Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵ ...

 

 

040.0219.030500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2000 թվականի N 219

 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի «Մի շարք մարզադպրոցներ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» N 710 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշմամբ հաստատված մարզադպրոցների ցանկից հանել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրաձգության մասնագիտացված հանրապետական մարզադպրոցը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված մարզադպրոցի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 5668,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:

4. Սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 3-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 3-ի N 219 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի

04 խմբի 05 ենթախմբի ծախսերի վերաբաշխումն ըստ

տնտեսագիտական դասակարգման

 

հազ. դրամ

____________________________________________________________________________

 Հոդվածների                   Պակասեցում                Ավելացում

 անվանումները               ______________________________________________

                             ՀՀ մշակույթի,       ՀՀ կրթության և  գիտության

                             երիտասարդության     նախարարություն

                             հարցերի և սպորտի

                             նախարարություն

____________________________________________________________________________

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                 5668.0                 5668.0

այդ թվում` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ                       3780.0                 3780.0

- պարտադիր սոցիալական

ապահովագրության վճարներ          1058.0                 1058.0

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

ԾԱԽՍԵՐ                           830.0                  830.0

այդ թվում`

Ապրանքների ձեռքբերում            280.0                  280.0

այդ թվում`

Այլ ծախսեր                       280.0                  280.0

Կապի ծառայությունների

վճարներ                          50.0                   50.0  

Այլ ծախսեր                       500.0                  500.0  

այդ թվում` Այլ ծառայությունների

ձեռքբերման ծախսեր                500.0                  500.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2000
N 219
Որոշում