ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2019 թվականի N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 18
ք. Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. մարտի 18-ի
N 268-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2015 թ. օգոստոսի 18-ի
N 760-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)
Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
առաջին տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման ե ներդրումների նախարարի
տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Առաքելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քրեական արդարադատության ոլորտում և զինված
ուժերում մարդու իրավունքների պաշտպանության
դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի
տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի
քարտուղար)
Հ. Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության
Ս. Ավետիսյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ քննչական
կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության
գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի
գրասենյակի անվտանգային քաղաքականության և
հիմնարար փաստաթղթերի վարչության պետական,
հասարակական անվտանգության բաժնի պետ»: