ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2019 թվականի N 163-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 906-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 906-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. փետրվարի 21-ի
N 163-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հուլիսի 2-ի
N 906-Ա որոշման
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Եղոյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Սիմոնյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Մ. Ադամյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի տեղակալ
Ա. Քամալյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Բ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական
մարմնի ղեկավար
է. Խուրշուդյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմնի ղեկավար
Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության պետ
Տ. Գալստյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
պայմանագրերի և իրավունքի վարչության պետ
Վ. Սիմոնյան - Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության
առևտրական կցորդ»: