սության       |2023 թթ.|օրենքով|

|  |տարածքների    |կանաչապատման   |տարան- |նախարարություն|        |չարգել-|

|  |ոռոգման համար |ծրագրերի       |ներ    |ՀՀ տարածքային |        |ված այլ|

|  |կաթիլային     |իրականացում,   |Երևանի |կառավարման և  |        |աղբյուր|

|  |ոռոգման       |քաղաքային      |քաղաքա-|զարգացման     |        |ներ    |

|  |համակարգերի   |այգիների և     |պետարան|նախարարություն|        |       |

|  |ներդրում      |սիզամարգերի    |(համա- |ՀՀ էներգետիկ  |        |       |

|  |              |հիմնում        |ձայնու-|ենթակառուց-   |        |       |

|  |              |ջրախնայող      |թյամբ) |վածքների և    |        |       |

|  |              |տեխնոլոգիայով  |       |բնական        |        |       |

|  |              |(օգտագործելով  |       |պաշարների     |        |       |

|  |              |նախկին         |       |նախարարության |        |       |

|  |              |գործարանների   |       |ջրային կոմիտե |        |       |

|  |              |համար կառուցված|       |              |        |       |

|  |              |տեխնիկական ջրի |       |              |        |       |

|  |              |կուտակիչները`  |       |              |        |       |

|  |              |համայնքապետա-  |       |              |        |       |

|  |              |րանների կողմից |       |              |        |       |

|  |              |համապատասխան   |       |              |        |       |

|  |              |շինմոնտաժային  |       |              |        |       |

|  |              |աշխատանքներ    |       |              |        |       |

|  |              |կատարելուց     |       |              |        |       |

|  |              |հետո)          |       |              |        |       |

|__|______________|_______________|_______|______________|________|_______|

|2.|Գյուղատնտեսու-|գյուղատնտեսական|ՀՀ     |ՀՀ տարածքային |2020-   |ՀՀ     |

|  |թյան մեջ      |մշակաբույսերի  |գյուղա-|կառավարման և  |2023 թթ.|օրենքով|

|  |հատուկ        |բերքատվության  |տնտեսու|զարգացման     |        |չարգել-|

|  |բաղադրությամբ |բարձրացում,    |թյան   |նախարարություն|        |ված այլ|

|  |խոնավապահ     |հողերի էրոզիայի|նախարա-|ՏԻՄ-եր        |        |աղբյուր|

|  |հողագրունտի   |և  գրունտային  |րու-   |              |        |ներ    |

|  |կիրառմամբ     |ջրերի մակարդակի|թյուն  |              |        |       |

|  |ջրախնայող     |բարձրացման     |       |              |        |       |

|  |տեխնոլոգիայի  |վտանգի կանխում,|       |              |        |       |

|  |ներդրում      |ոռոգման ջրի    |       |              |        |       |

|  |              |խնայողություն  |       |              |        |       |

|  |              |2-3 անգամ      |       |              |        |       |

|__|______________|_______________|_______|______________|________|_______|

|3.|Ձկնաբուծական  |ձկնաբուծական   |       |              |        |       |

|  |տնտեսություն- |տնտեսություննե-|       |              |        |       |

|  |ներում առցանց |րի և  խորքային |       |              |        |       |

|  |հոսքաչափական  |հորերի ջրառի   |       |              |        |       |

|  |սարքավորումնե-|ծավալի առցանց  |       |              |        |       |

|  |րի ներդրում   |հաշվառում      |       |              |        |       |

|  |______________|_______________|_______|______________|________|_______|

|  |3.1. Արարատյան|Արարատյան դաշտի|ՀՀ բնա-|ՀՀ գյուղատնտե-|2021-   |ՀՀ     |

|  |դաշտի         |ձկնաբուծական   |պահպա- |սության       |2023 թթ.|օրենքով|

|  |ձկնաբուծական  |տնտեսություննե-|նության|նախարարություն|        |չարգել-|

|  |տնտեսություն- |րի և  խորքային |նախարա-|ՀՀ տնտեսական  |        |ված այլ|

|  |ներում        |հորերի ջրառի   |րու-   |զարգացման և   |        |աղբյուր|

|  |ավտոմատ,      |ծավալի առցանց  |թյուն  |ներդրումների  |        |ներ    |

|  |կենտրոնացված  |հաշվառում      |       |նախարարություն|        |       |

|  |կառավարման    |               |       |              |        |       |

|  |համակարգի     |               |       |              |        |       |

|  |ներդրում      |               |       |              |        |       |

|__|______________|_______________|_______|______________|________|_______|

|4.|Ձկնարդյունաբե-|ջրային         |ՀՀ     |ձկնաբուծու-   |2020-   |ՀՀ     |

|  |րության համար |ռեսուրսների    |գյուղա-|թյամբ զբաղվող |2022 թթ.|օրենքով|

|  |ջրախնայող     |սպառման        |տնտեսու|ընկերություն- |        |չարգել-|

|  |համակարգերի   |կրճատում և     |թյան   |ներ           |        |ված այլ|

|  |ներդրում      |ավելի          |նախարա-|(համաձայնու-  |        |աղբյուր|

|  |              |արդյունավետ    |րու-   |թյամբ)        |        |ներ    |

|  |              |օգտագործում    |թյուն  |              |        |       |

|__|______________|_______________|_______|______________|________|_______|

|5.|Փոքր և  միջին |ջրային         |ՀՀ էներ|ՀՀ տարածքային |2019թ-ից|ՀՀ     |

|  |ջրամբարաշինու-|ռեսուրսների    |գետիկ  |կառավարման և  |շարունա-|օրենքով|

|  |թյան ծրագրերի |պահպանություն  |ենթակա |զարգացման     |կական   |չարգել-|

|  |իրականացում   |և  խնայողաբար  |ռուց-  |նախարարություն|        |ված այլ|

|  |              |օգտագործում    |վածքնե-|              |        |աղբյուր|

|  |              |               |րի և   |              |        |ներ    |

|  |              |               |բնական |              |        |       |

