Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 394-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 732-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի, ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 705-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 20 ենթակետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումների շնորհման ներկայացնելու ներքին ընտրության ընթացակարգը` համաձայն հավելվածի.

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների շնորհման ներկայացնելու ընտրության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» N 732-Ա հրամանը.

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի վրա.

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարին:

 

Հայաստանի Հանրապետության

    մշակույթի նախարար            Լ. Մակունց

 

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

«___» «_____» 2018 թ.

N 394-Ա հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգը սահմանում է մշակույթի և արվեստի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման և պատվավոր կոչումների շնորհման (այսուհետ` պարգևատրում) մասին ՀՀ մշակույթի նախարարություն (այսուհետ` նախարարություն) առաջարկությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը և ժամկետները:

2. Սույն ընթացակարգով սահմանված գործընթացն իրականացվում է նախարարության տվյալ ոլորտը համակարգող կառուցվածքային ստորաբաժանման` ժամանակակից արվեստի վարչության (այսուհետ` վարչություն) կողմից:

3. Սույն ընթացակարգով սահմանված գործընթացի փաստաթղթաշրջանառությունը կարգավորվում է ՀՀ մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) 2010 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 220-Ն հրամանով հաստատված կարգով:

 

II. ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Պարգևատրման առաջարկություններ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, նախարարությունը սեփական նախաձեռնությամբ և ենթակա մարմինները:

5. Պարգևատրման առաջարկությունների ներկայացման համար ժամկետներ չեն սահմանվում, բացառությամբ տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված առաջարկությունների, որոնք ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն երեք ամիս առաջ:

6. Պարգևատրման առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պարգևատրման հիմնավորումը, պարգևատրման ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական և այլ կոչումներ, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը:

7. Պարգևատրման առաջարկությանը կցվում են`

1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի մատուցած ծառայությունները.

2) պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը.

3) պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը.

8. Կոլեկտիվների պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է`

1) պարգևատրման հիմնավորումը.

2) պարգևատրվող կոլեկտիվի անվանումը.

9. Կոլեկտիվների պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են`

1) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի գործունեությունը և պատմությունը, որտեղ նշվում են Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները.

2) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի հիմնադրման կամ կազմավորման տարեթիվը, գործունեության վայրը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարություն մուտքագրված` պարգևատրման յուրաքանչյուր առաջարկություն նախարարի գրավոր հանձնարարությամբ տրվում է վարչությանը:

11. Վարչությունը 5 օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված առաջարկությունները, ամփոփում, կազմում պարգևատրման թեկնածուների ցանկ և ներկայացնում է նախարարին` հաստատման, որն, իր հերթին, անհրաժեշտության դեպքում, կարող է պարգևատրման առաջադրված թեկնածուների ներկայացման հարցը քննարկել մշակույթի բնագավառի գործիչների, մասնագիտական խմբերի, միավորումների, կամ հատուկ ստեղծված խորհրդակցական հանձնաժողովի ներգրավմամբ:

12. Պարգևատրման թեկնածուների ցանկի հաստատումից հետո, չորս աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
02.08.2018
N 394-Ա
Հրաման