Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) 2-րդ կետը «ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն)» բառերից հետո լրացնել «և (կամ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հանդիսանում են ջրօգտագործման փաստացի ծավալներ` ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:».

i

3) 4-րդ կետը «գործակալության» բառից հետո լրացնել «և (կամ) տեսչական մարմնի» բառերով.

4) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է` խողովակների համար` դրանց կտրվածքի մակերեսը, բաց հունով ջրանցքների համար` ջրահոսքի հունի միջինացված լայնակի կտրվածքի մակերեսը.».

i

5) 5.1-ին կետից հանել «կամ հիդրոտուրբինի» բառերը, իսկ 1-ին ենթակետից` «կՎտ/ժամ» բառերը,

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով`

i

«5.2. Ջրամատակարարման համակարգում հիդրոտուրբինի առկայության դեպքում` հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի հոսքի մեծությունը հաշվարկել հետևյալ բանաձևով`

Q = E/9,81 x /\Hxtxղտxղգ,

որտեղ Q-ն ջրի հոսքն է (խմ/վ), E-ն` փաստացի արտադրված էլեկտրաէներգիան (կՎտ/ժամ), /\H-ը հաշվարկային ճնշումն է (մ), t-ն գեներատորի աշխատած ժամանակահատվածը (ժամ), ղտ` տուրբինի օգտակար գործողության գործակիցը, ղգ` գեներատորի օգտակար գործողության գործակիցը, իսկ 9.81-ը` ազատ անկման արագացումը (g=9,8մ/վրկ2):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 19

ք. Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2019
N 225-Ն
Որոշում