Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 170-Ն

 

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան`

1. Սահմանել վերակազմակերպումից և (կամ) կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. մարտի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2019 թ. մարտի 29-ի

N 170-Ն որոշման

 

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածով նախատեսված մարմինների (այսուհետ` համապատասխան մարմին) վերակազմակերպումից և (կամ) կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները:

2. Վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված` հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, ինչպես նաև պաշտոններում վերանշանակման կամ ազատման հետ կապված աշխատանքները սույն հավելվածով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը` օրենքին համապատասխան:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կազմակերպումը սույն հավելվածով նախատեսված կարգով իրականացնում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը կամ օրենքով այդ լիազորությունն իրականացնող պաշտոնատար անձը (այսուհետ` գլխավոր քարտուղար):

4. Համապատասխան մարմնի վերակազմակերպումն իրականացվում է միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման կամ վերակազմավորման ձևերով:

5. Կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակներով: Կառուցվածքային փոփոխություն է նաև կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ներքին կառուցվածքային միավորի փոփոխությունը, որն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանման փոփոխության համար սույն հավելվածով նախատեսված ընթացակարգով: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

6. Համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման անվանումները, առանց կառուցվածքային փոփոխություն իրականացնելու, կարող են փոփոխվել, որն աշխատանքային հարաբերությունների դադարման հիմք չէ: Տվյալ դեպքում օրենքով սահմանված կարգով կազմվում և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ` քաղաքացիական ծառայության գրասենյակ) համաձայնեցմանն են ներկայացվում անվանափոխությամբ պայմանավորված պաշտոնների անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ:

7. Գրասենյակի կառուցվածքային փոփոխությունը և անվանափոխությունն իրականացվում են կառուցվածքային ստորաբաժանման փոփոխության համար սույն հավելվածով նախատեսված ընթացակարգով:

8. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկություններով պայմանավորված`

1) համապատասխան մարմինների միաձուլում է համարվում երկու կամ ավելի համապատասխան մարմինների միաձուլմամբ նոր համապատասխան մարմնի ստեղծումը` նոր ստեղծվող մարմնին միաձուլվող համապատասխան մարմինների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող համապատասխան մարմինների գործունեության դադարմամբ.

2) համապատասխան մարմինների միացում է համարվում մեկ կամ մի քանի համապատասխան մարմինների միացումը մեկ այլ համապատասխան մարմնին` միացող համապատասխան մարմնի (մարմինների) իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միացող համապատասխան մարմնի (մարմինների) գործունեության դադարմամբ.

3) համապատասխան մարմնի առանձնացում է համարվում համապատասխան մարմնի կազմից նոր համապատասխան մարմնի (մարմինների) ստեղծումը` նոր ստեղծվող համապատասխան մարմնին (մարմիններին) վերակազմակերպվող համապատասխան մարմնի իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմակերպվող համապատասխան մարմնի գործունեության դադարման.

4) համապատասխան մարմնի բաժանում է համարվում համապատասխան մարմնի բաժանումը երկու կամ ավելի նոր ստեղծվող համապատասխան մարմինների` համապատասխան իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և բաժանվող համապատասխան մարմնի գործունեության դադարմամբ.

5) համապատասխան մարմնի վերակազմավորում է համարվում համապատասխան մարմնի կարգավիճակի փոփոխությունը: Համապատասխան մարմնի վերակազմավորման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմավորված համապատասխան մարմնին.

6) կառուցվածքային ստորաբաժանումների միաձուլում է համարվում երկու կամ ավելի կառուցվածքային ստորաբաժանումների միաձուլմամբ նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծումը` նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանմանը միաձուլվող կառուցվածքային ստորաբաժանումների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցմամբ.

7) կառուցվածքային ստորաբաժանումների միացում է համարվում մեկ կամ մի քանի կառուցվածքային ստորաբաժանումների միացումը մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանմանը` միացող կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միացող կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) գործունեության դադարեցմամբ.

8) կառուցվածքային ստորաբաժանման առանձնացում է համարվում կառուցվածքային ստորաբաժանման կազմից նոր կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) ստեղծումը` նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանմանը (ստորաբաժանումներին) կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման.

9) կառուցվածքային ստորաբաժանման բաժանում է համարվում կառուցվածքային ստորաբաժանման բաժանումը երկու կամ ավելի նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանումների` համապատասխան իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և բաժանվող կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցմամբ.

10) կառուցվածքային ստորաբաժանման վերակազմավորում է համարվում կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակի փոփոխությունը: Կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային միավորի վերակազմավորում է համարվում կառուցվածքային ստորաբաժանման ներքին կառուցվածքային միավորի կարգավիճակի փոփոխությունը, որի դեպքում կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքում կարող է (կարող են) ստեղծվել ներքին կառուցվածքային միավոր (միավորներ) կամ կարող է դադարեցվել գործող ներքին կառուցվածքային միավորի (միավորների) գործունեությունը: Կառուցվածքային ստորաբաժանման, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանման ներքին կառուցվածքային միավորի վերակազմավորման դեպքում նրանց իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմավորված կառուցվածքային ստորաբաժանմանը.

11) կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցումը` կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցումն է` առանց իրավունքների և պարտականությունների փոխանցման:

9. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների թվաքանակը, այդ թվում` առանձնացման կամ բաժանման դեպքում նոր ստեղծված համապատասխան մարմինների և վերակազմակերպվող համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների թվաքանակի հանրագումարը չի կրճատվում, ապա վերակազմակերպվող և (կամ) կառուցվածքային փոփոխության ենթարկվող համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին առաջարկվում է օրենքով սահմանված կարգով պաշտոն զբաղեցնել:

10. Կառուցվածքային փոփոխություն իրականացվում է համապատասխանաբար համապատասխան մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության դեպքում:

11. Կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին իր հաստիքային միավորով տեղափոխում է կառուցվածքային փոփոխության չենթարկվող այլ կառուցվածքային ստորաբաժանում` հավասարազոր կամ ավելի ցածր քաղաքացիական ծառայության պաշտոնի, ապա իր հաստիքային միավորով տեղափոխվող քաղաքացիական ծառայողի գրավոր համաձայնությունն անհրաժեշտ է ստանալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի (այսուհետ` պաշտոնների անվանացանկ) և քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերի (այսուհետ` պաշտոնի անձնագիր) նախագծերը քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնելուց առաջ` այն կցելով պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի նախագծերի հաստատման (փոփոխման) վերաբերյալ առաջարկությամբ ներկայացված հիմնավորմանը: Սույն կետով նախատեսված իր հաստիքային միավորով տեղափոխվող քաղաքացիական ծառայողը համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը հաստատվելուց (փոփոխվելուց) հետո օրենքով սահմանված կարգով վերանշանակվում է համապատասխան քաղաքացիական ծառայության պաշտոնին: Եթե վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից և գրանցվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ), ապա այդ կառուցվածքային ստորաբաժանումում տվյալ քաղաքացիական ծառայողը կարող է պաշտոն զբաղեցնել միայն օրենքով նախատեսված մրցութային կարգով:

12. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետը, ապա դիվանագետի գրավոր համաձայնության դեպքում այդ դիվանագետը վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի` մինչև գործուղման ժամկետի ավարտը: Եթե դիվանագետն առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում չի տալիս գրավոր համաձայնություն` առաջարկված պաշտոնում վերանշանակվելու համար, ապա տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է անհատական իրավական ակտ` գործուղված դիվանագետին քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու վերաբերյալ: Անհատական իրավական ակտի ընդունումից հետո քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված դիվանագետի իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

13. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցված է ժամկետային աշխատանքային պայմանագրով, ապա այդ քաղաքացիական ծառայողի գրավոր համաձայնության դեպքում կնքվում է համաձայնագիր` համապատասխան հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոն զբաղեցնելու համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Եթե ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը չի տալիս գրավոր համաձայնություն, կամ առկա չէ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոն, ապա ժամկետային աշխատանքային պայմանագիրն օրենքով սահմանված կարգով լուծվում է:

14. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե առաջանում է քաղաքացիական ծառայողի առաջխաղացման` իր զբաղեցրած պաշտոնի խմբից կամ ենթախմբից ավելի բարձր խմբի կամ ենթախմբի պաշտոն զբաղեցնելու դեպք, ապա այդ քաղաքացիական ծառայողն իր գրավոր համաձայնությամբ կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից, և ազատման օրը նրա հետ կնքվում է քաղաքացիական ծառայության նոր պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր և օրենքով սահմանված կարգով հայտարարվում է մրցույթ` տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:

15. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե քաղաքացիական ծառայողը բացակայում է (արձակուրդի, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ժամանակավոր անաշխատունակության, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում) և տալիս է իր գրավոր համաձայնությունը, ապա քաղաքացիական ծառայողը, առանց աշխատանքի ներկայանալու, վերանշանակվում է վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում առաջարկվող հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի: Եթե վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը բացակայում է, և հնարավոր չէ այդ քաղաքացիական ծառայողին վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում առաջարկվող պաշտոնի կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման մասին տեղեկացնել, ապա անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ քաղաքացիական ծառայողին համապատասխան առաջարկության մասին տեղեկացնում է փոստով` քաղաքացիական ծառայողի կողմից ներկայացված իր վերջին բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը: Առաջարկությունը մերժելու կամ առաջարկությանը չպատասխանելու դեպքում օրենքով նախատեսված վերանշանակման ժամկետի վերջին օրը քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից և իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել կադրերի ռեզերվում:

16. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում, եթե անվանացանկից հանվում է օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն գործուղված քաղաքացիական ծառայողի պաշտոնը, ապա համապատասխան մարմինը նոր անվանացանկում նախատեսում է օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն գործուղված քաղաքացիական ծառայողի պաշտոնին հավասարազոր կամ ցածր պաշտոն: Տվյալ պաշտոնը համարվում է որոշակի ժամկետով թափուր և մինչև գործուղման ժամկետի ավարտը կարող է զբաղեցվել օրենքով սահմանված կարգով: Օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված գործուղման ժամկետի ավարտից հետո գործուղված քաղաքացիական ծառայողին առաջարկվում է նոր անվանացանկով նախատեսված հավասարազոր կամ ցածր պաշտոն: Եթե քաղաքացիական ծառայողը չի տալիս համաձայնություն` առաջարկված պաշտոնում նշանակվելու համար, ապա նա օրենքով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում:

 

2. ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Միաձուլման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից միաձուլման արդյունքում ստեղծված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորությունները` մինչև այդ պաշտոնում օրենքով սահմանված կարգով վերանշանակում կատարելը կամ պաշտոն զբաղեցնելը, իրականացնում է միաձուլվող համապատասխան մարմինների այն գլխավոր քարտուղարը, ով տվյալ պաշտոնում ունի առավել երկար աշխատանքային ստաժ: Այս պայմանի հավասարության դեպքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնողին որոշում է միաձուլման արդյունքում ստեղծված համապատասխան մարմնի ղեկավարը:

18. Միաձուլման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է այն համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, որի գլխավոր քարտուղարն իրականացնում է միաձուլման արդյունքում ստեղծված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորությունները` մինչև նոր ստեղծված համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատողների` օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը:

19. Օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների տվյալները, պաշտոնների անվանացանկը, այդ թվում` այն նոր պաշտոնների ցանկը, որին համապատասխանում են այդ քաղաքացիական ծառայողները:

20. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով ցանկից ընտրում է աշխատողներին, որից հետո այն վերադարձնում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում` համապատասխան հանձնարարականով:

21. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը սույն հավելվածի 20-րդ կետով նախատեսված հանձնարարականի հիման վրա համաձայնություն ստանալու նպատակով համապատասխան քաղաքացիական ծառայողներին տեղեկացնում է առաջարկվող նոր պաշտոնների մասին:

22. Քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը:

