040.0582.050615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 հունիսի 2015 թվականի N 582-Ն
 
i
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սոցիալական աջակցության բնագավառում պաշտոնական պարզաբանում տվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած գործադիր իշխանության հանրապետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
i
3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
(3-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 899-Ն որոշում)
4. Սահմանել, որ`
i
1) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները` լիազորած պետական կառավարման մարմնի և գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն են, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, այդ թվում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայություններ.
2) լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները`
ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները,
բ. ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տարածքային մարմնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Հաստատել`
1) սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) սպասարկման տարածքները և ծածկագրերը` համաձայն N 1 հավելվածի.
2) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ցանկը` ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
i
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
i
4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.
5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,
i
բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,
i
գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը` «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.
i
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.
i
8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,
i
բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը` «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) որոշման N 9 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող _______________» բառերը
(տարածքային մարմին) փոխարինել «աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին) բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում) բառերով.
12) որոշման N 12 հավելվածի`
i
ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
i
բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.
i
13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:
i
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
18. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
 
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
 
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ) ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|Անվանումը         |Ծած-|Սպասարկվող տարածքը                           |
|                  |կա- |                                             |
|                  |գիրը|                                             |
|__________________|____|_____________________________________________|
|         1        | 2  |                      3                      |
|_____________________________________________________________________|
|1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան                   |
|_____________________________________________________________________|
|Աշտարակի          |016 |քաղ. Աշտարակ և  Աշտարակի նախկին վարչական     |
|                  |    |շրջանի տարածքը                               |
|__________________|____|_____________________________________________|
|Ապարանի           |049 |Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը       |
|__________________|____|_____________________________________________|
|Ծաղկահովտի        |050 |Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը       |
|__________________|____|_____________________________________________|
|Թալինի            |094 |Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը        |
|_____________________________________________________________________|
|2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան                      |
|_____________________________________________________________________|
|Վեդու             |051 |Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը       |
|__________________|____|_____________________________________________|
|Արտաշատի          |014 |քաղ. Արտաշատ և  Արտաշատի նախկին վարչական     |
|                  |    |շրջանի տարածքը                               |
|__________________|____|_____________________________________________|
|Մասիսի            |077 |Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը        |
|_____________________________________________________________________|
|3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան                     |
|_____________________________________________________________________|
|Արմավիրի          |031 |քաղ. Արմավիր և  Արմավիրի նախկին վարչական     |
|                  |    |շրջանի տարածքը                               |
|__________________|____|_____________________________________________|
|Բաղրամյանի        |057 |Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը    |
|__________________|____|_____________________________________________|
|Վաղարշապատի       |038 |քաղ. Վաղարշապատ և  Էջմիածնի նախկին վարչական  |
|                  |    |շրջանի տարածքը                               |
|_____________________________________________________________________|
|4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան                 |
|_____________________________________________________________________|
|Գավառի            |025 |քաղ. Գավառ և  Կամոյի նախկին վարչական շրջանի  |
|                  |    |տարածքը                                      |
|__________________|____|_____________________________________________|
|Սևանի             |035 |քաղ. Սևան  և  Սևանի  նախկին վարչական շրջանի  |
|                  |    |տարածքը                                      |
|__________________|____|_____________________________________________|
|Ճամբարակի         |074 |Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը, |
|(տեղակայված`      |    |Ծափաթաղ գյուղ                                |
|համալիր           |    |                                             |
|սոցիալական        |    |                                             |
|ծառայությունների  |    |                                             |
|տարածքային        |    |                                             |
|կենտրոնում)       |    |                                             |
|__________________|____|_____________________________________________|
|Մարտունու         |076 |Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը     |
|__________________|____|_____________________________________________|
|Վարդենիսի         |058 |Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը,    |
|                  |    |բացառոջթյամբ Ծափաթաղ գյուղի                  |
|_____________________________________________________________________|
|5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան                        |
