ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2019 թվականի N 274-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 427-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 19
ք. Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի մարտի 19-ի
N 274-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2016 թվականի մայիսի 23-ի
N 427-Ա որոշման
ԿԱԶՄ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սմբատ Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Արմեն Ավթանդիլյան - ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ (համաձայնությամբ)
Դավիթ Զարգարյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի
պահեստազորի զինվորների և սերժանտների հաշվառման,
ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ
(համաձայնությամբ)
Արթուր Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար)
Կարապետ Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության բնակչության պաշտպանության և աղետների
հետևանքների վերացման կազմակերպման վարչության
տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարար ծառայության
գնդապետ
Բելլա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
բժշկասոցիալական փորձաքննության գործակալության
վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնակատար
Հովիկ Բալյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական
օգնության քաղաքականության վարչության
հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության
բաժնի բժիշկ-հանրային առողջության մասնագետ
Գևորգ Վարդանյան - «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ):»: