Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 861-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման և իրացման գործընթացը կազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացում կատարելու և գնման ընթացակարգ սահմանելու մասին» N 861-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրացվող հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահը.».

3) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց օգտագործման մասին պայմանագիր: Հսկիչ-դրամարկղային մեքենաները տրամադրվում են պայմանագրի կնքման օրը` անհատույց օգտագործման իրավունքով: Ընդ որում` պայմանագրում պարտադիր նախատեսվում են հետևյալ պայմանները`»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ` սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին: Որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված դրույթները տարածվում են նաև մինչև այդ ենթակետը ուժը կորցրած ճանաչելու օրը հարկային մարմին ներկայացված և այդ օրվա դրությամբ չբավարարված հայտերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 9

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 332-Ն
Որոշում