|_____________________________________________________________________|
|Թումանյանի        |012 |քաղ. Ալավերդի և  Թումանյանի նախկին վարչական  |
|                  |    |շրջանի տարածքը                               |
|__________________|____|_____________________________________________|
|Սպիտակի           |036 |քաղ. Սպիտակ և  Սպիտակի նախկին վարչական շրջանի|
|                  |    |տարածքը                                      |
|__________________|____|_____________________________________________|
|Ստեփանավանի       |037 |քաղ. Ստեփանավան և  Ստեփանավանի նախկին        |
|                  |    |վարչական շրջանի տարածքը                      |
|__________________|____|_____________________________________________|
|Տաշիրի            |069 |Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը        |
|_____________________________________________________________________|
|6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան                      |
|_____________________________________________________________________|
|Աբովյանի          |011 |քաղ. Աբովյան և  Աբովյանի նախկին վարչական     |
|                  |    |շրջանի տարածքը                               |
|__________________|____|_____________________________________________|
|Հրազդանի          |033 |քաղ. Հրազդան և  Հրազդանի նախկին վարչական     |
|                  |    |շրջանի տարածքը` բացառությամբ Ալափարս,        |
|                  |    |Արզական, Բջնի, Կարենիս և  Ֆանտան գյուղերի    |
|__________________|____|_____________________________________________|
|Չարենցավանի       |039 |քաղ. Չարենցավան և  Ալափարս, Արզական, Բջնի,   |
|                  |    |Կարենիս ու Ֆանտան գյուղեր                    |
|__________________|____|_____________________________________________|
|Եղվարդի           |080 |Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը        |
|_____________________________________________________________________|
|7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան                       |
|_____________________________________________________________________|
|Ախուրյանի         |055 |Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը     |
|__________________|____|_____________________________________________|
|Ամասիայի          |046 |Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը,     |
|                  |    |բացառությամբ Հողմիկ գյուղի                   |
|__________________|____|_____________________________________________|
|Աշոցքի            |063 |Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը,       |
|                  |    |Հողմիկ գյուղ                                 |
|__________________|____|_____________________________________________|
|Արթիկի            |015 |քաղ. Արթիկ և  Արթիկի նախկին վարչական շրջանի  |
|                  |    |տարածքը                                      |
|__________________|____|_____________________________________________|
|Մարալիկի          |048 |Անիի նախկին վարչական շրջանի տարածքը          |
|_____________________________________________________________________|
|8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան                     |
|_____________________________________________________________________|
|Գորիսի            |018 |քաղ. Գորիս և  Գորիսի նախկին վարչական շրջանի  |
|                  |    |տարածքը                                      |
|__________________|____|_____________________________________________|
|Կապանի            |027 |քաղ. Կապան և  Կապանի նախկին վարչական շրջանի  |
|                  |    |տարածքը                                      |
|__________________|____|_____________________________________________|
|Մեղրիի            |079 |Մեղրիի նախկին վարչական շրջանի տարածքը        |
|__________________|____|_____________________________________________|
|Սիսիանի           |088 |Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը       |
|_____________________________________________________________________|
|9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան                   |
|_____________________________________________________________________|
|Եղեգնաձորի        |065 |Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը    |
|__________________|____|_____________________________________________|
|Վայքի             |044 |Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը,        |
|                  |    |բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն      |
|                  |    |գյուղերի                                     |
|_____________________________________________________________________|
|10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան                     |
|_____________________________________________________________________|
|Իջևանի            |067 |Իջևանի  նախկին վարչական շրջանի տարածքը`      |
|                  |    |բացառությամբ Հովք, Աղավնավանք և  Գեղատափ     |
|                  |    |գյուղերի                                     |
|__________________|____|_____________________________________________|
|Նոյեմբերյանի      |081 |Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը  |
|__________________|____|_____________________________________________|
|Բերդի             |097 |Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը       |
|__________________|____|_____________________________________________|
|Դիլիջանի          |021 |քաղ. Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք,   |
|                  |    |Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ    |
|                  |    |գյուղեր                                      |
|_____________________________________________________________________|
|11. Երևան  քաղաք                                                     |
|_____________________________________________________________________|
|Կենտրոնի          |106 |Կենտրոնի վարչական շրջանի տարածքը             |
|__________________|____|_____________________________________________|
|Շենգավիթի         |111 |Շենգավիթի վարչական շրջանի տարածքը            |
|__________________|____|_____________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիայի|107 |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը   |
|__________________|____|_____________________________________________|
|Աջափնյակի         |101 |Աջափնյակի վարչական շրջանի տարածքը            |
|__________________|____|_____________________________________________|
|Դավթաշենի         |104 |Դավթաշենի վարչական շրջանի տարածքը            |
|__________________|____|_____________________________________________|
|Արաբկիրի          |103 |Արաբկիրի վարչական շրջանի տարածքը             |
|__________________|____|_____________________________________________|
|Ավանի             |102 |Ավանի վարչական շրջանի տարածքը                |
|__________________|____|_____________________________________________|
|Նոր Նորքի         |108 |Նոր Նորքի վարչական շրջանի տարածքը            |
