Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.02.2000  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 19.03.02 թիվ 69 որոշում)

i

050.0046.280200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2000 թվականի թիվ 46

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բորսաների կողմից արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի տրամադրման կարգը» (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 3-ի թիվ 61 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում բորսաների արտարժութային սակարկությունների կազմակերպման արտոնագրի տրամադրման կարգի» համաձայն տրված արտոնագրերով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բորսաներն իրավասու են կազմակերպել արտարժութային սակարկություններ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` կազմակերպել արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի ձևերի պատրաստումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի փետրվարի 28-ի թիվ 46 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգով նախատեսված լիցենզիաները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` կենտրոնական բանկ) կողմից սահմանված պահանջներին բավարարելու դեպքում անժամկետ տրամադրվում են ֆոնդային բորսաներին և ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ (ապրանքային) բորսաներին (այսուհետ` բորսա), որոնք նախատեսում են կազմակերպել արտարժութային սակարկություններ:

1.2. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիան տրամադրվում է սույն կարգի հավելված 1-ի համաձայն:

1.3. Սույն կարգով հաստատված լիցենզիաների ձևերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր, որոնց հաշվառումն ու պահպանումն իրականացվում է կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից:

1.4. Սույն կարգի իմաստով արտարժութային սակարկությունների կազմակերպումը ներառում է`

ա) արտարժույթի առք ու վաճառքի սակարկություններ,

բ) արտարժույթով վարկային ռեսուրսների առք ու վաճառքի սակարկություններ,

գ) արտարժույթով արժեթղթերի (Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված) առք ու վաճառքի սակարկություններ:

 

2. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի

տրամադրման համար բորսաներին ներկայացվող պահանջները

 

2.1. Բորսաներն արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (հավելված 2),

բ) բորսայի կանոնադրությունը, իսկ այն դեպքում, երբ լիցենզիան տրամադրվում է ապրանքային բորսային` բորսայի, ինչպես նաև ֆոնդային ստորաբաժանման կանոնադրությունները (կանոնակարգը),

գ) բորսայի կողմից հաստատված արտարժութային սակարկությունների կազմակերպման ներքին կանոնակարգը,

դ) բորսայական գործունեության լիցենզիայի պատճենը,

ե) բորսայի հիմնադիրների ժողովի կամ իրավասու այլ մարմնի որոշումը, կամ արձանագրությունից քաղվածք` արտարժութային սակարկությունների անցկացման մասին,

զ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված չափով:

 

3. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի

տրամադրման ընթացակարգը

 

3.1. Սույն կարգի 2.1 կետում նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում, կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին: Սույն կարգի 2.1 կետում նախատեսված փաստաթղթերն ուսումնասիրվում են կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի լիցենզավորման և բանկային ռեգիստրի բաժնի, ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի և իրավաբանական վարչության կողմից, որից հետո ներկայացվում են կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովում քննարկվելուց հետո սույն կարգի 2.1 կետում նախատեսված փաստաթղթերը կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով ներկայացվում են կենտրոնական բանկի խորհուրդ:

3.2. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է դիմումը, եթե սույն կարգի 2.1 կետում նախատեսված փաստաթղթերը կենտրոնական բանկ են ներկայացվել թերի (ներկայացվել են ոչ բոլոր պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, սակայն դրանցում հայտնաբերվել են կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող դրույթներ):

3.3. Բորսայի դիմումը մերժելու դեպքում կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը գրավոր հայտնում է դիմող բորսային` նշելով մերժման պատճառները:

3.4. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին որոշում կայացնելու պահից 1-օրյա ժամկետում կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի լիցենզավորման և բանկային ռեգիստրի բաժինը բորսային տրամադրում է արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիա:

3.5. Սույն կարգի 3.1 կետում նշված ժամկետում բորսայի դիմումը չքննարկվելու դեպքում լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված:

3.6. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստացած բորսաները պարտավոր են արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել կենտրոնական բանկ` կանոնակարգ 8-ով սահմանված կարգով և ժամկետներում:

 

4. Արտարժութային սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը

 

4.1. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիան կենտրոնական բանկի խորհրդի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե.

ա) լիցենզիա ստանալու համար կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ,

բ) արտարժութային սակարկություններում սույն կարգի 1.4 կետով չնախատեսված արտարժութային գործառնություններ են իրականացվել,

գ) ֆոնդային բորսան կամ ապրանքային բորսայի ֆոնդային ստորաբաժանումը լուծարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ) բորսայի բորսայական գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել,

ե) բորսան արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիան ստանալուց հետո 6 ամիս արտարժութային սակարկություններ չի կազմակերպել,

զ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կանոնակարգ 8-ով սահմանված այլ դեպքերում:

4.2. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված կանոնակարգ 8-ով սահմանված դեպքերում:

4.3. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելու օրվանից:

4.4. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու պահից բորսան զրկվում է արտարժութային սակարկություններ կազմակերպելու իրավունքից և պարտավոր է լիցենզիան եռօրյա ժամկետում հետ վերադարձնել կենտրոնական բանկ:

4.5. Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստանալու համար ներկայացված դիմումի մերժման կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման դեպքում բորսան լիցենզավորման համար կարող է կրկին դիմել կենտրոնական բանկ ոչ շուտ, քան վերջին դիմումի ներկայացման կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու օրվանից 3 ամիս անց:

 

Հավելված 1

 

Արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիայի ձև

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

----- -------------- 200--թ.

թիվ ------------------ որոշում

 

Լիցենզիա N-----

 

Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` արտարժույթով սակարկությունների կազմակերպման լիցենզիան տրվում է -------------------------------

(բորսայի անվանումը) արտարժութային սակարկությունների կազմակերպման համար:

Բորսան արտարժութային սակարկություններ է կազմակերպում --------------

(անմիջականորեն`

-------------------------------------------------------------------------

ֆոնդային բորսայի դեպքում, ֆոնդային ստորաբաժանման միջոցով` ապրանքային

-------------------------------------------------------------------------

բորսայի դեպքում)

 

Բորսան սույն լիցենզիայի հիման վրա իրավունք ունի կազմակերպել`

ա) արտարժույթի առք ու վաճառքի սակարկություններ,

բ) արտարժույթով վարկային ռեսուրսների առք ու վաճառքի սակարկություններ,

գ) արտարժույթով արժեթղթերի (Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված) առք ու վաճառքի սակարկություններ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

Հավելված 2

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն-------------------

 

Դիմում

 

Խնդրում ենք տրամադրել արտարժութային սակարկությունների կազմակերպման լիցենզիա ----------------------------------------------------------------

(բորսայի անվանումը) որի գտնվելու վայրն է ----------------------------------------------------

 

Բորսան արտարժութային սակարկություններ է կազմակերպում ----------------

(անմիջականորեն`

-------------------------------------------------------------------------

ֆոնդային բորսայի դեպքում, ֆոնդային ստորաբաժանման միջոցով` ապրանքային

-------------------------------------------------------------------------

բորսայի դեպքում)

 

Բորսայի ղեկավար կազմը

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

----------------------------------------------------

 

Ղեկավար ------------------

----- ----------- 200--- թ.

Կ.Տ.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.02.2000
N 46
Որոշում