Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «04» նոյեմբերի 1992թ. Հ.Ն-0729-I

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Միջազգային արժութային հիմնադրամին, վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, միջազգային ֆինանսական կորպորացիային, զարգացման միջազգային ասոցիացիային, կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Օրենքի վերնագրում «Զարգացման միջազգային ասոցիացիային» բառերից հետո ավելացնել «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին» բառերը:

2. Օրենքի 1 հոդվածում.

i

«ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության նախագահն իրավասու է ապահովել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը: Միջազգային արժութային հիմնադրամին (ստորև` Հիմնադրամ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ստորև` Բանկ), Միջազգային ֆինանսական կորպորացիային (ստորև` Կորպորացիա), Զարգացման միջազգային ասոցիացիային (ստորև` Ասոցիացիա), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ստորև` Եվրոպական բանկ), Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը (ստորև` Գործակալություն), ընդունելով Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի, Ասոցիացիայի համապատասխան պայմանագրերի, Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի դրույթները փոփոխություններով հանդերձ, ստորագրելով և վավերացնելով Գործակալության հիմնադրման կոնվենցիան, ինչպես նաև համաձայնելով այն ժամկետների և պայմանների հետ, որոնք սահմանվում են Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի ու Ասոցիացիայի կառավարող կազմի և Գործակալության, Եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի կողմից` այդ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ ընդունվելիք բանաձևերով».

«գ» կետը «Ասոցիացիայի պայմանագրերի» բառերից հետո լրացնել «և Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի» բառերով:

3. Օրենքի 3 հոդվածում.

i

«ա» կետը «Ասոցիացիայի» և «դրանց պայմանագրերի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «Եվրոպական բանկին» և «համաձայնագրի» բառերով.

«բ» կետը «Ասոցիացիայի պայմանագրերի» և «Ասոցիացիային» բառերից հետո համապատասխանաբար լրանցել «Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրերի» և «Եվրոպական բանկին» բառերով:

4. Օրենքի 4 հոդվածում.

i

«ա» կետը «պայմանագրի 3 հոդվածի 2-րդ կետի» և «Բանկի պայմանագրերի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի 34 հոդվածի 1-ին կետի» և «Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի» բառերով.

«գ» կետը «Ասոցիացիայի» բառից հետո լրացնել «Եվրոպական բանկի» բառերով:

i

5. Օրենքի 5 հոդվածը «Բանկի պայմանագրերի» բառերից հետո լրացնել «Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի» բառերով:

i

6. Օրենքի 6 հոդվածը «8-րդ հոդվածի 2-9 կետերի» բառերից հետո լրացնել «Եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի 45-53 հոդվածների» բառերով:

i

7. Օրենքի 7 հոդվածը «պայմանագրերի» բառից հետո լրացնել «համաձայնագրի» բառով:

i

8. Օրենքի հավելվածի վերնագրում «Զարգացման միջազգային ասոցիացիային» բառերից հետո ավելացնել «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին» բառերը:

9. Օրենքի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

 

i

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 34. ԱՎԱՆԴԱՊԱՀՆԵՐԸ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

1. Յուրաքանչյուր անդամ, Բանկի հետ համաձայնեցնելով, նշանակում է իր կենտրոնական բանկը կամ ցանկացած այլ հիմնարկ` որպես Բանկին պատկանող այդ անդամի արժույթով բոլոր միջոցների, ինչպես նաև այլ ակտիվների ավանդապահ:

2. Յուրաքանչյուր անդամ որոշում է այն համապատասխան պաշտոնական մարմինը, որի հետ սույն համաձայնագրի շրջանակներում ծագող ցանկացած հարցի շուրջ Բանկը կարող է հաղորդակցվել:

 

ՀՈԴՎԱԾ 45. ԲԱՆԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Բանկն օժտված է լիիրավ իրավասություններով և, մասնավորապես, լիիրավ իրավասությամբ`

ա) կնքելու պայմանագրեր,

բ) ձեռք բերելու և տնօրինելու շարժական և անշարժ գույք,

գ) հարուցելու դատավարական գործողություններ:

 