23. Սույն հավելվածի 21-րդ կետով նախատեսված առաջարկությանը համաձայնություն տալու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված ժամկետում վերանշանակվում է առաջարկված պաշտոնում` համապատասխան իրավական ակտով:

24. Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված իրավական ակտում նշվում են`

1) քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) նախկինում զբաղեցրած պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

3) վերանշանակման արդյունքում զբաղեցվող պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

4) վերանշանակման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

5) աշխատավարձի չափը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:

25. Քաղաքացիական ծառայողի վերանշանակման վերաբերյալ իրավական ակտում և դրա համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա տվյալներն իրավական ակտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում` կցելով նաև այդ իրավական ակտի և դրա համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:

26. Սույն հավելվածի 21-րդ կետով նախատեսված առաջարկությունը մերժելու կամ սահմանված ժամկետում առաջարկությանը չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված կարգով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է իր դիմումի համաձայն գրանցվել կադրերի ռեզերվում:

27. Միաձուլման եղանակով վերակազմակերպումից հետո համապատասխան մարմինների կադրերի ռեզերվը շարունակում է վարել նոր ստեղծված համապատասխան մարմինը` որպես այդ համապատասխան մարմնի մեկ միասնական կադրերի ռեզերվ:

28. Միացման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից վերակազմակերպման հետ կապված գործողությունների ապահովումն իրականացնում է այն համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը, որին միանում է համապատասխան մարմինը:

29. Միացման եղանակով համապատասխան մարմինների վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է այն համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, որին միանում է այլ համապատասխան մարմինը:

30. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի անվանման և (կամ) կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով կազմում և քաղաքացիական ծառայության գրասենյակ է ներկայացնում միայն համապատասխան մարմնի միացման արդյունքում քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների հետ կապված պաշտոնների անվանացանկի փոփոխությունները և համապատասխան պաշտոնների անձնագրերի նախագծերը, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում: Այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ:

31. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այն համապատասխան մարմնի անվանումը, որին միանում է այլ համապատասխան մարմին, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որին միանում է այլ համապատասխան մարմին, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

32. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի կառուցվածքում, որին միանում է այլ համապատասխան մարմին, ավելանում են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, սակայն համապատասխան մարմնի անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է կառուցվածքում ավելացած նոր կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ համապատասխան մարմնի այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են վերակազմակերպմանը:

33. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այն համապատասխան մարմնի, որին միանում է այլ համապատասխան մարմին, անվանումը, և կառուցվածքում ավելանում են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որին միանում է այլ համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

34. Միացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման արդյունքում օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում այն քաղաքացիական ծառայողների տվյալները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են վերանշանակվել:

35. Սույն հավելվածի 34-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 19-26-րդ կետերով սահմանված կարգով:

36. Միացման եղանակով վերակազմակերպումից հետո միացվող համապատասխան մարմնի կադրերի ռեզերվը շարունակում է վարել այն համապատասխան մարմինը, որին միացել է այդ համապատասխան մարմինը` որպես մեկ միասնական կադրերի ռեզերվ:

37. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից առանձնացվող համապատասխան մարմնի (մարմինների) գլխավոր քարտուղարի լիազորությունները` մինչև այդ պաշտոնը (պաշտոնները) օրենքով սահմանված կարգով զբաղեցնելը, կատարում է այն համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը, որից առանձնանում է (առանձնանում են) համապատասխան մարմինը (մարմինները):

38. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված համապատասխան մարմնի (մարմինների) անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է այն համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, որից առանձնանում է համապատասխան մարմինը` մինչև նոր ստեղծված համապատասխան մարմնի (մարմինների) անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատողների` օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը:

39. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի անվանման և (կամ) կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա վերակազմակերպվող մարմնի գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով կազմում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում միայն վերակազմակերպվող համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը` պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միասին, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում: Այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ:

40. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այն համապատասխան մարմնի անվանումը, որից առանձնանում է այլ համապատասխան մարմին, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

41. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում համապատասխան մարմնի կառուցվածքում, որից առանձնանում է այլ համապատասխան մարմին, գործունեությունը դադարեցնում են կառուցվածքային ստորաբաժանումներ, սակայն համապատասխան մարմնի անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ համապատասխան մարմնի այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են վերակազմակերպմանը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

42. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այն համապատասխան մարմնի, որից առանձնանում է այլ համապատասխան մարմինը, անվանումը և կառուցվածքում գործունեությունը դադարեցնում են կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան մարմինը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

43. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման արդյունքում օրենքով սահմանված կարգով նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում այն քաղաքացիական ծառայողների տվյալները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են վերանշանակվել:

44. Սույն հավելվածի 43-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 19-26-րդ կետերով սահմանված կարգով:

45. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպումից հետո այդ մարմնի կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, իրենց ընտրությամբ, շարունակում են գրանցված մնալ իրենց նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում այն ժամկետով, որով գրանցված էին: Եթե կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողին համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի ընտրության մասին հնարավոր չէ տեղեկացնել, ապա անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ քաղաքացիական ծառայողին համապատասխան առաջարկության մասին տեղեկացնում է քաղաքացիական ծառայողի կողմից ներկայացված իր վերջին բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային փոստի միջոցով` վերակազմակերպման մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նույն կապի միջոցով տեղեկացնում է իր նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի մասին: Առաջարկությանը չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն իրավունքի ուժով շարունակում է գրանցված մնալ այն համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում, որից առանձնացել է համապատասխան մարմինը:

46. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից բաժանման արդյունքում ստեղծված համապատասխան մարմինների գլխավոր քարտուղարների լիազորությունները` մինչև այդ պաշտոններում օրենքով սահմանված կարգով վերանշանակումներ կատարելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը, կատարում է բաժանվող համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը:

47. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է համապատասխան մարմնի` մինչև բաժանումը գործող անձնակազմի կառավարման ստորաբաժանումը` մինչև նոր ստեղծված համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատողների` օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը:

48. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում միաժամանակ երկու կամ ավելի բաժանված համապատասխան մարմինների` օրենքով սահմանված կարգով կազմված պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Եթե բաժանված համապատասխան մարմնի (մարմինների) պաշտոնատար անձը (անձինք) օրենքով սահմանված կարգով վերանշանակվել կամ այդ պաշտոնը (պաշտոնները) զբաղեցվել է (զբաղեցվել են), ապա բաժանված համապատասխան մարմնի (մարմինների)` օրենքով սահմանված կարգով կազմված պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում նոր ստեղծված համապատասխան մարմնի (մարմինների) գլխավոր քարտուղարը:

49. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման արդյունքում ստեղծված համապատասխան մարմինների` օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում այն քաղաքացիական ծառայողների տվյալները, ովքեր համապատասխանում են այդ պաշտոններին:

50. Սույն հավելվածի 49-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 19-26-րդ կետերով սահմանված կարգով:

51. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպումից հետո այդ մարմնի կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, իրենց ընտրությամբ, շարունակում են գրանցված մնալ բաժանման արդյունքում ստեղծված նոր` իրենց նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում` այն ժամկետով, որով գրանցված էին: Եթե կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողին համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի ընտրության մասին հնարավոր չէ տեղեկացնել, ապա անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ քաղաքացիական ծառայողին համապատասխան առաջարկության մասին տեղեկացնում է քաղաքացիական ծառայողի կողմից ներկայացված իր վերջին բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային փոստի միջոցով` վերակազմակերպման մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, նույն կապի միջոցով տեղեկացնում է իր նախընտրած համապատասխան մարմնի կադրերի ռեզերվի մասին: Առաջարկությանը չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն իրավունքի ուժով շարունակում է գրանցված մնալ բաժանման արդյունքում ստեղծված այն համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում, որն ունի հաստիքների առավելագույն թվաքանակ, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` այն համապատասխան մարմնի կադրերի ռեզերվում, որի կանոնադրությունն ավելի շուտ է հաստատվել:

52. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից վերակազմավորված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի լիազորությունները` մինչև այդ պաշտոնում օրենքով սահմանված կարգով վերանշանակում կատարելը կամ այդ պաշտոնն զբաղեցնելը, կատարում է մինչև համապատասխան մարմնի վերակազմավորումը նշանակված համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը:

53. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանման գործառույթներն իրականացնում է համապատասխան մարմնի` մինչև վերակազմավորումը գործող անձնակազմի կառավարման ստորաբաժանումը` մինչև վերակազմավորման արդյունքում կազմավորված անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատողների` օրենքով սահմանված կարգով վերանշանակվելը կամ այդ պաշտոններն զբաղեցնելը:

54. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այդ համապատասխան մարմնի անվանումը, իսկ կառուցվածքը չի փոփոխվում, ապա համապատասխան մարմնի պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով կազմում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այդ համապատասխան մարմնի պաշտոնների անձնագրերում նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

55. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի վերակազմակերպման դեպքում, եթե վերակազմակերպման արդյունքում փոփոխվում է այդ համապատասխան մարմնի անվանումը, և համապատասխան մարմնի կառուցվածքում ավելանում կամ գործունեությունը դադարեցնում են կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով կազմում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Տվյալ դեպքում այդ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այդ համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, որոնց փոփոխությունը պայմանավորված է միայն անվան փոփոխությամբ, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

56. Օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների տվյալները, պաշտոնների անվանացանկը` այդ թվում` նաև այն պաշտոնների ցանկը, որին համապատասխանում են այդ քաղաքացիական ծառայողները:

57. Սույն հավելվածի 56-րդ կետով նախատեսված տվյալները տրամադրելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 19-26-րդ կետերով սահմանված կարգով:

58. Վերակազմավորման եղանակով վերակազմակերպումից հետո համապատասխան մարմնի կադրերի ռեզերվը շարունակում է վարել այդ համապատասխան մարմինը:

 

3. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

59. Միաձուլման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում այն քաղաքացիական ծառայողների տվյալները, ովքեր ընդգրկված են կառուցվածքային փոփոխության մեջ, այդ թվում` նաև այն նոր պաշտոնների ցանկը, որին համապատասխանում են այդ քաղաքացիական ծառայողները:

60. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով ցանկից ընտրում է աշխատողներին, որից հետո այն վերադարձնում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում` համապատասխան հանձնարարականով:

61. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը սույն հավելվածի 60-րդ կետով նախատեսված հանձնարարականի հիման վրա համաձայնություն ստանալու նպատակով համապատասխան քաղաքացիական ծառայողներին տեղեկացնում է առաջարկվող նոր պաշտոնների մասին:

62. Քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը:

63. Սույն հավելվածի 61-րդ կետով նախատեսված առաջարկությանը համաձայնություն տալու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված ժամկետում վերանշանակվում է առաջարկված պաշտոնում` համապատասխան իրավական ակտով:

64. Սույն հավելվածի 63-րդ կետով նախատեսված իրավական ակտում նշվում են`

1) քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) նախկինում զբաղեցրած պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

3) վերանշանակման արդյունքում զբաղեցվող պաշտոնի անվանումն ու պաշտոնի ծածկագիրը.

4) վերանշանակման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

5) աշխատավարձի չափը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:

65. Քաղաքացիական ծառայողի վերանշանակման վերաբերյալ իրավական ակտում և դրա համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա տվյալներն իրավական ակտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում` կցելով նաև այդ իրավական ակտի և դրա համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:

66. Սույն հավելվածի 61-րդ կետով նախատեսված առաջարկությունը մերժելու կամ սահմանված ժամկետում առաջարկությանը չպատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն օրենքով սահմանված կարգով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է իր դիմումի համաձայն գրանցվել կադրերի ռեզերվում:

67. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանման անվանման և կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա օրենքով սահմանված կարգով կազմվում և քաղաքացիական ծառայության գրասենյակ է ներկայացվում միայն կառուցվածքային ստորաբաժանման միացման արդյունքում քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների հետ կապված պաշտոնների անվանացանկի փոփոխությունները և այդ պաշտոնների անձնագրերի նախագծերը, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում: Այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ:

68. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որին միանում է այլ կառուցվածքային ստորաբաժանում, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

69. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքում, որին միանում է այլ կառուցվածքային ստորաբաժանում, ավելանում են ներքին կառուցվածքային միավորներ, սակայն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է կառուցվածքում ավելացած նոր կառուցվածքային միավորների փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են կառուցվածքային փոփոխությանը:

70. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման, որին միանում է այլ կառուցվածքային ստորաբաժանում, անվանումը, և կառուցվածքում ավելանում են ներքին կառուցվածքային միավորներ, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ կառուցվածքային ստորաբաժանման անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ պաշտոնների նոր անձնագրերի կամ պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որին միանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

71. Միացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` օրենքով սահմանված կարգով նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից կամ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 59-66-րդ կետերով սահմանված կարգով:

72. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանման անվանման և կառուցվածքի փոփոխություն չի նախատեսվում, ապա օրենքով սահմանված կարգով կազմվում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացվում այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անվանացանկի փոփոխությունը, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, ինչպես նաև առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունը` համապատասխան պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միասին, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում: Այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ:

73. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, սակայն կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

74. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, գործունեությունը դադարեցնում է (են) ներքին կառուցվածքային միավոր (միավորներ), սակայն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է այդ փոփոխությամբ պայմանավորված տվյալ կառուցվածքային ստորաբաժանման անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման այն պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք առնչվում են կառուցվածքային փոփոխությանը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

75. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, անվանումը, և կառուցվածքում գործունեությունը դադարեցնում է (են) ներքին կառուցվածքային միավոր (միավորներ), ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ պաշտոնների նոր անձնագրերի կամ պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում, որից առանձնանում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

76. Առանձնացման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` օրենքով սահմանված կարգով նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից կամ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 59-66-րդ կետերով սահմանված կարգով:

77. Բաժանման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 59-66-րդ կետերով սահմանված կարգով:

78. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այդ կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, իսկ կառուցվածքը չի փոփոխվում, ապա պաշտոնների անվանացանկի փոփոխության վերաբերյալ նախագծում ներառվում է նաև այդ փոփոխությամբ պայմանավորված անվանացանկի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունը, և կից ներկայացվում են նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնների անձնագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

79. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության ժամանակ, եթե կառուցվածքային փոփոխության արդյունքում փոփոխվում է այդ կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, և կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքում ավելանում կամ գործունեությունը դադարեցնում է (են) ներքին կառուցվածքային միավոր (միավորներ), ապա օրենքով սահմանված կարգով կազմվում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացվում համապատասխան մարմնի պաշտոնների անվանացանկի փոփոխությունը և պաշտոնների անձնագրերի նախագծերը: Տվյալ դեպքում այդ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, պաշտոնների նշանակման վերաբերյալ օրենքով նախատեսված իրավական ակտերում և (կամ) համապատասխան ժամկետային աշխատանքային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են համապատասխան փոփոխություններ, ընդ որում, այդ կառուցվածքային ստորաբաժանման այն քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում, որոնց փոփոխությունը պայմանավորված է միայն անվան փոփոխությամբ, նոր պահանջներ և չափանիշներ (կրթության, աշխատանքային ստաժի կամ այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ) չեն սահմանվում:

80. Վերակազմավորման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` օրենքով սահմանված կարգով պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումն իր ընթացակարգային առանձնահատկություններն իրականացնում է սույն հավելվածի 59-66-րդ կետերով սահմանված կարգով:

81. Գործունեության դադարեցման եղանակով համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով ապահովում է համապատասխան ընթացակարգերի իրականացումը:

 

4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

82. Մինչև օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկումը` սույն հավելվածի 25-րդ և 65-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը սույն հավելվածով նախատեսված ժամկետներում ներկայացվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:

 

 

pin
Փոխվարչապետ
29.03.2019
N 170-Ն
Որոշում