Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
28 դեկտեմբերի 2018 թ. 28 դեկտեմբերի 2018 թ.
թիվ 640-Ն թիվ 802-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 147-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 2770-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2770-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանում (այսուհետ` Համատեղ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

i

1. Համատեղ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

28 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 640-Ն հրամանով

 

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

28 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 802-Ն հրամանով

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Հարկային մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ` Ծառայություն) պարտապանի գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործընթացը:

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ստորև նշված հասկացությունները սույն Հրամանում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ`

1) Հարկ վճարող` հարկային օրենսդրության համաձայն չկատարված հարկային պարտավորություն ունեցող անձ.

2) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.

3) Հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին.

4) Ծառայություն` դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմին.

5) էլեկտրոնային հաղորդագրություն` ձևավորված էլեկտրոնային հաղորդագրություն, որն ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը.

6) Հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր: Սույն կարգով սահմանված գործառույթների հետ կապված փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները`

ա. Թիվ 1 հաղորդագրություն` Ծառայության կողմից հարցում,

բ. Թիվ 2 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից հարցման պատասխանի տրամադրում,

գ. Թիվ 3 հաղորդագրություն` Ծառայության կողմից տվյալների ստացման հաստատում,

դ. Թիվ 4 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից սխալի մասին հաղորդագրություն

6) էլեկտրոնային համակարգ` կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն, որն ապահովում է Հարկային մարմնի և Ծառայության միջև տվյալների փոխանակման գործընթացի իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՐՑՈՒՄ

 

2. Ծառայությունը Հարկային մարմնին ուղարկում է թիվ 1 հաղորդագրություն:

3. Այն դեպքում, երբ Ծառայության կողմից ուղարկված թիվ 1 հաղորդագրության մեջ կան թերություններ, Հարկային մարմինը մերժում է այդ հաղորդագրությունը (թիվ 4 հաղորդագրություն):

Ընդ որում, յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման (ուղարկման) պահ է համարվում` այդ հաղորդագրության ընդունման (ուղարկման) մասին համակարգում ձևավորված էլեկտրոնային գրառումը կատարելու ամսաթիվը, ժամը (ժամը/րոպեն), որի վերաբերյալ կարող է ձևավորվել ներքին հաղորդագրություն:

 

ԳԼՈՒԽ 3. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

4. Ծառայության և Հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանցումը կատարվում է առցանց ռեժիմով` ՎԵԲ ծառայության միջոցով:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

5. Ծառայության կողմից ուղարկվող թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

I) Իրավաբանական անձի դեպքում

. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

. Ժամանակահատված

2) Ֆիզիկական անձի դեպքում

. Հանրային ծառայության համարանիշներ (ՀԾՀ), կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար

. Ժամանակահատված

6. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Իրավաբանական անձի դեպքում

. Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

. Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակը (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

. Գործունեության ոլորտ/ներ` դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված տվյալներ, տեսակարար կշիռ):

. Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):

. Տնօրենի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

. Հաշվապահի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

. Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ հասցե օբյեկտների, ըստ հաշվարկային փաստաթղթերի, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության):

. Ընկերության բանկային հաշվեհամարները:

. ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):

. ՀԴՄ/ների ֆիսկալ հասույթները:

. ՀԴՄ/ների կարգավիճակի ամսաթվերը:

. Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում):

. Հասույթի գրքեր (առկայության դեպքում):

. Առաքման գրքեր (առկայության դեպքում):

. Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):

. Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում):

2) Ֆիզիկական անձի դեպքում.

2.1) Ֆիզիկական անձ հարկ վճարող.

. Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

. Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

. Գործունեության ոլորտ/ներ` դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված ոլորտ, տեսակարար կշիռ):

. Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):

. Տնօրենի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

. Հաշվապահի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից` անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

. Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ օբյեկտների, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության հասցե):

. Ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարները:

. ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):

. Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում):

. Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):

. Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում):

2.2) Վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատող ֆիզիկական անձ.

. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

. Հարկային գործակալ հանդիսացող հարկ վճարող/ների տվյալներ (ՀՎՀՀ, անվանում, թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

. Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի աշխատանքային հարաբերության սկիզբ և ավարտ (առկայության դեպքում):

. Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի պաշտոնը (առկայության դեպքում):

. Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի եկամուտները` ըստ հարկային գործակալների և ըստ ամիսների:

7. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 4 հաղորդագրությունը պարունակում է սխալների մասին տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն կարգում նշված պահանջների կատարումն ուժի մեջ են մտնում հրամանը ստորագրելուց երկու ամիս հետո:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
28.12.2018
N 640-Ն
Համատեղ հրաման