Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

16 նոյեմբերի 2018 թվականի թիվ 12-Լ

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել` պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
ոստիկանության գնդապետ

Վ.Օսիպյան


2018 թ. նոյեմբերի 16
Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2018 թվականի նոյեմբերի 16-ի

թիվ 12-Լ հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

    «__» ________ 20 թ.                                   ք. երևան

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Մի կողմից` ՀՀ Ոստիկանությունը, ի դեմս` ____________________________

______________________________________________________________________

          (պաշտոնատար անձի պաշտոնը, զինկոչումը (դասային աստիճանը)

______________________________________________________________________

                    (անունը, հայրանունը և ազգանունը)

և քաղաքացի (զինծառայող) _____________________________________________

(քաղաքացու (զինծառայողի) զինկոչումը, անունը, հայրանունը և ազգանունը,

______________________________________________________________________

                       ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

______________________________________________________________________

                   անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

(այսուհետև` Զինծառայող) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը այն մասին, որ Զինծառայողը _____ ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության է

(ժամկետը) անցնում ՀՀ ոստիկանությունում:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2. Զինծառայողը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրի հիման վրա իրավունք ունի`

1) Ոստիկանությունից պահանջելու նշանակվել իր ստացած մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխանող պաշտոնի,

2) ստանալ կոմունալ-կենցաղային բավարար պայմաններ, զինվորական հանդերձանք, անվճար բուժսպասարկում, դրամական ապահովություն և սոցիալական երաշխիքներ,

3) օգտվել զինծառայողների համար նախատեսված այլ իրավունքներից:

3. Զինծառայողը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրի հիման վրա պարտավոր է`

1) սույն պայմանագրով նախատեսված ժամկետում անցնել պայմանագրային զինվորական ծառայություն,

2) ղեկավարվել ՀՀ օրենքներով, ԶՈՒ-կանոնադրություններով (կանոնագրքերով) և այլ իրավական ակտերով, բարձր պահել զինծառայողի պատիվը և բարի անունը,

3) կատարել զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված և իրավական ակտերով նախատեսված պարտականություններ:

4. Ոստիկանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրի հիման վրա իրավունք ունի`

1) Զինծառայողից պահանջել սույն պայմանագրով նախատեսված ժամկետում անցնել պայմանագրային զինվորական ծառայություն,

2) Զինծառայողին նշանակել համապատասխան (այդ թվում ցածր) պաշտոնի, ազատել զբաղեցրած պաշտոնից, թողնել կադրերի տրամադրության տակ, տեղափոխել կամ գործուղել ծառայության նոր վայր, իջեցնել զինվորական կոչումը և այլն,

3) Զինծառայողի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, կասեցնել կամ վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագիրը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

5. Ոստիկանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրի հիման վրա պարտավոր է`

1) Զինծառայողին ապահովել անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմաններով, զինվորական հանդերձանքով, անվճար բուժսպասարկմամբ, դրամական ապահովությամբ և սոցիալական երաշխիքներով,

2) Զինծառայողին նշանակել որակավորմանը համապատասխանող պաշտոնի, ապահովել անհրաժեշտ պայմաններ որակավորման բարձրացման և առաջխաղացման համար, շնորհել համապատասխան զինվորական կոչումներ,

3) իրականացնել Զինծառայողի` ծառայության առանձնահատկություններից բխող իրավունքների ապահովումը:

3. Կողմերի պատասխանատվությունը, վեճերի լուծումը, պայմանագրի գործողության ժամկետը, պայմանագրի կասեցումը և վաղաժամկետ դադարեցումը

6. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև ըստ վերադասության կամ դատական կարգով:

7. Սույն պայմանագրի պայմանների խախտման համար կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելուց հետո`

______________________________________________________________________

(հրամանն արձակող պաշտոնատար անձը, հրամանի համարը և ամսաթիվը)

_____________________________________ հրամանով հայտարարվելու օրվանից:

9. Սույն պայմանագիրը կարող է կասեցվել կամ վաղաժամկետ դադարեցվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

10. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ, առաջին օրինակը կարվում է Զինծառայողի անձնական գործում, երկրորդը` տրվում է Զինծառայողին:

 

4. Կողմերի վավերապայմանները

 

            ԶԻՆԾԱՌԱՅՈՂ                           ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    __________________________             __________________________

    (քաղաքացու (Զինծառայողի) անվան        (պաշտոնատար անձի զինկոչումը,

    __________________________             __________________________

    ու հայրանվան սկզբնատառերը,            անվան ու հայրանվան սկզբնատառերը,

    ազգանունը)                            ազգանունը)

    __________________________             __________________________

        (ստորագրությունը)                       (ստորագրությունը)

                                           կ. տ.

    «____» ___________ 20 թ.               «____» ___________ 20 թ.

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
16.11.2018
N 12-Լ
Հրաման