ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2019 թվականի N 377-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Կացարան տրամադրվում է սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունակություն ունեցող`
1) աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց.
2) «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն:».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)` տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից տրված` համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ`
1) աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց դեպքում` աշխատանքի վետերանի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (վկայականի) կամ աշխատանքային գրքույկի պատճենը.
2) հաշմանդամություն ունեցող անձի կամ «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող անձի առկայության դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ կամ «հաշմանդամ-երեխա» ճանաչվելու մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 15
Երևան