ՀՈԴՎԱԾ 46. ԲԱՆԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Բանկի դեմ հայցեր կարող են հարուցվել միայն այն երկրի տարածքում գտնվող իրավասու դատարաններում, որտեղ Բանկն ունի հիմնարկ, նշանակել է գործակալ` դատական ծանուցագրի կամ դատավարության մասին ծանուցում ընդունելու նպատակով, կամ էլ թողարկել է արժեթղթեր կամ երաշխավորել դրանք: Սակայն հայցեր չեն կարող հարուցվել այն անդամների կամ անձանց կողմից, որոնք գործում են կամ պահանջներ ներկայացնում անդամների անունից: Բանկի գույքն ու ակտիվները, որտեղ էլ որ դրանք գտնվեն և ով էլ որ լինի դրանց պահորդը, օժտված են բռնագանձման բոլոր ձևերից, կալանքի կամ կատարման մյուս այլ ձևերից իմունիտետով` մինչև Բանկի դեմ վերջնական դատական որոշում կայացնելը:

 

ՀՈԴՎԱԾ 47. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԻՑ

Բանկի գույքն ու ակտիվները, որտեղ էլ որ դրանք գտնվեն և ով էլ որ լինի դրանց տիրապետողը, օժտված են խուզարկությունից, բռնագրավումից, բռնագանձումից, սեփականազրկումից իմունիտետով կամ էլ կատարողական կամ օրենսդրական գործողությունների միջոցով գանձման կամ օտարման ցանկացած այլ ձևով:

 

ՀՈԴՎԱԾ 48. ԱՐԽԻՎՆԵՐԻ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ

Բանկի արխիվները և բոլոր փաստաթղթերը, որոնք պատկանում են նրան, կամ այն փաստաթղթերը, որոնք պահորդն ինքն է` անձեռնմխելի են:

 

ՀՈԴՎԱԾ 49. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Բանկին իր նպատակներին հասնելու և ֆունկցիաները կատարելու համար, և հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները, Բանկի ամբողջ գույքը և ակտիվները ազատ են ցանկացած սահմանափակումներից, կարգագրերից, հսկողությունից և մորատորիումից:

 

ՀՈԴՎԱԾ 50. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Յուրաքանչյուր անդամ Բանկի պաշտոնական հաղորդումներին տրամադրում է նույնպիսի ռեժիմ, ինչպիսին ցանկացած այլ անդամի պաշտոնական հաղորդումներին:

 

ՀՈԴՎԱԾ 51. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ

Բանկի բոլոր կառավարիչները, տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք և ծառայողները, ինչպես նաև Բանկի հանձնարարությունները կատարող փորձագետներն օժտված են իմունիտետով այն գործողությունների նկատմամբ դատավարությունից, որոնք նրանք կատարել են ծառայողական պարտականություններն իրականացնելիս, բացի այն դեպքերից, երբ Բանկը հրաժարվում է այդ իմունիտետից, և նրանց բոլոր պաշտոնական փաստաթղթերն օգտվում են անձեռնմխելիությունից: Այդ իմունիտետը չի կիրառվում, սակայն, ցանկացած այդպիսի կառավարչի, տնօրենի, տեղակալի, պաշտոնատար անձի, ծառայողի կամ փորձագետի կատարած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առաջացած վնասի դեպքում` նրանց քաղաքացիական պատասխանատվության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 52. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բանկի բոլոր կառավարիչներին, տնօրեններին, տեղակալներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին, ինչպես նաև Բանկի հանձնարարություններ կատարող փորձագետներին`

ա) որոնք տեղի քաղաքացիներ չեն, տրամադրվում են նույնպիսի իմունիտետներ ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման մասին պահանջներից և պետական պարհակից և նույն արտոնություններից` արժութային կանոնների բնագավառում, որոնք անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին.

բ) տրամադրվում է նույն ռեժիմը տեղաշարժերի բնագավառում, որը անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին:

2. Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների և փորձագետների ամուսիններին և նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է Բանկի շտաբ-բնակարանը, տրամադրվում է հիշյալ երկրում աշխատանքի տեղավորվելու հնարավորություն: Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների և փորձագետների ամուսիններին և նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է բանկի որևէ գործակալություն կամ բաժանմունք, կարելիության սահմաններում, այդ երկրի օրենսդրության համապատասխան, համանման հնարավորություն է տրամադրվում այդ երկրում: Սույն կետի դրույթներն իրականացնելու համար Բանկը հատուկ համաձայնագրեր է կնքում այն երկրի հետ, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ երկրների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 53. ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Իր պաշտոնական գործունեության շրջանակներում Բանկը, նրա ակտիվները, գույքը և եկամուտը ազատվում են ուղղակի հարկերից:

