Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2019 թվականի N 27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկայի`

i

1) 1-ին պարբերությունում, հավելվածի N 1 աղյուսակում և 2-րդ կետի 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «30» թվով.

2) 1-ին պարբերությունում «2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն» բառերը փոխարինել «2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն» բառերով, իսկ «1), 2) և 3)» բառերը «1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ» բառերով.

3) 1.3 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

ԱՀ

«U = -------- W

 

որտեղ` W-ն առաքվող էլեկտրական էներգիայի քանակն է:».

4) 2.2 կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

i

5) 2.4 կետից հանել «NN 1, 2, 3» թվերը.

i

6) 4.6 կետում «2004 թվականի մայիսի 12-ի N 56-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի» բառերը փոխարինել «2010 թվականի հուլիսի 14-ի N 365-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի» բառերով.

i

7) հավելվածի 4-րդ կետում «դրվածքային» բառը փոխարինել «տեղակայված» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.02.2019
N 27-Ն
Որոշում