Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2019 թվականի N 99-Ն

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն N 1 հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 4 հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հանձնելու պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

7. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին.

3) սույն որոշման N 3 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` նախատեսելով դրույթ այն մասին, որ որոշման N 4 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 15-ի

N 99-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքե- |Ավտոմեքենայի  |Ավտո-|Ձեռք- |Մաշ- |Հաշվե-|Նույնացման համարը|

|ը/կ|նայի      |մակնիշը       |մեքե-|բերման|վա-  |կշռա- |                 |

|   |համարանիշը|              |նայի |արժեքը|ծու- |յին   |                 |

|   |          |              |տարե-|(հազ. |թյու |(մնա- |                 |

|   |          |              |թիվը |դրամ) |նը   |ցոր-  |                 |

|   |          |              |     |      |(տարե|դային)|                 |

|   |          |              |     |      |կան  |արժեքը|                 |

|   |          |              |     |      |12%) |առ 01.|                 |

|   |          |              |     |      |     |01.18թ|                 |

|   |          |              |     |      |     |(հազ. |                 |

|   |          |              |     |      |     |դրամ) |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|1. |173 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E702062177|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|2. |161 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E90J006092|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|3. |163 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E102062451|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|4. |162 BB 01 |Նիսան-Սոննի   |2007 |  5494|  100|     0|JN1CFAN16Z0109666|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|5. |159 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E20J006217|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|6. |119 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E802061135|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|7. |102 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E10J006393|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|8. |174 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E102061896|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|9. |199 BB 01 |Միցուբիշի     |2007 |3160.1|  100|     0|JMYLNV96W8J001487|

|   |          |Պաջեռո        |     |      |     |      |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|10.|216 BB 01 |Միցուբիշի     |2011 | 11000|   84|  1760|MMBJNKB40BD036075|

|   |          |Լ-200         |     |      |     |      |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|11.|149 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E202061924|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|12.|150 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E402061889|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|13.|121 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E002062165|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|14.|177 BB 01 |Վազ-22074     |2007 |  2809|  100|     0|XTA21074072570657|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|15.|108 BB 01 |Հյունդաի Ն-100|2003 | 13500|  100|     0|KMJFD27G83K552832|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|16.|222 BB 01 |ԲՄՎ 735i      |2002 | 27000|  100|     0|WBAGL41080DL85292|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|17.|046 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E40J006176|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|18.|037 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E30J006279|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|19.|067 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBN58EXOJ005937|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|20.|053 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E50J005876|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|21.|179 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   84|1348.8|JTNBH58E00J006000|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|22.|039 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2007 |  6800|  100|     0|JTNBV58E002062439|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|23.|081 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E50J006106|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|24.|086 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E10J005969|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|25.|214 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E60J006356|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|26.|178 BB 01 |Միցուբիշի     |2011 | 11000|   84|  1760|MMBJNKB40BD036072|

|   |          |Լ-200         |     |      |     |      |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|27.|139 BB 01 |ՇԵՎՐՈԼԵ       |1998 |103698|  100|     0|1GCHG35R6W1071312|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|28.|098 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2011 |    84|   84|1348.8|JTNBH58E70J008438|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 15-ի

N 99-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքե- |Ավտոմեքենայի  |Ավտո-|Ձեռք- |Մաշ- |Հաշվե-|Նույնացման համարը|

|ը/կ|նայի      |մակնիշը       |մեքե-|բերման|վա-  |կշռա- |                 |

|   |համարանիշը|              |նայի |արժեքը|ծու- |յին   |                 |

|   |          |              |տարե-|(հազ. |թյու |(մնա- |                 |

|   |          |              |թիվը |դրամ) |նը   |ցոր-  |                 |

|   |          |              |     |      |(տարե|դային)|                 |

|   |          |              |     |      |կան  |արժեքը|                 |

|   |          |              |     |      |12%) |առ 01.|                 |

|   |          |              |     |      |     |01.18թ|                 |

|   |          |              |     |      |     |(հազ. |                 |

|   |          |              |     |      |     |դրամ) |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|1. |032 BB 01 |Ռենո-Լոգան    |2015 |  5280|   12|4646.4|X7LLSRB2HFH749047|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|2. |143 BB 01 |ՈՒԱԶ-Պիկապ    |2015 |7477.7|   36|4785.7|XTT236320F1048460|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|3. |155 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2010 |  8430|   96| 337.2|JTNBH58E60J005921|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|4. |141 BB 01 |ՈՒԱԶ-Պիկապ    |2015 |7477.6|   36|4785.7|XTT236320F1048450|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|5. |061 BB 01 |ՈՒԱԶ-Պատրիոտ  |2015 |6829.1|   36|4370.6|XTT316300F1048432|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 15-ի

