Սեղմել Esc փակելու համար:
{11.03.2019 - 05.12.2023} «ՄԵՏՐՈՊՈԼԻՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.03.2019 - 05.12.2023} «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2019  -ից մինչեւ   05.12.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 11.03.2019 - 05.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 04-Ն

 

i

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

i

2. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

i

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 04-Ն որոշման

 

ՁԵՎ 1-էլեկտրո

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 Թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա ապրիլի 1-ը                                            |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության տեսակի հիմնական ծածկագիրը     [][][][][]      |

|                               (լրացվում է համաձայն ՏԳՏԴ դասակարգչի) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|          Ցուցանիշի անվանումը        | Տողի |  Չափի միավորը  |Ցուցա- |

|                                     |համարը|                |նիշի   |

|                                     |      |                |մեծու- |

|                                     |      |                |թյունը |

|_____________________________________|______|________________|_______|

|                  Ա                  |   Բ  |      Գ         |     1 |

|_____________________________________|______|________________|_______|

|Փոխադրվել են ուղևորներ               |110   |հազար ուղևոր    |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ուղևորաշրջանառությունը               |120   |հազար ուղևոր-կմ |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ուղևորների  փոխադրումներից ստացված   |130   |հազար դրամ      |       |

|հասույթը (առանց ավելացված արժեքի     |      |                |       |

|հարկի)                               |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ուղևորների  փոխադրումների հետ կապված |140   |-»-             |       |

|ծախսերը                              |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ուղևորատար  շարժակազմի քանակը տարվա  |150   |հատ             |       |

|վերջին                               |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Տրոլեյբուսի շարժակազմի վազքը         |160   |հազար մեքենա-կմ |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ճոպանուղու շարժակազմի վազքը          |170   |հազար վագոն-կմ  |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Մետրոպոլիտենի ուղևորատար  վագոնների  |180   |հազար վագոն-կմ  |       |

|վազքը                                |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Մետրոպոլիտենի ուղևորատար  գնացքների  |190   |հազար գնացք-կմ  |       |

|վազքը                                |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ուղևորատար  շարժակազմի (գնացքների)   |200   |հազար մեքենա    |       |

|շարժման մեջ գտնվելու ժամանակը        |      |(վագոն, գնացք) -|       |

|                                     |      |ժամեր           |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Տրոլեյբուսային երթուղիների քանակը    |210   |միավոր          |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Մետրոպոլիտենի կայարանների թիվը տարվա |220   |հատ             |       |

|վերջին                               |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ճանապարհների (գծերի) բացված          |230   |կմ              |       |

|երկարությունը միակողմանի հաշվարկով   |      |                |       |

|տարվա վերջին                         |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Ուղևորատար  ճանապարհների (գծերի)     |240   |-»-             |       |

|շահագործական երկարությունը երկկողմանի|      |                |       |

|(երկգծային) հաշվարկով տարվա վերջին   |      |                |       |

|_____________________________________|______|________________|_______|

|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը  |250   |մարդ            |       |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար            ___________________________ _______________________

                            (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր  ___________________________ _______________________

    հաշվապահ կամ այլ        (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

լիազորված անձ)

 

«___»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 04-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով, ճոպանուղով և տրոլեյբուսային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

6. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

7. «Ուղևորաշրջանառությունը» (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:

8. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը» (տող 130) (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:

9. «Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը» (տող 140) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):

10. «Ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջին» (տող 150) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների, մետրոպոլիտենի և ճոպանուղու վագոնների այն քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

11. «Ուղևորատար շարժակազմի վազքը» (տող 160 և 170) ցուցանիշը որոշվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով (վագոն (մեքենա)-կմ):

12. «Մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքը» (տող 180) ցուցանիշը որոշվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:

13. «Մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների վազքը» (տող 190) ցուցանիշը որոշվում է բոլոր գնացքների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:

14. «Ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը» (տող 200) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:

15. «Տրոլեյբուսային երթուղիների քանակը» (տող 210) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:

16. «Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջին» (տող 230) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս: Շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 230 տողում:

17. «Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին» (տող 240) ցուցանիշը ներառում է ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը` ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:

18. Հաշվետվության 250 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 04-Ն
Որոշում