|__________________|____|_____________________________________________|
|Քանաքեռ-Զեյթունի  |112 |Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի տարածքը     |
|__________________|____|_____________________________________________|
|Նորք-Մարաշի       |109 |Նորք-Մարաշի վարչական շրջանի տարածքը          |
|__________________|____|_____________________________________________|
|Նուբարաշենի       |110 |Նուբարաշենի վարչական շրջանի տարածքը          |
|__________________|____|_____________________________________________|
|Էրեբունու         |105 |Էրեբունու վարչական շրջանի տարածքը            |
|_____________________________________________________________________|
|12. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ                            |
|_____________________________________________________________________|
|Արարատի           |013 |քաղ. Արարատ                                  |
|_____________________________________________________________________|
|13. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ                             |
|_____________________________________________________________________|
|Գյումրի-1         |268 |Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական       |
|                  |    |տարածքը                                      |
|__________________|____|_____________________________________________|
|Գյումրի-2         |269 |Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական    |
|                  |    |տարածքը                                      |
|_____________________________________________________________________|
|14. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ                              |
|_____________________________________________________________________|
|Վանաձորի          |026 |քաղ. Վանաձոր և  Գուգարքի նախկին վարչական     |
|                  |    |շրջանի տարածքը                               |
|_____________________________________________________________________|
|15. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ                         |
|_____________________________________________________________________|
|Ջերմուկի          |020 |քաղ. Ջերմուկ,                                |
|                  |    |Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 667-Ն, 18.07.2019 թիվ 909-Ն որոշումներ)
 
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |Համալիր սոցիալական|Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների   |
|ը/կ|ծառայությունների  |անվանումները                                      |
|   |տարածքային        |                                                  |
|   |կենտրոնի անվանումը|                                                  |
|_________________________________________________________________________|
|               Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ                  |
|_________________________________________________________________________|
|1. |Թալինի            |Թալինի սոցիալական աջակցության տարածքային          |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |
|   |                  |Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն           |
|___|__________________|__________________________________________________|
|2. |Ծաղկահովիտի       |Ծաղկահովիտի սոցիալական աջակցության տարածքային     |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |
|   |                  |Ծաղկահովիտի զբաղվածության տարածքային կենտրոն      |
|_________________________________________________________________________|
|                 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ                   |
|_________________________________________________________________________|
|3. |Վեդու             |Վեդու սոցիալական աջակցության տարածքային           |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |
|   |                  |Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն            |
|___|__________________|__________________________________________________|
|4. |Արտաշատի          |Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային        |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
|   |                  |Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն         |
|   |                  |Արարատի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական        |
|   |                  |հանձնաժողով                                       |
|___|__________________|__________________________________________________|
|5. |Մասիսի            |Մասիսի սոցիալական աջակցության տարածքային          |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |
|   |                  |Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն           |
|_________________________________________________________________________|
|                             Արարատ քաղաք                                |
|_________________________________________________________________________|
|6. |Արարատի           |Արարատի սոցիալական աջակցության տարածքային բաժին   |
|   |                  |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |
|   |                  |Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն          |
|_________________________________________________________________________|
|                Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ                   |
|_________________________________________________________________________|
|7. |Արմավիրի          |Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային        |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
|   |                  |Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն         |
|   |                  |Երևանի  թիվ 7 բժշկասոցիալական փորձաքննական        |
|   |                  |հանձնաժողով                                       |
|___|__________________|__________________________________________________|
|8. |Բաղրամյանի        |Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային      |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային     |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն       |
|_________________________________________________________________________|
|              Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ                 |
|_________________________________________________________________________|
|9. |Ճամբարակի         |Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային       |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային      |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն        |
|___|__________________|__________________________________________________|
|10.|Վարդենիսի         |Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային       |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային      |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն        |
|_________________________________________________________________________|
