ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2019 թվականի N 106-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1493-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`
1) 9-րդ կետում «2019 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