Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2019 թվականի N 109-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի Դանիել Վարուժանի փողոցի N 22 հասցեում գտնվող` 1860.26 քառ. մետր մակերեսով` կարգավիճակը չորոշված շինությունները (իրավունքի պետական գրանցման վկայական` N 090320017-04-0017) և 0.42 հեկտար մակերեսով հողամասը` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև ջրահեռացման համակարգը` համաձայն N 2 հավելվածի, 82312133 դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեից և նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միջոցների հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` նվիրատվությամբ հանձնված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Փարաքարի համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել համապատասխան վերաբաշխում.

2) Փարաքարի համայնքի կոյուղագծերի մաքրման կայանի վերականգնման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունից սուբվենցիա ստանալու նպատակով սահմանված կարգով ներկայացնել համապատասխան հայտ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 15-ի

N 109-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՓՈՂՈՑԻ N 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ

 

1. Հողամաս` 0.42 հա:

2. Շինություններ`

2.1. ճաղավանդակ-դիտահոր` հ=5.5 մ, D=1.5 մ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով, մետաղյա կափարիչով, մետաղյա ճախարակով և մետաղյա ճոպանով (10 մ), մետաղական ցանցերով (2 հատ), մետաղական աստիճանով.

2.2. խորքային պոմպակայան` հ=5.8 մ, D=1.0 մ, պոմպ Q=6 լ/վ, հ=10.5 մ, P=1.75 կՎտ.

2.3. օդամղիչ կայան` 2-րդ հարկում պահակասենյակով, երկրորդ հարկ բարձրացող մետաղյա աստիճաններով: Մետաղական դուռ (2 հատ), մետաղապլաստե պատուհաններ (4 հատ), էլեկտրական մատակարարման և լուսավորության սարքերով: Օդամղիչ (իտալական արտադրության, Q=2.9 խմ/րոպե, P=5.5 կՎտ), ավտոմատ կառավարման վահանակ.

2.4. նախնական մաքրման օդավորվող կենսաբանական լճակ` Տ=1128 քառ. մետր, խորությունը` 3.0 մ, ջրամեկուսիչ պոլիէթիլենային թաղանթով (երկաթբետոնե 8 սմ ենթաշերտի վրա): Օդատար կոլեկտոր (պոլիէթիլենային խողովակ` D=160 մմ, 250 գծմ, գնդային փականներով` DN 65` 8 հատ), օդամղիչ անցքավոր խողովակներ (D=75 մմ, 15 գծմ` 8 հատ, ընդամենը` 120 գծմ), խողովակի պողպատե հենարաններ` 17 հատ, պոմպակայանից մղման պոլիէթիլենային խողովակ (D=75 մմ, 30 գծմ), մետաղյա բաշխիչ կիսախողովակ` 2 ջրթափով, պոլիէթիլենային հավաքող կիսախողովակ` 10 գծմ.

2.5. հորիզոնական պարզարան` երկաթբետոնե պատերով և հատակով, Տ=71 քառ. մետր, խորությունը` 2.0 մ, մետաղյա երկկողմանի ճախարակով.

2.6. վերջնական մաքրման կենսաբանական լճակ` Տ=653 քառ. մետր, խորությունը` 1.0-2.0 մ, ջրամեկուսիչ պոլիէթիլենային թաղանթով.

2.7. տղմահրապարակներ` 6 հատ` Sընդհ.=280 քառ. մետր, տղմաջրի կուտակման ե/բ հորով, տղմաջրի մատակարարման և հեռացման (անցքավոր) խողովակաշարով.

2.8. բակային զուգարան` 4.1 քառ. մետր, քարե պատերով, մետաղապլաստե դռնով, ջրի բաքով` 100 լ, լվացարանով.

2.9. մետաղական ցանկապատ` հ=2 մ, Լ=232 մ, 3 մետաղական դարպասով և մեկ մետաղական դռնակով.

2.10. էլեկտրասնուցման օդային գիծ` 240 գծմ, ե/բ հենասյուներով (6 հատ, որից 3-ը` թեքաններով) և էլեկտրական վահանակով.

2.11. մաքրված կոյուղաջրի հեռացման պոլիէթիլենային խողովակաշար` (D=200 մմ, 150 գծմ), ճանապարհի հատման հատվածում մետաղական պատյան` խողովակով (D=500 մմ, 6 գծմ), ստուգիչ մետաղական դիտահորերով (5 հատ):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 15-ի

N 109-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐԻ

 

Գույքի գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքարի համայնք

Գույքի երկարությունը`

    1. Կավե խողովակաշար                    - d=300 մմ - 1650 գծմ.

    2. Թուջե խողովակաշար                   - d=200 մմ - 5000 գծմ.

    3. PE խողովակաշար                      - d=200 մմ - 1550 գծմ.

    4. Թուջե խողովակաշար                   - d=100 մմ - 6950 գծմ.

    5. Երկաթբետոնե խողովակաշար             - d=2000 մմ - 2270 գծմ.

    6. PE խողովակաշար                      - d=150 մմ - 2400 գծմ.

    Ընդհանուր կոյուղագծեր`                 - 19820 գծմ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2019
N 109-Ա
Որոշում