|  |              |               |պաշար- |              |        |       |

|  |              |               |ների   |              |        |       |

|  |              |               |նախարա-|              |        |       |

|  |              |               |րության|              |        |       |

|  |              |               |ջրային |              |        |       |

|  |              |               |կոմիտե |              |        |       |

|  |______________|_______________|_______|______________|________|_______|

|  |5.1. Կապսի    |ջրային         |ՀՀ էներ|ՀՀ տարածքային |2020-   |ՀՀ     |

|  |ջրամբարի      |ռեսուրսների    |գետիկ  |կառավարման և  |2023 թթ.|օրենքով|

|  |կառուցում`    |պահպանություն  |ենթակա |զարգացման     |        |չարգել-|

|  |ինքնահոս      |և  խնայողաբար  |ռուց-  |նախարարություն|        |ված այլ|

|  |համակարգով    |օգտագործում    |վածքնե-|              |        |աղբյուր|

|  |              |               |րի և   |              |        |ներ    |

|  |              |               |բնական |              |        |       |

|  |              |               |պաշար- |              |        |       |

|  |              |               |ների   |              |        |       |

|  |              |               |նախարա-|              |        |       |

|  |              |               |րության|              |        |       |

|  |              |               |ջրային |              |        |       |

|  |              |               |կոմիտե |              |        |       |

|  |______________|_______________|_______|______________|________|_______|

|  |5.2. Արթիկ,   |ջրային         |ՀՀ էներ|ՀՀ տարածքային |2020-   |ՀՀ     |

|  |Լեռնակերտ,    |ռեսուրսների    |գետիկ  |կառավարման և  |2023 թթ.|օրենքով|

|  |Սառնաղբյուր,  |պահպանություն  |ենթակա |զարգացման     |        |չարգել-|

|  |Սարալանջ,     |և  խնայողաբար  |ռուց-  |նախարարություն|        |ված այլ|

|  |Նահապետավան և |օգտագործում    |վածքնե-|              |        |աղբյուր|

|  |Հայկասար      |               |րի և   |              |        |ներ    |

|  |համայնքներում |               |բնական |              |        |       |

|  |փոքրածավալ    |               |պաշար- |              |        |       |

|  |ջրամբարների   |               |ների   |              |        |       |

|  |կառուցում     |               |նախարա-|              |        |       |

|  |              |               |րության|              |        |       |

|  |              |               |ջրային |              |        |       |

|  |              |               |կոմիտե |              |        |       |

|  |______________|_______________|_______|______________|________|_______|

|  |5.3. Արմանիսի,|ջրային         |ՀՀ էներ|ՀՀ տարածքային |2020-   |ՀՀ     |

|  |Ֆիոլետովոյի և |ռեսուրսների    |գետիկ  |կառավարման և  |2023 թթ.|օրենքով|

|  |Շնողի         |պահպանություն  |ենթակա |զարգացման     |        |չարգել-|

|  |ջրամբարների   |և  խնայողաբար  |ռուց-  |նախարարություն|        |ված այլ|

|  |կառուցում     |օգտագործում    |վածքնե-|              |        |աղբյուր|

|  |              |               |րի և   |              |        |ներ    |

|  |              |               |բնական |              |        |       |

|  |              |               |պաշար- |              |        |       |

|  |              |               |ների   |              |        |       |

|  |              |               |նախարա-|              |        |       |

|  |              |               |րության|              |        |       |

|  |              |               |ջրային |              |        |       |

|  |              |               |կոմիտե |              |        |       |

|__|______________|_______________|_______|______________|________|_______|

|6.|Երկրորդային   |ջրային         |ՀՀ էներ|ՀՀ գյուղատնտե-|2020-   |ՀՀ     |

|  |ջրօգտագործումը|ռեսուրսների    |գետիկ  |սության       |2023 թթ.|օրենքով|

|  |գյուղատնտեսա- |պահպանություն  |ենթակա |նախարարություն|        |չարգել-|

|  |կան           |և  արդյունավետ |ռուց-  |ՀՀ բնապահպա-  |        |ված այլ|

|  |նպատակներով   |օգտագործում,   |վածքնե-|նության       |        |աղբյուր|

|  |              |ստորերկրյա     |րի և   |նախարարություն|        |ներ    |

|  |              |ջրային         |բնական |              |        |       |

|  |              |ռեսուրսներից   |պաշար- |              |        |       |

|  |              |ջրառի ծավալների|ների   |              |        |       |

|  |              |նվազեցում      |նախարա-|              |        |       |

|  |              |               |րության|              |        |       |

|  |              |               |ջրային |              |        |       |

|  |              |               |կոմիտե |              |        |       |

|__|______________|_______________|_______|______________|________|_______|

|7.|Դաշտապաշտպան  |ջրային         |ՀՀ բնա-|ՀՀ գյուղատնտե-|2020-   |ՀՀ     |

|  |անտառների     |ռեսուրսների    |պահպա- |սության       |2023 թթ.|օրենքով|

|  |հիմնում       |պահպանություն  |նության|նախարարություն|        |չարգել-|

|  |              |և  ջրախնայողու-|նախարա-|              |        |ված այլ|

|  |              |թյուն          |րու-   |              |        |աղբյուր|

|  |              |               |թյուն  |              |        |ներ    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2019
N 39-Լ
Որոշում