Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2019 թվականի N 127-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 624 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Հանձնաժողովի անդամներից մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության ժամանակ:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. փետրվարի 13-ի

N 127-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

1999 թ. սեպտեմբերի 3-ի

N 544-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    է. Աղաջանյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար     

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

                         

    Կ. Բրուտյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և   զարգացման նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ն. Երիցյան         - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Քոչարյան        - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Գ. Դավթյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության

                         գրասենյակի ղեկավար

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի

                         ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.02.2019
N 127-Ա
Որոշում