Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2019 թվականի N 119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 708 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի`

i

1) ամբողջ տեքստում «ԲՈՀ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԲՈԿ» բառով.

i

2) 19-րդ կետի 3-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:».

3) NN 1 և 2 ձևերում`

i

ա. «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով,

բ. «ՀՀ ԲՈՀ» բառերը փոխարինել «ԲՈԿ» բառով,

գ. «Վիսշեյ ատտեստացիօննօյ կօմիսսիի ՌԱ» բառերը փոխարինել «Վիսշեգօ ատտեստացիօննօգօ կօմիտետա» բառերով,

դ. «Commission» բառը փոխարինել «Committee» բառով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Գիտական կոչումների դիպլոմների նմուշները հաստատելու մասին» N 708 որոշման NN 1 և 2 ձևերում`

1) «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով.

2) «Վիսշեյ ատտեստացիօննօյ կօմիսսիեյ» բառերը փոխարինել «Վիսշիմ ատտեստացիօննիմ կօմիտետօմ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» N 615 որոշմամբ հաստատված կարգի`

i

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով.

i

2) ամբողջ տեքստում «ԲՈՀ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԲՈԿ» բառով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2019
N 119-Ն
Որոշում