N 99-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքե- |Ավտոմեքենայի  |Ավտո-|Ձեռք- |Մաշ- |Հաշվե-|Նույնացման համարը|

|ը/կ|նայի      |մակնիշը       |մեքե-|բերման|վա-  |կշռա- |                 |

|   |համարանիշը|              |նայի |արժեքը|ծու- |յին   |                 |

|   |          |              |տարե-|(հազ. |թյու |(մնա- |                 |

|   |          |              |թիվը |դրամ) |նը   |ցոր-  |                 |

|   |          |              |     |      |(տարե|դային)|                 |

|   |          |              |     |      |կան  |արժեքը|                 |

|   |          |              |     |      |12%) |առ 01.|                 |

|   |          |              |     |      |     |01.18թ|                 |

|   |          |              |     |      |     |(հազ. |                 |

|   |          |              |     |      |     |դրամ) |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|1. |167 BB 01 |Միցուբիշի     |2013 | 12940|   60|  5176|MMBJNKB40DD032108|

|   |          |Լ-200         |     |      |     |      |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|2. |061 SS 05 |Տոյոտա-Կորոլլա|2013 |  8375|   60|  3350|NMTBT0JE10R002457|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|3. |169 BB 01 |Միցուբիշի     |2011 | 11000|   84|  1760|MMBJNKB40BD036023|

|   |          |Լ-200         |     |      |     |      |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|4. |005 BB 01 |Տոյոտա-Կորոլլա|2013 |  8375|   60|  3350|NMTBT0JE10R002197|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|5. |156 BB 01 |ՈՒԱԶ-Պիկապ    |2015 |7077.2|   36|4529.4|XTT236320F1048449|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|6. |182 BB 01 |ՈՒԱԶ-Պիկապ    |2015 |7077.2|   36|4529.4|XTT236320F1048456|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 15-ի

N 99-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքե- |Ավտոմեքենայի  |Ավտո-|Ձեռք- |Մաշ- |Հաշվե-|Նույնացման համարը|

|ը/կ|նայի      |մակնիշը       |մեքե-|բերման|վա-  |կշռա- |                 |

|   |համարանիշը|              |նայի |արժեքը|ծու- |յին   |                 |

|   |          |              |տարե-|(հազ. |թյու |(մնա- |                 |

|   |          |              |թիվը |դրամ) |նը   |ցոր-  |                 |

|   |          |              |     |      |(տարե|դային)|                 |

|   |          |              |     |      |կան  |արժեքը|                 |

|   |          |              |     |      |12%) |առ 01.|                 |

|   |          |              |     |      |     |01.18թ|                 |

|   |          |              |     |      |     |(հազ. |                 |

|   |          |              |     |      |     |դրամ) |                 |

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|1. |125 BB 01 |ՈՒԱԶ-Պատրիոտ  |2015 |7215.4|   36|4617.9|XTT316300F1048375|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|2. |122 BB 01 |ՈՒԱԶ-Պատրիոտ  |2015 |6761.5|   36|4327.3|XTT316300F1048354|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|3. |184 BB 01 |ՈՒԱԶ-Պիկապ    |2015 |7077.2|   36|4529.4|XTT236320F1048196|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|4. |185 BB 01 |ՈՒԱԶ-Պիկապ    |2015 |7077.2|   36|4529.4|XTT236320F1048451|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|5. |228 BB 01 |ՈՒԱԶ-Պատրիոտ  |2015 |6829.1|   36|4370.6|XTT316300F1048034|

|___|__________|______________|_____|______|_____|______|_________________|

|6. |229 BB 01 |ՈՒԱԶ-Պատրիոտ  |2015 |6829.1|   36|4370.6|XTT316300F1048334|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2019
N 99-Ն
Որոշում