Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 մայիսի 2015 թվականի N 419-Ա/Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի մարտի 27-ի N 203-Ն հրամանով հաստատված «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» կարգի 4-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» ընթացակարգը` համաձայն Հավելված 1-ի:

2. Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2014/2015 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար փաստաթղթերի ընդունումը կազմակերպել տվյալ տարվա մայիսի 11-ից հունիսի 2-ը ներառյալ:

3. Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպել տվյալ տարվա համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

4. Յուրաքանչյուր մասնագիտության գծով` ոչ ուշ, քան դրանց աշխատանքները սկսվելուց երկու շաբաթ առաջ ձևավորել մեկ պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով, որը կգործի միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետում:

5. Ստեղծել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար տվյալ տարվա քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողով` համաձայն Հավելված 2-ի և քարտուղարություն` համաձայն Հավելված 3-ի:

6. Հաստատել շրջանավարտների դիմում-հայտի ձևը` համաձայն Հավելված 4-ի:

7. Հանձնարարել քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովին (նախագահ` Ռ. Աբրահամյան)` փաստաթղթերի ընդունումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը ներկայացնել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ կազմակերպող տվյալ տարվա պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) ցանկը և քննական առարկաների ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման ժամանակացույցը` ըստ մասնագիտությունների:

8. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը` (պետ` Ա. Բաղդասարյան) Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունելության հայտարարությունը տեղադրել նախարարության կայքէջում և հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

9. Սույն հրամանի 3-րդ կետով հաստատված ուսումնական հաստատությունների տնօրեններին` ապահովել անհրաժեշտ պայմաններ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման համար:

10. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

Հայաստանի Հանրապետության

    կրթության և  գիտության նախարար         Ա. Աշոտյան

 

Հավելված 1

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2015 թ. մայիսի 11-ի

N 419-Ա/Ք հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգը մշակվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման» կարգի պահանջների իրականացման համար:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև` նախարար) հրամանով ստեղծվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողով (այսուհետև` ընդունող հանձնաժողով):

3. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար շրջանավարտը սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում.

1) լրացված դիմում-հայտ.

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենները.

3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.

4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):

4. Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կամ նրա լիազորված անձի կողմից:

5. Ընդունող հանձնաժողովի քարտուղարության կողմից ստուգվում է դիմում-հայտի լրացման ճշտությունը, այն վավերացվում և ստացական է տրվում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ, որի մասին շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:

6. Ընդունող հանձնաժողովի քարտուղարությունը դիմում-հայտերի ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում շրջանավարտներին տալիս է քննական թերթ` հաստատված ընդունող հանձնաժողովի քարտուղարի կողմից, որտեղ նշված են ամփոփիչ ատեստավորման քննությունները, դրանց հանձնման օրերը, ընտրված ուսումնական հաստատությունը և ժամը: Քննական թերթը ստանալու համար շրջանավարտը ներկայանում է անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը` ներկայացնելով անձնագիրը և ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:

7. Դիմում-հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո, ընդունող հանձնաժողովի քարտուղարը ստորագրում է հայտերի բազայի մասին տեղեկանքը, որտեղ նշվում է դիմում-հայտերի քանակը, ամփոփիչ ատեստավորման քննությունների ընդհանուր թիվը: Տեղեկանքը ներկայացվում է ընդունող հանձնաժողովին:

8. Ուսումնական հաստատության տնօրենը` 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների անվանական կազմը:

9. Ամփոփիչ ատեստավորման քննությունն սկսելու օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատությունը հրապարակում է քննական հարցաշարը` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան:

10. Քննություններից մեկ օր առաջ ընդունող հանձնաժողովի քարտուղարը` ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից ըստ առարկաների քննություն հանձնող շրջանավարտների հաստատված անվանացանկը հանձնում է ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահին:

11. Հանձնաժողովի նախագահը և նախարարության լիազոր ներկայացուցիչը, նախքան շրջանավարտների քննասենյակ մուտքը, ստուգում են անձը հաստատող փաստաթղթի և քննական թերթիկի համապատասխանությունը:

12. Ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են բանավոր:

13. Ամփոփիչ ատեստավորման քննություններն գնահատվում են հինգ բալային գնահատման համակարգով` «անբավարար», «բավարար», «լավ» և «գերազանց»: Ամփոփիչ ատեստավորման քննությունից «անբավարար» գնահատական ստանալը շրջանավարտին չի զրկում մյուս ամփոփիչ ատեստավորման քննությունները հանձնելու իրավունքից:

14. Ամփոփիչ ատեստավորման տվյալ տարվա քննություններին մասնակցած և քննական առարկայից «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտների համար, հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին շրջանավարտի մասնակցության դեպքում, պահպանվում է ամփոփիչ ատեստավորման նախորդ տարվա համապատասխան մասնագիտության գծով նախատեսված քննական մյուս առարկայից ստացած «դրական» գնահատականը:

15. Քննական գնահատականների գրանցումը կատարվում է քննություն անցկացնող ուսումնական հաստատության նախապես համարակալված և կնքված մատյաններում: Կազմվում է նաև ամփոփիչ ատեստավորման քննությունների արձանագրություն, որի մեջ նշվում են ամփոփիչ ատեստավորման քննությունների գնահատականները, հատուկ կարծիքները և այլն: Տվյալ օրվա համապատասխան քննական առարկայի քննական տեղեկագրերի մեկ օրինակը նախարարության լիազոր ներկայացուցիչը, քննությունների ավարտից անմիջապես հետո, ներկայացնում է ընդունող հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին: Արձանագրությունները և քննական տեղեկագրերը ստորագրում են ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահը, անդամները և նախարարության լիազոր ներկայացուցիչը:

16. Ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները բողոքարկման ենթակա չեն:

17. Ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքի վերահսկողությունն իրականացվում է նախարարության լիազոր ներկայացուցիչների կողմից:

18. Պետական նմուշի դիպլոմների հատկացման համար ընդունող հանձնաժողովը նախարարին է ներկայացնում հաշվետվություն, որտեղ նշվում է տվյալ ուսումնական հաստատության շրջանավարտների անուն, ազգանունները և քննական հանձնաժողովների որոշումները:

19. Շրջանավարտին պետական նմուշի դիպլոմ շնորհելու մասին որոշումը հաստատվում է նախարարի հրամանով:

20. Շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ հանձնվում է նախարարի համապատասխան հրամանի հիման վրա:

21. Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ և ներդիր (պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները) տրվում են` քննությունները կազմակերպած ուսումնական հաստատության կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և քննությունն անցկացրած ուսումնական հաստատության տնօրենի ստորագրությամբ, վավերացված այդ ուսումնական հաստատության պետական զինանշան ունեցող կնիքով:

 

Հավելված 2

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2015 թ. մայիսի 11-ի

N 419-Ա/Ք հրամանի

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՔԿԱԸՀ)

 

1. Ռ. Աբրահամյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

2. Ս. Համբարձումյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության ՄԿՈՒ բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

3. Վ. Բավեյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

4. Տ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

5. Ա. Պողոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ

6. Վարուժան Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ

7. Գ. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության ՄԿՈՒ բաժնի գլխավոր մասնագետ

 

Հավելված 3

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2015 թ. մայիսի 11-ի

N 419-Ա/Ք հրամանի

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Ս. Համբարձումյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության ՄԿՈՒ բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

2. Աշխեն Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի գլխավոր մասնագետ

3. Ալլա Մարտիրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության ՄԿՈՒ բաժնի առաջատար մասնագետ

 

Հավելված 4

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2015 թ. մայիսի 11-ի

N 419-Ա/Ք հրամանի

 

._____________________________________________________________________.

|1 Անձնական համարը      | |        |2 Անձնագիր                        |

|_______________________| |        |__________________________________|

|__________________________________| սերիա       |         համար      |

|3 _______________________________ |_____________|____________________|

|          Ազգանուն                |__________________________________|

|  _______________________________ |4 Բնակության հասցեն               |

|          Անուն                   |քաղաք/գյուղ _____________________ |

|  _______________________________ |մարզ ____________________________ |

|          Հայրանուն               |փողոց ___________________________ |

|                                  |                                  |

|                                  |__________________________________|

|                                  |5 Քաղաքացիությունը [ՀՀ] [ԱՊՀ]     |

|                                  |  [Այլ]                           |

|_____________________________________________________________________|

|6 Կրթությունը                                                        |

|(միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվանումը և  հասցեն     |

|                         (քաղաք, գյուղ, մարզ)                        |

|__________________________________________________________________   |

|__________________________________________________________________   |

|(կրթական ծրագիրը, մասնագիտությունը, ավարտական փաստաթղթի անվանումը)   |

|_____________________________________________________________________|

|7 Հանձնել եմ ավարտական քննություններ (դիպլոմային աշխատանք) հետևյալ   |

|առարկաներից`                                                         |

| .___________________________________________________________.       |

| |    ԱՌԱՐԿԱ                    |ՔՆՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ|  ԳՆԱՀԱՏԱԿԱՆ |       |

| |                              |  (բանավոր)   |             |       |

| |______________________________|______________|_____________|       |

| |1.                            |              |             |       |

| |______________________________|______________|_____________|       |

| |2.                            |              |             |       |

| |______________________________|______________|_____________|       |

| |3.                            |              |             |       |

| .___________________________________________________________.       |

._____________________________________________________________________.

 

    Դիմող`  __________________            ___________________________

             ստորագրություն                      ազգանուն, անուն

 

ՔԿԱԸՀ Քարտուղարության անդամ` _______________ ______________________

                                   ստորագրություն     ազգանուն, անուն      

 

    «____»________ 2015թ.             Կ.Տ.

 

             ՍՏԱՑԱԿԱՆ                         ._______________________.

|1                      |

Դիմող` _____________________________      |_______________________|

            ազգանուն, անուն, հայրանուն        ._______________________.

 

Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2015 թ. պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել եմ հետևյալ փաստաթղթերը`

 

._____________________________________________________________________.

|Դիմում                        |4. Անձը հաստատող փաստաթուղթ և  պատճենը|

|______________________________|______________________________________|

|2. Դիպլոմի բնօրինակը և        |5. լուսանկար (3x4 սմ չափսի)           |

|պատճենը                       |                                      |

|______________________________|______________________________________|

|3. Դիպլոմի միջուկի բնօրինակը  |6. __________________________         |

|և  պատճենը                    |                                      |

|______________________________|______________________________________|

|Դիմող`  __________________    |____________________________          |

|          Ստորագրություն      |         Ազգանուն, անուն              |

|______________________________|______________________________________|

|Փաստաթղթերն ընդունեց`         |                                      |

|__________________            | ____________________________         |

|  Ստորագրություն              |         Ազգանուն, անուն              |

._____________________________________________________________________.

 

«___»_______ 2015թ.

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
11.05.2015
N 419-Ա/Ք
Հրաման