Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏ ...

11.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.12.1999  -ից մինչեւ   11.01.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում)

i

050.0200.021299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 200

 

i

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության արժութային շուկայի տարածքային կառավարման կատարելագործման և արժութային շուկայի մասնակիցների տարածքային գերկուտակումներ թույլ չտալու նպատակներով, ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի լիցենզավորման ժամանակ կիրառվող տարածքների գոտիականությունը և դրամարկղում, ցպահանջ ու ժամկետային հաշիվներում (արտարժույթի փոխանակման կետերի համար), ինչպես նաև արժեթղթերում (արժութային դիլերների համար) ներդրված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ հետևյալ գործակիցները`

ա) գոտի I (գործակիցը` 3.0) - Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի` Մելիք-Ադամյան և Ագաթանգեղոսի փողոցների միջև ընկած հատվածը, Սվաճյան փողոցի` Սեբաստիայի փողոցի և Սվաճյան փողոցի փակուղու միջև ընկած հատվածը, Կասյան փողոցը.

բ) գոտի II (գործակիցը` 1.0) - Երևան քաղաքի, ինչպես նաև հանրապետության մնացած տարածքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`

ա) նոր հիմնադրվող արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի համար` 2000 թվականի հունվարի 1-ից,

բ) գործող արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի համար` 2000 թվականի ապրիլի 1-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.12.1999
N 200
Որոշում