|                  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ                    |
|_________________________________________________________________________|
|11.|Տաշիրի            |Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային բաժին    |
|   |                  |Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |
|   |                  |Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն           |
|_________________________________________________________________________|
|                             Վանաձոր քաղաք                               |
|_________________________________________________________________________|
|12.|Վանաձորի          |Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին  |
|   |                  |Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
|   |                  |Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն         |
|   |                  |Լոռու թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական          |
|   |                  |հանձնաժողով                                       |
|_________________________________________________________________________|
|                 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ                   |
|_________________________________________________________________________|
|13.|Չարենցավանի       |Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային     |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային    |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն      |
|___|__________________|__________________________________________________|
|14.|Եղվարդի           |Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային         |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին  |
|   |                  |Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն          |
|___|__________________|__________________________________________________|
|15.|Հրազդանի          |Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային        |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
|   |                  |Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն         |
|_________________________________________________________________________|
|                 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ                    |
|_________________________________________________________________________|
|16.|Աշոցքի            |Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային          |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին   |
|   |                  |Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն           |
|___|__________________|__________________________________________________|
|17.|Մարալիկի          |Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային        |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
|   |                  |Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն         |
|___|__________________|__________________________________________________|
|18.|Ամասիայի          |Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային        |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
|   |                  |Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն         |
|___|__________________|__________________________________________________|
|19.|Ախուրյանի         |Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային       |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
|_________________________________________________________________________|
|                 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ                   |
|_________________________________________________________________________|
|20.|Նոյեմբերյանի      |Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային    |
|   |                  |գործակալություն                                   |
|   |                  |Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային   |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն     |
|_________________________________________________________________________|
|                             Երևան  քաղաք                                |
|_________________________________________________________________________|
|21.|Աջափնյակի         |Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային       |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային        |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն        |
|___|__________________|__________________________________________________|
|22.|Դավթաշենի         |Դավթաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
|   |                  |Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
|   |                  |Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն        |
|___|__________________|__________________________________________________|
|23.|Ավանի             |Ավանի սոցիալական աջակցության տարածքային բաժին     |
|   |                  |Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն            |
|___|__________________|__________________________________________________|
|24.|Մալաթիա-Սեբաստիայի|Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության         |
|   |                  |տարածքային բաժին                                  |
|   |                  |Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության        |
|   |                  |տարածքային բաժին                                  |
|   |                  |Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային       |
|   |                  |կենտրոն                                           |
|   |                  |Երևանի  թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննական        |
|   |                  |հանձնաժողով                                       |
|___|__________________|__________________________________________________|
|25.|Նուբարաշենի       |Նուբարաշենի սոցիալական աջակցության տարածքային     |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային   |
|   |                  |կենտրոն                                           |
|___|__________________|__________________________________________________|
|26.|Նորք-Մարաշի       |Նորք-Մարաշի սոցիալական աջակցության տարածքային     |
|   |                  |բաժին                                             |
|   |                  |Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային    |
|   |                  |կենտրոն                                           |
|___|__________________|__________________________________________________|
|27.|Շենգավիթի         |Շենգավիթի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
|   |                  |Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
|   |                  |Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն        |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 18.07.2019 թիվ 909-Ն որոշում)