2. Եթե Բանկը կատարել է իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ զգալի գումարների գնումներ և օգտագործել ծառայություններ, և եթե դրանց գնի մեջ ներառվել են հարկեր կամ տուրքեր, ապա հարկեր և տուրքեր գանձող անդամը, երբ դրանք հնարավոր է որոշել, համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Բանկին ազատի նշված հարկերից կամ տուրքերից կամ ապահովի դրանց փոխհատուցումը:

3. Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ներմուծվող ապրանքներն ազատվում են ներմուծման բոլոր հարկերից և տուրքերից ու ներմուծման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից: Նույն կերպ, Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ արտահանվող ապրանքներն ազատվում են արտահանման բոլոր հարկերից ու տուրքերից և արտահանման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից:

4. Ձեռք բերված կամ ներմուծված այն ապրանքները, որոնք սույն հոդվածի համաձայն ազատված են հարկերից և տուրքերից, ենթակա չեն վաճառքի, վարձով, վարձակալությամբ, վճարով կամ անհատույց տալու ոչ այլ կերպ, քան այն պայմաններին համապատասխան, որոնք որոշվել են հարկերից և տուրքերից ազատող կամ դրանք փոխհատուցող անդամների կողմից:

5. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում այն հարկերին կամ տուրքերին, որոնք իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, քան վճար` կոմունալ ծառայությունների համար:

6. Բանկի տնօրենները, տնօրենների տեղակալները, պաշտոնատար անձինք և ծառայողները ենթակա են Բանկի կողմից վճարվող աշխատավարձի և պարգևատրումների ներքին փաստացի հարկման` հօգուտ Բանկին, այն պայմաններով, որոնք պետք է որոշվեն, ինչպես նաև այն կանոններին համապատասխան, որոնք պետք է ընդունվեն կառավարիչների խորհրդի կողմից սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետից սկսած մեկ տարվա ընթացքում: Այդ ժամկետից, երբ այդ հարկումը սկսում է կիրառվել, նշված աշխատավարձը և պարգևատրումներն ազատվում են ազգային եկամտահարկից: Սակայն, անդամները կարող են հարկումից ազատված աշխատավարձը և պարգևատրումները հաշվի առնել այլ աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի գումարը հաշվարկելիս:

7. Չնայած սույն հոդվածի 6-րդ կետի դրույթներին, անդամը վավերացնելու, ընդունելու կամ հավանություն տալու մասին փաստաթղթի հետ մեկտեղ, կարող է ավանդադրել հռչակագիր, որի համաձայն նշված անդամն իրեն, իր վարչատարածքային միավորումներին կամ իր տեղական իշխանություններին վերապահում է այդ անդամի քաղաքացիներին Բանկի կողմից վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից հարկեր գանձելու իրավունքը: Բանկն ազատվում է ցանկացած այդպիսի հարկեր վճարելու, գանձելու կամ հավաքելու որևէ պարտավորությունից: Բանկն այդպիսի հարկերը չի փոխհատուցում:

8. Սույն հոդվածի 6-րդ կետը չի կիրառվում Բանկի կողմից վճարվող կենսաթոշակների և տարեկան նպաստների նկատմամբ:

9. Ոչ մի պարտավորություն կամ Բանկի կողմից թողարկվող ոչ մի արժեթուղթ, ինչպես նաև դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով`

ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ,

բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է նշված պարտավորությունների կամ արժեթղթերի թողարկման վայրը, այն արժույթը, որով դրանք թողարկվել են, և, որոնք ենթակա են վճարման կամ վճարվում են, և կամ Բանկին պատկանող որևէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը:

10. Բանկի կողմից երաշխավորված ոչ մի պարտավորություն կամ արժեթուղթ, ներառյալ դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով`

ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք երաշխավորված են Բանկի կողմից, կամ,

բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմք հանդիսանում է Բանկին պատկանող որևէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը»:

2. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

20 նոյեմբերի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ 20.11.1992
N ՀՕ-42 օրենք