Սեղմել Esc փակելու համար:
{09.04.2019 - 12.03.2021} ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.04.2019 - 12.03.2021} ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ Ա ...

04.07.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.04.2019  -ից մինչեւ   12.03.2021  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

09/04/2019 - 12/03/2021

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-21-Ո-68

2019 թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇՐՋԱՆԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ամփոփաթերթի ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ              Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2019թ. ապրիլի 8-ի

թիվ ԲԴԽ-21-Ո-68 որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇՐՋԱՆԱՌԵԼՈՒ

 

1. Սույն Կարգով սահմանվում են դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկները և որոշումների նախագծերը (այսուհետ` նաև Նախագիծ) դատարաններում շրջանառելու վերաբերյալ կանոններ:

2. Առաջարկություն (կամ այն չունենալու մասին տեղեկատվություն) (այսուհետ` Առաջարկություն) ստանալու նպատակով Նախագիծը դատարաններում շրջանառելու հետ կապված աշխատանքները, ինչպես նաև առաջարկությունների ամփոփումը և վարումն իրականացնում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի իրավասու ստորաբաժանումը:

3. Դատական դեպարտամենտի ղեկավարը կազմակերպում է Նախագիծը դատարաններում շրջանառելու, Առաջարկությունները հավաքագրելու և ամփոփելու հետ կապված աշխատանքները:

4. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացված Առաջարկության ամփոփման հետ կապված աշխատանքներին` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող է ներգրավվել Բարձրագույն դատական խորհրդի անդամը(ները):

5. Նախագիծը ենթակա է շրջանառության ՀՀ բոլոր դատարաններում:

6. Նախագիծը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարականն ստանալու պահից առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է դատարաններ` տվյալ դատարանի էլեկտրոնային փոստին:

7. Էլեկտրոնային նամակում նշվում են` ուղարկվող Նախագծի անվանումը, դրա վերաբերյալ Առաջարկություն ներկայացնելու ժամկետները:

8. Էլեկտրոնային նամակին կից ուղարկվում են.

1) Նախագիծը,

2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

9. Դատարանի աշխատակազմի ղեկավարը Նախագիծը և դրան կից փաստաթղթերն անհապաղ տրամադրում է տվյալ դատարանի նախագահին և դատավորներին:

10. Նախագծի վերաբերյալ առաջարկությունը պետք է ունենա համապատասխան հիմնավորում:

11. Նախագծի վերաբերյալ Առաջարկությունը (այն պետք է պարունակի յուրաքանչյուր առաջարկություն ներկայացրած դատավորի անուն, ազգանունը), էլեկտրոնային եղանակով, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի իրավասու ստորաբաժանման էլեկտրոնային փոստին, եթե այլ սեղմ ժամկետ նախատեսված չէ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

12. Նախագծի բարդության կամ մեծածավալ լինելու դեպքում Առաջարկություն ներկայացնելու համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ սահմանվում է սույն Կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետից ավելի երկար ժամկետ:

13. Սահմանված ժամկետում Առաջարկություն չներկայացնելու դեպքում տվյալ դատարանը համարվում է Առաջարկություն չներկայացրած:

14. Նախագիծը կարող է ուղարկվել դատարաններ լրացուցիչ շրջանառության` սույն Կարգով սահմանված կանոններով և ժամկետում:

15. Դատարանի աշխատակազմի ղեկավարը Նախագծի վերաբերյալ դատավորների Առաջարկությունները Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված գրությամբ ուղարկում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի իրավասու ստորաբաժանման էլեկտրոնային փոստին:

16. Առաջարկությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի իրավասու ստորաբաժանման կողմից կազմվում է ամփոփաթերթ` համաձայն սույն որոշման հավելված 2-ի:

17. Ամփոփաթերթը կազմելուց հետո այն անհապաղ ներկայացվում է Բարձրագույն դատական խորհրդին` դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկների վերաբերյալ պաշտոնական կարծիք կազմելու, իսկ դատական իշխանությանը վերաբերող Բարձրագույն դատական խորհրդի որոշումների նախագծերի մասով` քննարկման և որոշման կայացման համար:

18. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարության դեպքում ամփոփաթերթին կցվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի եզրակացությունը, իսկ Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարության դեպքում` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի իրավասու ստորաբաժանման եզրակացությունը:

19. Ամփոփաթերթը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելուց հետո, ըստ անհրաժեշտության, ողջամիտ ժամկետում կազմակերպվում է աշխատանքային քննարկում, որին կարող է (են) հրավիրվել նաև Նախագծի վերաբերյալ Առաջարկություն ներկայացրած անձը (անձինք):

20. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ ամփոփաթերթի քննարկման հարցը ներառվում է Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստի օրակարգում:

21. Իրավասու պետական մարմիններից ստացված` դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կարծիքը հասցեագրվում է իրավասու պետական մարմնին` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համապատասխան գրությամբ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարության դեպքում` նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի համապատասխան գրությամբ:

i

22. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտի կատարելագործման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկները հասցեագրվում է իրավասու պետական մարմնին` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համապատասխան գրությամբ` Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 13-րդ գլխի 137-րդ կետով սահմանված կարգով:

(22-րդ կետը փոփ. 11.03.2021 ԲԴԽ-13-Ո-17 որոշում)

23. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` դատական իշխանությանը վերաբերող Բարձրագույն դատական խորհրդի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համապատասխան գրությամբ, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական-իրավական փորձաքննության ենթարկելու նպատակով:

 

Հավելված 2

Բարձրագույն դատական խորհրդի

2019թ. ապրիլի 8-ի

թիվ ԲԴԽ-21-Ո-68 որոշման

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

._________________________________________________________________________.

|   1.   |      2.      |        3.       |       4.      |       5.      |

|________|______________|_________________|_______________|_______________|

|Հերթական|Առաջարկություն|Նախագծի կամ դրա  |Նշում          |Առաջարկությունը|

|համար   |ներկայացրած   |առանձին հոդվածի, |առաջարկության  |մասնակի        |

|        |դատարանը և    |մասի, կետի, կամ  |ընդունելիության|ընդունելու կամ |

|        |դատավորը      |ենթակետի         |վերաբերյալ     |չընդունելու    |

|        |              |վերաբերյալ       |(ընդունվել է,  |հիմնավորումը   |

|        |              |առաջարկությունը  |ընդունվել է    |               |

|        |              |                 |մասնակի, չի    |               |

|        |              |                 |ընդունվել)     |               |

|________|______________|_________________|_______________|_______________|

._________________________________________________________________________.

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
08.04.2019
N ԲԴԽ-21-Ո-68
Որոշում