Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 606 ՈՐ ...

 

 

041.0214.250400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2000 թվականի N 214

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 606 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների մասին» N 606 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցի 6-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՀԿ-ին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում» :

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրի համաշխարհային կազմակերպությանը կից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել առևտրի համաշխարհային կազմակերպությանը կից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.04.2000
N 214
Որոշում