Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 742-Լ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2019 թվականի N 322-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 742-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 742-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ ենթակետով.

«21) գիտատեխնիկական ապահովման և գյուղատնտեսական գործունեության խորհրդատվական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».

2) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժինը վերակազմավորել գիտության և խորհրդատվության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

3) ստեղծել գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.

4) այդ կապակցությամբ`

ա. որոշման 31-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8) գիտության և խորհրդատվության վարչություն»,

i

բ. որոշման 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին ենթակետով.

«3.1) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 28

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.03.2019
N 322-Լ
Որոշում